Աննա (անձնանուն)
|
Աննա (եբրայերեն՝ חַנָּה[1] [Հան(ն)ա] «բարեհաճություն, բարյացակամություն», ինչպես նաև հին հունարեն՝ Άννα), հրեական ծագման իգական անձնանուն։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան աստվածաշնչյան անձնանուն է։ Թագավորություններ Ա գրքում այն հանդիպում է 13 անգամ։ Աստվածաշնչային արական տարբերակը Հանան է։
Աննա անունը ոչ մի կապ չունի շումերական աստված Աննայի հետ։ Այն եվրոպական լեզուներ է եկել Սեպտուագինտայից և Վուլգաթայից։
Մականուններ՝ Անյա (Անա), Աննիչկա (Աննեչկա), Անուշկա, Աննուշա, Աննուսյա (Աննյուսյա), Անուսյա (Անյուսյա), Նուսյա (Նյուսա), Աննյունյա, Նյունյա, Անյուրա, Նյուրա, Նյուրասյա, Նյուրախա, Նյուրաշա, Անյուշա (Անուշա), Նյուշա, Անյուտա, Նյուտա, Աննետա, Նետա, Ասյա[1]։
Գոյություն ունի տղամարդու հնդկական անուն՝ Աննա։
Հայտնի կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչյան կերպարներ և սրբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա մարգարե (Հին Կտակարան) - Սամուել մարգարեի մայրը
- Սուրբ Աննա - Մարիամ Աստվածածնի մայրը
- Ագնեսա Հռոմեացի - հռոմեացի նահատակ
- Սուրբ Աննա Նովոգրադցի - իշխանուհի, Շվեդիայի թագավոր Օլաֆի և Էստրիդի (Աստրիդ) դուստրը
- Սուրբ նահատակ Աննա - Աննա Պերսիդսկայա։
- Աննա Վսեվոլոդովնա (Յանկա) - արդար, կիևյան իշխանադուստր, իշխան Վլադիմիր Մոնոմախի քույրը։
- Սուրբ Աննա Նովգորոդսկայա - սուրբ կողակից իշխանուհի։
- Աննա Կաշինսկայա - Տվերի իշխանուհի[5]։
- Աննա Գոտֆսկայա
- Աննա Լայն - Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ, նահատակ, տուժված անգլիական ռոֆորմացիայում։
- Կիմ Չան Գում Աննա և Պակ Ան Գի Աննա - Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սրբոր, նահատակներ 103 կորեական նահատակներից
- Աննա - հրեական քահանայապետ, Նոր կտակարանի կերպար՝ արական սեռի ներկայացուցիչ
Պետական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Բյուզանդացի (963-1011/1012) - իշխանուհի, Վլադիմիր Մեծի կինը, Բարսեղ Բ Բուլղարասպանի քույրը
- Աննա Յոհանովնա (1693-1740) - ռուս կայսրուհի Ռոմանովների տոհմից
- Աննա (Վիտովտի կինը) (լիտ.՝ Ona; մահ. 1418 թվականի հուլիսի 31, Տրակայ) - 1392 թվականից Լիտվական մեծ իշխանուհի։
- Աննա Վարդանյան- քավորաց քավոր, ներկայիս դրությամբ քավոր բազմաթիվ զույգերի, նաև նայեք Քավոր Աննա, Քերոփ Աննա, Աննա թաղեցի
- Աննա Ստյուարտ (1665-1714)-Անգլիայի (1707-ից Մեծ Բրիտանիայի) թագուհի
Անունն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականության մեջ
- «Աննա Կարենինա» - Լև Տոլստոյի վեպը (1873-1877)
- Աննան վզից կախ (պատմվածք) - Անտոն Չեխովի պատմվածքը
- Աննա Սնեգինա - Սերգեյ Եսենինի պոեմը
- Աննա - Տուրգենևի «Ասյա» պատմվածքից
- Կինոյում
- «Աննա Կարենինա» - Տոլստոյի վեպի բազմաթիվ էկրանավորումներ
- «Աննան և թագավորը» (անգլ.՝ Anna and the King) - 1999 ֆիլմ
- «Քաոսային Աննան» -2007 թվականի իսպանական ֆիլմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2. Энциклопедия имен (2016): «Имя Анна»: Значение имен: namedb.ru