Ջորջե Ջորջեսկու
Ջորջե Ջորջեսկու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1887[1] Սուլինա, Տուլչա, Ռումինիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1964[1] (76 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործիքներ | թավջութակ |
Լեյբլ | Electrecord?[2], Aprelevka Record Plant?[2], Supraphon?[2], Polskie Nagrania Muza[2], Editura Casa Radio?[2] և Մելոդիա[2] |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան և Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Ջորջեսկու Ջորջե (ռումիներեն՝ George Georgescu, սեպտեմբերի 12, 1887[1], Սուլինա, Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 1, 1964[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին դիրիժոր։ ՌԱՀ ժողովրդական արտիստ (1954)։ Ակադեմիկոս։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայի թավջութակի դասարանում, այնուհետև Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում (1910-1912)։ 1911 թվականից հանդես է եկել որպես մենակատար, 1916-1918 թվականներին դիրիժորական արվեստը կատարելագործել Ռ․ Շտրաուսի և Ա․ Նիկիշի մոտ։ 1920 թվականից Բուխարեստի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավորդիրիժոր (1920-1944 թվականներին գլխավոր տնօրեն) և միաժամանակ Օպերային թատրոնի (1922-1940 թվականներին՝ ընդմիջումներով) դիրիժոր։ Երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ռումին կոմպոզիտորների երաժշտությունը։ Չորս անգամ եղել է ԽՍՀՄ-ում (1952-1958 թվականներին)։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌՍՀ պետական մրցանակ (1949, 1957)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|