Բանոն
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանոն (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Բանոն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Արճեշի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բանոն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Վանա լճից հյուսիս֊արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Գյուղն հայտնի էր իր երկարակեցությամբ։ 80-100 տարի ապրելը տեղացիների համար սովորական երևույթ էր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կար Ս․ Գևորգ անունով անշուք եկեղեցի։ Գտնվում էր ճանապարհների վրա և ուներ իջևանատուն, որը միշտ լի էր հայ և օտարազգի հյուրերով[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 596
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 282)։ |