Անջեյ Սապկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջեյ Սապկովսկի
լեհ.՝ Andrzej Sapkowski
Andrzej Sapkowski - Lucca Comics and Games 2015 2.JPG
Ծնվել էհունիսի 21, 1948(1948-06-21)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Լեհաստան
Մասնագիտությունգրող
Լեզուլեհերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունUniversity of Łódź
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներThe Witcher, Time of Contempt, The Last Wish և The Tower of the Swallow
Andrzej Sapkowski signature.svg
Կայքsapkowski.pl
Andrzej Sapkowski Վիքիպահեստում

Անջեյ Սապկովսկի, (հունիսի 21, 1948(1948-06-21)[1], Լոձ, Լեհաստան), ֆենտեզի ժանրի լեհ գրող: Առավել հայտնի է իր «Կախարդը» գրքի շարքի համար: Նրա գրքերը թարգմանվել են 20 լեզուներով[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապկովսկին ուսումնասիրել է տնտեսագիտություն Լոձի համալսարանում և մինչ գրականությամբ զբաղվելն նա աշխատել է որպես մեծ վաճառքների ներկայացուցիչ արտաքին առևտրական ընկերության համար: Նա սկսել է իր գրական կյանքը որպես գիտաֆանտաստիկայի թարգմանիչ: Նա ասում է, որ գրել է իր առաջին «Կախարդը» (լեհ.՝ Wiedźmin) պատմվածքը, որպեսզի մասնակցի լեհական գիտական ֆանտաստիկայի և «Ֆանտաստիկա» ֆենտեզի ամսաթերթ կողմից անցկացվող մրցույթին: Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ այդ ժամանակ բիզնեսմեն լինելը և մարքետինգին ծանոթ լինելը նրան հնարավորություն տվեց իմանալու ինչպես վաճառել և իսկապես նա արժանացավ երրորդ մրցանակին:[4] Պատմությունը հրատարակվել է Ֆանտաստիկայում 1986 թվականին և մեծ հաջողություն էր և՛ կարդացողների, և՛ քնննադատների առումով: Սապկովսկին գրել է հեքիաթների շարք հիմնված «Կախարդը» գրքի բովանդակության վրա՝ ներառելով պատմվածքների երեք ժողովածու և հինգ վեպ: Այս շարքը և նրա այլ աշխատանքներ 1990-ական թվականներին Լեհաստանում նրան լայն ճանաչում բերեց ֆենտեզի հեղինակների շրջանում[5]:

«Կախարդ» գրքի գլխավոր կերպարը Ռիվիայի Գերալտն էր՝ դեռ մանկուց հրեշներ որսացող: Գերալտը ապրում է կասկածելի աշխարհում, սակայն դա նրան չի խանգարում հետևել էթիկայի կանոններին: Միևնույն ժամանակ ցինիկ և ազնվական Գերալտը համեմատվել է Ռեյմոնդ Չենդլերի Ֆիլիպ Մարվել կերպարին[5]: Սլավոնական դիցաբանությունը մեծ ազդեցություն է թողել այն աշխարհի վրա, որտեղ տեղի են ունենում արկածները:[6]

Գրքերի թարգմանություններ և այլ ածանցյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապկովսկու գրքերը թարգմանվել են չեխերեն, հունգարերեն, ռուսերեն, լիտվերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ուկրաիներեն, պորտուգալերեն, ֆիններեն, սլովակերեն, բուլղարերեն, սերբերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, թուրքերեն, էստոներեն, ռումիներեն, և շվեդերեն: «Վերջին ցանկությունը» գրքի անգլերեն թարգմանությունը Գոլանցի կողմից հրատարակվել է 2007 թվականին:[7] 2008 թվականին Գոլանցը հրատարակեց «Կախարդը» սագան:[8] Սեպկովսկու «Էլֆերի արյուն» վեպի անգլերեն թարգմանությունը 2009 թվականին արժանացավ Դեյվիդ Գեմմել լեգենդ մրցանակին:[9][10]

2001 թվականին Լեհաստանում և ամբողջ աշխարհում հրատարակվեց հեռուստատեսային սերիալներ հիմնված «Կախարդ» գրքի շարքի վրա, որի անունն էր Wiedźmin: Ֆիլմը կարծիքների արժանացավ փորձագետների կողմից, բայց մեծ մասամբ քննադատական էին:

Լեհաստանում խաղ ստեղծող՝ CD Projekt Red ընկերությունը ստեղծեց խաղ հիմնված «Կախարդը» գրքի վրա: Առաջին խաղը ուղղակի կոչվեց «Կախարդը», որը դուրս եկավ 2007 թվականի հոկտեմբերին:[11] Շարունակությունը՝ «Կախարդ 2:Թագավորներ սպանողները» դուրս եկավ 2011 թվականին: Երրորդ և վերջին խաղը՝ «Կախարդ 3:Վայրի որսորդը» դուրս եկավ 2015 թվականի մայիսին:

2017 թվականի մայիսին Նետֆլիքսը սկսեց ցուցադրել «Կախարդը» գրքի հիման վրա նկարահանված հեռուստատեսային սերիաներ:[12]

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպկովսկին բազմաթիվ մրցանակներ է ստացել լեհական ֆանդոմի կողմից: Նա ստացել է հինգ Զաժդել մրցանակ "Mniejsze zło" ("Փոքրագույն չարիք") (1990), "Miecz przeznaczenia" ("Ճակատագրի թուրը") (1992) և "W leju po bombie" ("Ռումբի խառնարանում") (1993) պատմվածքների և Krew elfów (Էլֆերի արյունը) (1994) և Narrenturm (2002) վեպերի համար: Նա նաև հաղթել է իսպանական Իգնոտոս մրցանակը, լավագույն անթոլոգիան 2003 թվականի «Վերջին ցանկություն» գրքի համար և Muzykanci (Երաժիշտներ), լավագույն օտար պատմվածքի համար այդ նույն տարին: 2003 թվականին նա առաջադրվել է Լեհաստանի ամենահեղինակավոր գրական մրցանակների Նայք մրցանակաբաշխությանը: Նա նաև ստացել է ռուսական ֆանդոմի կողմից տարբեր մրցանակներ:[13]

