Արմիզոնք
Գյուղ | ||
---|---|---|
Արմիզոնք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արճեշի գավառակ | |
Այլ անվանումներ | Արմիզոն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 400 մարդ (1895) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արմիզոնցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արմիզոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում, Վանա լճի հյուսիսային կողմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել ու ամայացվել է 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին ուներ 43 տուն՝ մոտ 400 հայ բնակիչներով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Արճեշ քաղաքի հետ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմիզոնքում կար Ս․ Սարգիս անունով հայկական եկեղեցի[1]։
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XV դարում եղել է գրչության կենտրոն։ Ընդօրինակված ձեռագրերից մեզ հայտնի է մի շարակնոց[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 96)։ ![]() |