Առնիստ Ներքին
Արտաքին տեսք
Առնիստ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Վանա լճի հյուսիս-արևելյան կողմում։
Ըստ Հ. Մանանդյանի Առնիստը համապատասխանում է սեպագիր արձանագրություններում հիշատակած Արնիա կամ Առնիո հնագույն քաղաքին։ Գյուղից արևմուտք գտնվում են պատմական Առեստավանի ավերակները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 40 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 330
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն