Անտուան Գալլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտուան Գալլան
QT - Antoine Galland.PNG
 
Կրթություն՝ Կոլեժ դե Ֆրանս
Մասնագիտություն՝ մարդաբան, հնագետ, թարգմանիչ, գրող, պրոֆեսոր, մանկագիր, դրամագետ և collector of fairy tales
Ծննդյան օր ապրիլի 4, 1646(1646-04-04)[1][2]
Ծննդավայր Ռոլլո
Վախճանի օր փետրվարի 17, 1715(1715-02-17)[3][4][5][1][2] (68 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիա

Անտուան Գալլան (ֆր.՝ Antoine Galland, ապրիլի 4, 1646(1646-04-04)[1][2], Ռոլլո - փետրվարի 17, 1715(1715-02-17)[3][4][5][1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիական արևելագետ, անտիկվար, թարգմանիչ, որ հայտնի է դարձել «Հազար և մեկ գիշեր» ժողովածուի՝ Եվրոպայում առաջին թարգմանությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում, չորս տարեկանում կորցրել է հորը։ Տասը տարեկան հասակում ընդունվել է քոլեջ Նուայոնում, որտեղ սովորել է հունարեն, լատիներեն և հին հունարեն։ Ուսումը շարունակել է Դե Ֆրանս քոլեջում, որտեղ սովորել է արևելյան լեզուներ և կատարելագործել հին հունարենը։

1670 թվականին դարձել է Ստամբուլում՝ Մեհմեդ IV-ի արքունիքում Ֆրանսիայի դեսպան նշանակված Շառլ Օլե դե Նուանտելի գրադարանավարը և անձնական քարտուղարը։ 1670-1675 թվականներին Ֆրանսիայի դեսպանի հետ եղել է Թրակիայում, Մակեդոնիայում, Ռումելիայում, Փոքր Ասիայում, Հոնիայում, Սիրիայում և Պաղեստինում։ Այդ ժամանակահատվածում սովորել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն։ Վարել է օրագիր։ Ընդհանուր առմամբ երեք անգամ եղել է Օսմանյան կայսրությունում։ Երրորդ ճանապարհորդության ժամանակ (1679-1688) կատարել է Օստ-հնդկական ընկերության առաքելությունը՝ հավաքելով և քարտացուցակագրելով հին գրքեր ու արվեստի գործեր՝ դրանք Եվրոպա տեղափոխելու նպատակով։ Վերադառնալուց հետո նշանակվել է թագավորի անտիկվար։

1697 թվականից ղեկավարել է Արևելյան գրադարանի բազմահատոր բառարանա-հանրագիտարանային հրատարակությունը, որը Եվրոպայի համար երկար ժամանակ եղել է Արևելքի մասին տեղեկությունների և պատկերացումների հիմնական աղբյուրը (մասնավորապես դրանից են իրենց սյուժեները հավաքել Ուիլյամ Բեքֆորդը և շատ ուրիշներ)։ Մինչև 1701 թվականի վերջը զբաղվել է արևելյան հեքիաթների թարգմանությամբ, որոնք Եվրոպայում հայտնի են դարձել որպես «Հազար ու մի գիշեր»։ Այդ գրքի առաջին հրատարակությունը մեծ հաջողություն է ունեցել։ Գալանի թարգմանությունը երկար ժամանակ օրինակելի էր համարվել, 18-րդ դարի ընթացքում այն տարածվել է Եվրոպայի երկրների մեծ մասում, ճանաչվել Արևելքում և ունեցել բազմաթիվ նմանակումներ ու ծաղրանմանակումներ, օրինակ՝ Անտուան Համիլթոնի «Contes de Féerie»-ը։ Հենց Գալլանին է պատկանում «Ալի Բաբան և 40 ավազակները» հեքիաթի՝ ներկայում հայտնի տարբերակներից ամենահինը։

«Հազար և մեկ գիշեր» հեքիաթներից բացի Գալլանը թարգմանել է նաև Ղուրանը, սուրճի ծագմանը նվիրված գիրք, Օսմանյան կայսրության պատմությունը։ Եղել է Գրությունների և մեդալների ակադեմիայի անդամ (1701), արաբերենի դասախոս Դե Ֆրանս քոլեջում (1709 թվականից)։ Նրա օրագիրը հրատարակվել է 1881 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 International Music Score Library Project — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Antoine Galland — 1834.
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. Details of life from chronology in Garnier Flammarion.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abdel-Halim M. Antoine Galland, sa vie et son œuvre. Paris: A.G. Nizet, 1964
  • May G. Les mille et une nuits d’Antoine Galland, ou, Le chef-d'œuvre invisible. Paris: PUF, 1986
  • Hoang L. Les Mille et une nuits: à travers l’infini des espaces et des temps: le conteur Galland, le conte et son public. New York: P. Lang, 2001
  • Герхардт М. Искусство повествования. Литературная история «1001ночи». М.: Наука, 1984, с.66-69
  • Борхес Х. Л. Переводчики «Тысячи и одной ночи»// Он же. Собрание сочинений в 4-х томах. Т.1. СПб: Амфора, 2005, с.352-354

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]