Արճրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արճրա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԱրշրա, Արշրամ, Արչիրա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարճրացի
Ժամային գոտիUTC+3

Արճրա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում կամ Արծկեի գավառակում։ Գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Արճեշ քաղաքից 32-33 կմ արևելք, Արկե քաղաքից 30 կմ արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը ենթարվեց զանգվածային կոտորածի, իսկ գյուղն ավերվեց ու ամայացավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 74 տուն՝ 477 հայ բնակիչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արճրան ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր նախակրթական վարժարան[1][2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 89, Արճրա
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 464
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89 CC-BY-SA-icon-80x15.png