2008 թվականից նա համարվում է Łódź քաղաքի պատվավոր քաղաքացի:

  • 2016: Աշխարհի ֆենտեզի մրցանակ- կյանքի ձեռքբերում[14]
  • 2014: Արվեստագետների գլորիայի արծաթե մրցանակ, Լեհական Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարություն[15]
  • 2012: Արվեստագետների գլորիայի արծաթե մրցանակ, Լեհական Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարություն[16]
  • 2010: Եվրոպական գիտական ֆանտաստիկայի հասարակություն, "Եվրոպական մեծն վարպետ" պատվավոր մրցանակ[17]
  • 2009: Դեյվիդ Գեմմելի լեգենդի մրցանակ[18]
  • 1997: Polityka's Passport մրցանակ,[19] որը տրվում է ամեն տարի միջազգային հաջողության հեռանկար ունեցողին
  • 1996: Եվրոպական գիտական ֆանտաստիկայի հասարակություն, հայտնի դառնալու հնարավորություն: հեղինակ[20]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կախարդը» սագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախարդը (Wiedźmin, 1990), 5 պատմվածք (չորսը տպագրվել են «Վերջին ցանկության» մեջ, մեկը՝ «Մի բան վերջանում է, մյուսը սկսում»-ի):
  • Ճակատագրի թուրը (Miecz przeznaczenia, 1992), 6 պատմվածք: [21]
  • Վերջին ցանկությունը (Ostatnie życzenie, 1993), 7 պատմվածք:
  • Կախարդողը կարճ պատմվածքը հրեշների լեհական գրքում (տպագրված և թարգմանված Միքայել Կանդելի կողմից, 2010) «Կախարդի» մեկ այլ թարգմանությունն է:[22]
  • Մի բան վերջանում է, մյուսը՝ սկսում (Coś się kończy, coś się zaczyna, 2000), 8 պատմվածք (միայն երկուսն են առնչվում «Կախարդը » սագային):
  • Մալադիե և այլ պատմվածքներ (Maladie i inne opowiadania, 2012), 10 պատմվածք (միայն երկուսն են առնչվում «Կախարդը» սագային):

Պենտոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլֆերի արյունը (Krew elfów, 1994):
  • Արհամարհանքի ժամը(Czas pogardy, 1995):[23]
  • Կրակով մկրտություն (Chrzest ognia, 1996):[24]
  • Ծիծեռնակի աշտարակը (Wieża Jaskółki, 1997):.[25]
  • Լճի տիկինը (Pani Jeziora, 1999:[25]

Այլ վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իժը (Żmija, 2009), վեպ՝ նվիրված սովետա-աֆղանական պատերազմին

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըրհեդեսի աչքը (Oko Yrrhedesa, 1995):
  • Արթուր թագավորի աշխարհը. Մալադիե (Świat króla Artura. Maladie, 1995):
  • Ձեռագիր՝ հայտնաբերված վիշապի քարայրում (Rękopis znaleziony w Smoczej Jaskini, 2001):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Andrzej Sapkowski - Biografia» 
  4. НО МЫ ЖЕ СЛАВЯНЕ! РАЗГОВОР С АНДЖЕЕМ САПКОВСКИМ, An interview with Sapkowski for Russian monthly magazine "World of Fatnastics"
  5. 5,0 5,1 (Լեհերեն) Marek Oramus Jedynie słuszny wizerunek wiedźmina, Polityka – nr 36 (2261) from 2000-09-02; pp. 52–54
  6. The Last Wish by Andrzej Sapkowski , fantasybookreview
  7. «The Last Wish Cover Reveal. . . of sorts!»։ Gollancz blog 
  8. «Blood of elves»։ worldcat.org 
  9. «The final 2008 longlist for the David Gemmell Legends Award»։ 1 January 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 6 February 2009-ին։ Վերցված է 23 January 2009 
  10. Alison Flood, Gemmell prize for fantasy goes to Polish novel, Blood of Elves, Guardian, Friday 19 June 2009
  11. «The Witcher Official Website – Official Release Date!»։ Արխիվացված օրիգինալից 9 July 2007-ին։ Վերցված է 17 July 2007 
  12. https://www.hollywoodreporter.com/live-feed/witcher-saga-tv-series-adaptation-ordered-at-netflix-1004558
  13. «Анджей Сапковский»։ FantLab.ru 
  14. "World Fantasy Awards 2016"
  15. "Minister Bogdan Zdrojewski wręczył medale „Zasłużony Kulturze - Gloria Artis”", April 14, 2014
  16. Gloria Artis award database, award dated by October 10, 2012
  17. ESFS Awards 2010-2015
  18. Flood Alison (19 June 2009)։ «Gemmell prize for fantasy goes to Polish novel, Blood of Elves»։ The Guardian։ Վերցված է 2 January 2018 
  19. «Andrzej Sapkowski - biography»։ culture.pl։ October 2010 
  20. ESFS Awards 1990-1999
  21. «Sword of Destiny»։ hachettebookgroup.com 
  22. «A Polish Book of Monsters: Five Dark Tales from Contemporary Poland»։ cosmopolitanreview.com 
  23. Amazon page
  24. «ISBN Unavailable»։ Orion Publishing Group 
  25. 25,0 25,1 «Gollancz Acquire Three More Witcher Novels»։ Gollancz blog