Կտրած քար
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Կտրած քար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արճեշի գավառակ | |
Այլ անվանումներ | Կտրածքար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կտրած քար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից հյուսիս֊արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի հունիսին՝ Մեծ եղեռնի ժամանակ, այստեղ տեղի է ունեցել զանգվածային կոտորած։ Ողջ մնացածները ռուսական զորքերի հետ տեղափոխվել են Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 30 տուն քուրդ և 194 (28 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում գտնվում է Արծվաբեր Ս․ Աստվածածին վանքը։ Գյուղը ժամանակին պատկանել է վանքին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 247
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 670, 1979 թ․
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 670)։ |