Զիրաքլու (Արճեշի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիրաքլու (այլ կիրառումներ)
| Գյուղ | |
|---|---|
| Զիրաքլու | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ |
| Գավառակ | Արճեշի գավառակ |
| Այլ անվանումներ | Զերակլու, Զերաքլու, Զըրաքլու, Զիրեքլի, Զիրեքլու |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Զիրաքլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում, ըստ այլ աղբյուրների՝ Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Սիփան լեռան հյուսիս֊արևելյան լանջերին, Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Մանազկերտի գավառակի սահմանագլխին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850֊ական թվականներին ուներ 26 տուն՝ 213 անձ, իսկ 1909-ին՝ 34 տուն՝ 297 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ս․ Ստեփանոս անունով եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 309
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն