Ասպիսնակ
Գյուղ | ||
---|---|---|
Ասպիսնակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արճեշի գավառակ | |
Այլ անվանումներ | Ապսակ, Ասպիսակ, Ասպիսակն, Ասպիսինակ, Ասպիսինեկ, Ասպսակ, Ասպսինկա, Ասպսինկա, Ասպսնակ, Ասպսնիկա, Հասպիսինակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ասպսնակցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65400 | |
|
Ասպիսնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնում էր Արճեշ քաղաքից հյուսիս֊արևմուտք, Մեծոփա վանքի մոտակայքում, բարձրադիր վայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում մտնում էր Քաջբերունիք գավառի մեջ։ Ասպիսակն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 60-80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար Ս. Ստեփանոս եկեղեցի (1427 թ․)։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ասպիսնակ կամ Ս․ Հարություն վանքը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասպսինակում գործում էր հայկական վարժարան։
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIII-XIV դարերում եղել է գրչության կենտրոն[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգ, Արճեշի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 341
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 573)։ ![]() |