Անրի Մարտո (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Մարտո
ֆր.՝ Henri Marteau
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1874(1874-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրՌեյմս[1][2][4]
Մահացել էհոկտեմբերի 3, 1934(1934-10-03)[5][6][4] (60 տարեկան)
Մահվան վայրԼիխտենբերգ, Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Գերմանիա և  Շվեդիա[2]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ջութակահար
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԱնդամությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
ԵրեխաներJean Marteau?
 Henri Marteau Վիքիպահեստում

Անրի Մարտո (ֆր.՝ Henri Marteau, մարտի 31, 1874(1874-03-31)[1][2][3][…], Ռեյմս[1][2][4] - հոկտեմբերի 3, 1934(1934-10-03)[5][6][4], Լիխտենբերգ, Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա[2]), ֆրանսիացի ջութակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ։

Գրող Ժան Մարտոյի հայրը։

Տեքստիլ գործարանատեր Ալբեր Մարտոի և նրա կնոջ Կլարա Լուիզա Դորոտեայի որդին է, ծնվել է Շվենդիում, դաշնամուրի դասեր է ստացել Կլարա Շումանի մոտ։ Մարտոի ծնողների տանը բազմաթիվ հյուրեր էին լինում, նրանց տանը հյուրընկալվում էր նաև Շառլ Գունոն, որը Մարտոի համար գրել է միջերք, որը կատարվել է 1887 թվականին Ռեյմսի մայր տաճարում։ Առաջին դասերը Մարտոն ստացել է հայտնի ջութակահար Կամիլլո Սիվորի, այնուհետև՝ Յուբեր Լեոնարի մոտ։

1900-1907 թվականներին Մարտոն դասավանդել է Ժնևի կոնսերվատորիայում, իսկ 1907 թվականին հրավեր ստացավ Բեռլինի երաժշտության բարձրագույն դպրոցում զբաղեցնել Յոզեֆ Յոախիմի տեղը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նրան ձերբակալեցին որպես ֆրանսիացի և տնային կալանքի ենթարկեցի Լիխտենբերգում, 1915 թվականին նա Շվեդիայի քաղաքացիություն ստացավ։ Հետպատերազմյան տարիները Մարտոն նախընտրեց անցկացնել Լիխտենբերգի տանը՝ վարպետության դասեր տալով։

Մարտոի լայն երգացանկում ընդգրկված են Մաքս Ռեգերի ստեղծագործությունները, ում հետ նա հաճախ ներկայացել է դուետով, Մարտոն առաջին հայտնի կատարողն էր, որը ճանաչվեց գերմանացի կոմպոզիտորի կողմից, և Ռեգերը նրան նվիրեց իր ստեղծագործություններից մի քանիսը, որոնց շարքում էր նաև ջութակի համերգը, որը նա կատարել էր 1908 թվականի հոկտեմբերի 15-ին Գեվանդհաուս նվագախմբում Արտուր Նիկիշի ղեկավարությամբ։ Մարտոն ելույթ է ունեցել նաև Պանչո Վլադիգերովի նվագակցությամբ։ Տարբեր տարիների Մարտոն ղեկավարել է բազմաթիվ լարային կվարտետներ (նրա հետ առանձին նվագել են նաև՝ Հյուգո Բեկկերը, Էինստ Կանբլայը, Ջորջե Ջորջեսկուն

Մարտոի երաժշտական ժառանգությունը ներառում է նվագախմբի հետ համերգ ջութակահարների համար (1907), լարային եռյակ, երգեհոնային ստեղծագործություններ և այլն։

Մարտոի անունն է կրում Հոֆ (գերմ.՝ Henri-Marteau-Straße) քաղաքի մի փողոց և Լիխտենբերգի հրապարակը, որտեղ էլ նա մահացել է (գերմ.՝ Henri-Marteau-Platz): 2002 թվականից ի վեր Լիխտենբերգում անցկացվում է Անրի Մարտոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Риман Г. Марто (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 815.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Henri Marteau (1874−1934)
  3. 3,0 3,1 Kultur: Henri Marteau Künstler und Mensch(1874–1934)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 A Dictionary of Music and MusiciansOUP, 1878.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanche Marteau: Henri Marteau. Siegeszug einer Geige (Biographie), Schneider, Tutzing, 1971, ISBN 3-7952-0062-8
  • Günther Weiß: Der große Geiger Marteau (1874—1934). Ein Künstlerschicksal in Europa, Schneider, Tutzing, 2002, ISBN 3-7952-1104-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Մարտո (ջութակահար)» հոդվածին։