Փայխներ
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայխներ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |
|---|---|
| Փայխներ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ |
| Գավառակ | Գավաշի գավառակ |
| Այլ անվանումներ | Արխալախ, Պայխնիր, Փայխնիր, Փայսխեր |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Փայխներ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 15 կմ հյուսիս, Զելան գետի աջ օժանդակի ակունքների շրջանում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը առաջացել է հայակական փարախներ բառից։ Այս գյուղում են գտնվել վանքի փարախները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականի կոտորածների ժամանակ զոհվել են մեծ թվով հայեր։ Գյուղի հայ բնակչությունը կոտորվել կամ բռնագաղթեցվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին ուներ 34 տուն հայ, 1909 թվականին՝ 16 տուն հայ, 7 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 30 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 1-2 կմ արևմուտք, ձորամիջին գտնվում էր Մեծոփա վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է ծնվել արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հարություն Մկրտչյանը (1903-1992)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 961
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն