Երիշատ
Գյուղ | |
---|---|
Երիշատ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Արճեշի գավառակ |
Այլ անվանումներ | Արաշատ, Գերիշատ, Երշատ, Էրիշատ, Իրիշադ, Իրիշատ, Հերիշատ |
Ազգային կազմ | քրդեր |
Ժամային գոտի | UTC+3 |
Երիշատ, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Աղիովիտ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 8-10 կմ հյուսիս, Զելանդերե (Զելան, հնում Աղի) գետի ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիշատի մոտ գտնվող ձորում Լենկթեմուրի արշավանքներից ապաստանել էին բազմաթիվ բնակիչներ։ Ավելի ուշ ժամանակներում գյուղը բաժանվում է երկու թաղերի՝ Իրիշատ Ներքին և Իրիշատ Վերին, որոնք հետագայում դառնում են գյուղեր։ Գյուղը գոյություն է ունեցել մինչև Մեծ եղեռնը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1910-ական թվականներին ուներ 66 տուն քուրդ և 25 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին տառեխի որսով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա հին ավերված բերդ, որի պատճառով երբեմն բնակավայրն կոչում են բերդաքաղաք[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 239-240
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 463)։ ![]() |