Անիի ազատագրում (1124)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անիի ազատագրում (այլ կիրառումներ)
Թվական | 1124 թվական |
---|---|
Մասն է | Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան |
Վայր | Անի, Բագրատունիների թագավորություն |
Արդյունք | Անիի ազատագրում |
Հակառակորդներ | |
Սելջուկյան սուլթանություն | Հայ ապստամբներ Վրաց թագավորություն |
Հրամանատարներ | |
Աբուլ Սևար էմիր | Դավիթ Շինարար |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Անիի ազատագրում, Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ազատագրումը հայկական և վրացական միացյալ ուժերի կողմից։
Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի է ունեցել 1124 թվականին, որի արդյունքում Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարի գլխավորած դաշնային աշխարհազորն ազատագրեց Հայոց հինավուրց մայրաքաղաք Անին, որը Բագրատունիների թագավորության անկումից հետո հայտնվել էր սելջուկ-թուրքերի պետության տիրապետության տակ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անին 885 թվականին ստեղծված Բագրատունիների հայոց թագավորության մայրաքաղաքն ու տնտեսական կենտրոնն էր[2]։ Բյուզանդիայի կայսրությունը Հայաստանի նկատմամբ վարում էր անհեռատեսության քաղաքականություն՝ ցականալով ամեն կերպ հնազանդեցնել Հայոց թագավորներին։
Բյուզանդիայի կայսր Կոստանդին Մոնոմախը 1045 թվականին հիմնվելով Վասիլ Բուլղարասպան կայսեր և Հայոց արքա Հովհաննես-Սմբատի միջև կնքված Տրապիզոնի պայմանագրի հիման վրա, կայսրությանը բռնակցեց Բագրատունիների թագավորությունը՝ նախօրոք, իբր թե բանակցությունների հրավիրելով Հայոց արքա Գագիկին և արգելելով նրան վերադառնալ Անի։ Հայկական լեռնաշխարհի տարածքում համահայկական պետականության կորուստը նոր ճանապարհ հարթեց հարևան Վրաց թագավորության համար, որը բռնել էր զարգացման ինտենսիվ ուղին։ Հայաստանի հաշվին նոր տարածքային ընդլայնումը պարզապես կայսրության սահմանները մոտեցնում է նոր թշնամիների։
1046 թվականին Բյուզանդական կայսրությունն առաջին անգամ առնչվում է սելջուկների հետ։ Դրանք 11-րդ դարում միավորված ցեղեր էին, որոնց նախնինները բնակվել էին Չինաստանի տարածքում։ Բագրատունյաց թագավորների իշխանության արգելակումն ու վերջինիս տարածքը կայսրությանը միացնելն անհեռատես քայլ էր բյուզանդական կայսրերի կողմից, քանի որ հակառակ դեպքում սելջուկների արշավանքների ժամանակ նրանց դեմ առաջինը կանգնելու էր Հայոց բանակը և առաջին հարվածն իր վրա էր ընդունելու Բագրատունյաց թագավորությունը։ Իսկ այժմ առաջին հարվածը միշտ բաժին էր ընկնելու կայսերական զորքերին։ Բյուզանդական զորքերի և սելջուկ թուրքերի առաջին ճակատամարտը տեղի ունեցավ 1048 թվականին Արծն քաղաքի մոտ, որից հետո կնքված զինադադարը լուծվեց հաջորդ տարում։ Այսպիսով, Կոստանդինը Մոնոմախոսը թուլացրեց կայսրության ուժերը, ինչը հետագայում հանգեցրեց ճակատագրական պարտության Մանազկերտի ճակատամարտում։
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին Գթլմուշի և Իբրահիմ Յանալի գլխավորությամբ։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում, որի արդյունքում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին։ 1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան, այն անձամբ գլխավորում էր առաջնորդ Տուղրիլ բեկը։
Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թյուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը։ 1064 թվականին սելջուկ-թյուրքերը ևս մեկ անգամ արշավանք կազմակերպեցին անցնելով Ատրպատականի վրայով նրանք առաջին հարվածն ուղղեցին Սյունիքին, ապա առաջ շարժվելով գրավեցին ամբողջ Հայաստանը։ Նրանք առանձնակի դաժանություն էին հանդես բերում։ Արիստակես Լաստիվերցին առանձնակի սարսափով է գրում այս իրադարձությունների մասին։ Նա մեծ ցավով նկարագրում Լոռե քաղաքի գրավման տեսարանը։
