Անդրեու Նին
Անդրեու Նին կատ.՝ Andreu Nin i Pérez իսպ.՝ Andrés Nin Pérez | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4 1892 |
Ծննդավայր | Վենդրել |
Մահացել է | հունիսի 22 1937 |
Մահվան վայր | Մադրիդ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Կտալոնացի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող, արհմիութենական գործիչ և էսպերանտիստ |
Գործունեություն | Քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող, արհմիութենական գործիչ, հրապարակախոս |
Զբաղեցրած պաշտոններ | Regional Minister of the Government of Catalonia? |
Քաղաքական կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն և POUM? |
Անդամություն | Աշխատանքի ազգային արհմիություն |
Երեխաներ | Մարիա Անտոնիա Սիմո ի Անդերու |
Andreu Nin Վիքիպահեստում |
Անդրեու Նին (կատ.՝ Andreu Nin i Pérez, իսպ.՝ Andrés Nin Pérez, փետրվարի 4 1892, Վենդրել - հունիսի 22 1937, Մադրիդ), կատալոնացի կոմունիստ, հեղափոխական, հրապարակախոս, գրող և թարգմանիչ, Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության առաջնորդ: Սպանվել է Խորհրդային ՄիությանՆԳԺԿ-ի գործակալի կողմից:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեու Նինը ծնվել է կոշկակարի ու գյուղացու աղքատ ընտանիքում: Ստացել է մանկավարժական կրթություն: 1914 թվականին տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ որոշ ժամանակ դասավանդել է անարխիստների կողմից ստեղծված աշխարհիկ դպրոցում: Մանկավարժական աշխատանքի կատարման հետ զուգահեռ սկսել է հետաքրքրվել հրապարակախոսությամբ: Սկսել է մասնակցել ձախերի շարմանը և ընդունվել անարխոսինդիկալիստական Աշխատանքի ազգային համադաշնության շարքերը: 1917թվականին անդամագրվել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը: Դարձել է աշխատավորական շարժման հայտնի գործիչներից մեկը: Մասնակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցության ստեղծման աշխատանքներին: 1920-1921 թվականներին եղել է Աշխատանքի ազգային համադաշնության գլխավոր քարտուղարը: 1921 թվականի ապրիլին ընդգրկվել է Աշխատանքի ազգային համադաշնության պատվիրակության կազմում, որը հրավիրվել էր մասնակցելու Կոմունիստական ինտերնացիոնալի 3-րդ կոնգրեսին ու Կարմիր արհմիությունների ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսին[1]:
Հետագա 9 տարում մնալով ԽՍՀՄ-ում՝ սկզբնական շրջանում աշխատել է Կոմինտերնում և Արհմինտերի քարտուղարությունում: Անդամագրվել է ԽՄԿԿ-ին, ընտրվել Մոսկվայի քաղխորհրդ, մտերմացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ձախ ընդիմության ներկայացուցիչների հետ, համագործակցել Լև Տրոցկու հետ և դարձել նրա ընկերն ու հակաստալինյան ձախ ընդդիմության ակնառո ներկայացուցիչ: Ընդիմության գործունեությանը մասնակցելու համար 1926 թվականին Նինը հեռացվում է Կարմիր արհմիությունների ինտերնացիոնալից և վերցվում հսկողության տակ: Հետագա հաջորդ չորս տարիներին նա Խորհրդային Միության իշխանություններից փորձում էր ԽՍՀՄ տարածքն ընտանիքի՝ կնոջ Օլգա Տարեևի և երկուաղջիկների՝ Իրայի ու Նորայի հետ միասին լքելու թույլտվություն ստանալ[1]:
1930 թվականին Իսպանիա վերաադառնալուց հետո Նինը հակաստալինյան տրամադրվածություն ունեցող կոմունիստների միավորման համար ուղիներ էր փնտրում: Այդ նպատակով նա հիմնադրեց լենինական «Կոմունիստական ձախ Իսպանիա» կազմակերպությունը («Izquierda Comunista de España»), որը կապեր էր հաստատել միջազգային տրոցկիստական ընդդիմության հետ: Իմիջիայլոց, այդ ժամանակ Նինի մոտ Տրոցկու գաղափարների նկատմամբ հակասություններ էին առաջացել: «Կոմունիստական ձախ Իսպանիա» կազմակերպությունը մնաց փոքր, մեկուսացված խմբակ, և Տրոցկին իր իսպանացի համախոհներին առաջարկեց անդամագրվել «Իսպանիայի սոցիալիստական երիտասարդություն» (Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության երիտասարդական թև), որպեսզի կիրառեն էնտրիզմի մարտավարություն և թույլ չտան, որպեսզի ստալինիստները սկսեն վերահսկել ձախերի շարժումը: Նինը չհետևեց Տրոցկու խորհրդին: Փոխարենը նա խզեց իր կապերը Միջազգային ձախ ընդդիմության հետ և միավորվեց Խոակին Մարունիի Բանվորա-գյուղացիական դաշինքին, որը սատարում էր ԽՄԿԿ-ի աջ ընդդիմությանը: 1935 թվականի նոյեմբերին Տրոցկու և Բուխարինի համախոհների կողմից ստեղծված կուսակցությունը ստանում է Մարքսիստական միության աշխատավորական կուսակցություն անվանումը: Տրոցկին դժգոհ էր Անդրեու Նինից. «Իսպանական հեղափոխության սկզբից ես սերտ հարաբերությունների մեջ էի գտնվում աշխատավորների, մասնավորապես՝ Անդրեու Նինի հետ: Մենք փոխանակվում էինք հարյուրավոր նամակներով: Միայն երկարատև ամիսների փորձից հետո ես եկա այն եզրակացության, որ ազնիվ ու գործին հավատարիմ Նինը մարքսիստ չէ, այլ կենտրոնամետ, լավագույն դեպքում՝ իսպանական մարտովական, այսինքն՝ ձախ մենշևիկ»[1][2]:
Ազգային ճակատի ստեղծման ժամանակ Մարքսիստական միության աշխատավորական կուսակցությունը սոցիալիստների, մոսկվայամերձ կոմունիստների, անարխիստների ու ազատականների հետ ընդգրկվեց դրա կազմի մեջ: 1936 թվականին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ազգային ճակատի հաղթանակից հետո Նինը մասնակցում է Կատալոնիայում մասնակցում է ինքնակառավարման ինքնավար մարմինների ստեղծման աշխատանքներին և նույնիսկ դառնում է Լուիս Կոմպանիսի ղեկավարած Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) Արդարադատության նախարարը: Սակայն, արդեն 1936 թվականի դեկտեմբերին, Խորհրդային Միության ճնշման ներքո Կոմպանիսը ստիպված էր Անդրեու Նինին հեռազնել կառավարության կազմից[3]:
Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1937 թվականին Բարսելոնայում կառավարական զորքերի և անարխիստների ու հակաստալինիստ մարքսիստների միջև ընդհարումներից հետո Նինը ձերբակալվում է կեղծված ապացույցների հիման վրա մեղադրվում էֆրանկիստների հետ կապեր ունենալու մեջ: Սակայն նա կտրականապես մերժում է ընդունել իր «մեղքը», ինչով իսպանական իշխանություններին և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին դժվարին դրության առջև է կանգացնում, քանի որ վերջինները ցանկանում էին Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության գործիչների նկատմամբ ցուցադրական դատավարություն կազմակերպել: Վերջիվերջո, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը որոշում է կայացնում չեզոքացնել Անդրեու Նինին: 1937 թվականի հունիսի 20-ին «Նիկոլայ» գործողության շրջանակներում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալների խումբը Իսպանիայում ՆԳԺԿ-ի ռեզիդենտ Ա. Օրլովի հրամանատարությամբ և հետախույզ Ի. Գրիգուլեվիչի մասնակցությամբ բանտից առևանգում է Անդրեու Նինին, ինչից հետո սպանում[3][4][5]:
Անդրեու Նինը, ով վարժ խոսում էր ռուսերեն լեզվով և հիանում ռուս գրողներով, հայտնի է նաև այն հանգամանքով, որ առաջիններից մեկն է ռուսական գրականությունը թարգմանել կատալոներեն: Կատալոնացի ընթերցողներին ուղիղ թարգմանությամբ նա ծանոթացնում էր Լ. Ն. Տոլստոյի («Աննա Կարենինա»), Ֆ. Մ. Դոստոևսկու («Ոճիր և պատիժ»), Ա. Պ. Չեխովի, Ի. Ս. Տուրգենևի ստեղծագործությունների հետ: Խորհրդային հեղինակներից թարգմանել է Բորիս Պիլնյակի («Վոլգան թափվում է Կսպից ծով»), Նիկոլայ Բոգդանովի («Առաջին ընկերուհի») և Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունները[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Pelai Pagès, Andreu Nin: Su evolución política (1911-37) (Andreu Nin: His Political Evolution, 1911-37). Bilbao: Editorial Zero, 1975.
- ↑ Л. Троцкий. