Jump to content

Բլուրմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բլուրմակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 4 կմ հարավ֊արևմուտք, Օրորնա գետի հովտում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ առողջարար օդ, բարեբեր հող, սքանչելի բնություն։ Լավ էին աճում դեկորատիվ ծառերը, մանավանդ բարդին։ Գյուղի խաղողի այգիների մեծամասնությունը պարսպապատ էր։

Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ և 60 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, մասնավորապես ցորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Զբաղվում էին նաև տառեխի որսով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հայկական եկեղեցի։

Բլուրմակում գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 705
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 456