Կռվելով հայերի կողքին բյուզանդական կայսերական բանակը ձեռք բերեց նոր հզոր թշնամի, որը Հայաստանի տարածքի զավթումից հետո ուղղություն բռնեց դեպի Բյուզանդիա։ 1070 թվականի սելջուկները ևս մեկ անգամ ներխուժեցին Հայաստան և գրավեցին Բագրևանդը, շարժվելով հարավ գրավեցի Վասպուրականը, և ապա պաշարեցին Մանազկերտը և հիմնահատակ ավերեցին։ 1071 թվականին բյուզանդական կայսր Ռոմանոս Դեոգենես կայսեր գլխավորությամբ հայ-բյուզանդական ուժերը սելջուկներին հանդիպեցին Մանազկերտի դաշտում։
Օգոստոսի 26-ին Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները ջախջախեցին բյուզանդական դաշնային բանակին։ Հայազգի զորավար Վասիլակը գերեվարվեց։ Մանազկերտում կրած պարտությունը հիմնահատակ թուլացրեց ամբողջ բազմադարյա կյանք ունեցող կայսրությունը։ Բյուզանդիան հասավ անկախ պետականության կորստի շեմին։
Պատերազմի սկիզբ և ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]1065 թվականին Կարսի թագավոր Գագիկ Աբասյանը Բյուզանդիային հանձնեց իր տիրույթները և կալվածքներ ստացավ Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում։ Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյատևած մյուս երկու իշխանությունները՝ Սյունիքն ու Տաշիր-Ձորագետը, դիմացան սելջուկյան արհավիրքներին և գոյատևեցին ևս մի որոշ ժամանակ։
12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները։
1045 թվականին Բյուզանդիայի անկումից հետո սելջուկներն ամուր դիրքեր ունեին տարածաշրջանում և համարվում էին օրեցօր զարգացող վրացիների գլխավոր հակառակորդը։ 12-րդ դարի սկզբին Վրաստանը հասավ իր հզորության գագաթնակետին՝ դառնալով սևծովյան ավազանի ամեհազորեղ տերությունը։ 1184 թվականին Վրաստանում իր գահակալությունը սկսեց Թամար թագուհին և Վրաստանի հզորացումը մեծապես կապված էր վերջինիս անվան հետ։
Վրաստանի օժանդակությամբ Հայաստանի ինքնակալ կառավարիչ Զաքարե ամիրսպասալար Զաքարյանի ղեկավարած բանակին հաջողվեց սելջուկներին վտարել երկրից։ Ազատագրվեց նախկին Հռոմեական Հայաստանի տարածքի մի մասը։ Անին ազատագրվեց։
Վրաստանի մղած մարտերին (դրանք մղվում էին Վրաստանի տարածքային ամբողջության համար և ուղղված էին ընդդեմ Վրաց թագավորության տարածքում ապրող անհնազանդ ժողովուրդներին՝ աբխազներին, սվաններին և այլոց)։ Ստանալով վրացական լիակատար օժանդակությունը հայերը կարողացան սելջուկներից ազատագրել Հայաստանի հյուսիսարևելյան հողերը՝ Արցախը, Գուգարքը, Ուտիքը, Սյունիքը, Այրարատը և Բագրևանդը։ Այս տարածքներում ձևավորվեց Զաքարյան Հայաստանի իշխանապետությունը, որը անմիջականորեն կապված էր Վրաց երկրից։ Սրանից հետո հայերի մոտ արթնանում է ազգային-ազատագրության և բարգավաճման միտքը։
Հայկական իշխանապետության տարածքում կառուցվեցին մի շարք շինություններ։ Բարգավաճում էր եկեղեցաշինական արվեստը։ Հայաստանի տարածքում նշանավորվում էին այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Դվինը, Կարսը, Նախիջևանը, ինչպես նաև Անին, որը նախորդ դարում անկում ապրած Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին ստացավ «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անվանումը։ Սրա հետ մեկտեղ 1198 թվականին Կիլիկիայում ստեղծվեց համահայկական պետականություն։ 1236 թվականներին Հայաստան ներխուժած զավթիչները հերթական անգամ գրավեցին հայերի հնագույն քաղաք Անին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արիստակես Լաստիվերցի, պատմություն, Երևան, 1982, էջ 54
- ↑ Հայ ժողովրդի պատմութիւն, Հ.Գ.Ժամկոչեան, Ա.Գ.Աբրահամեան, Ս.Տ.Մելիք-Բախշեան, Ս.Պ.Պօղոսեան, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 427-428
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անիի ազատագրում (1124) կատեգորիայում։ |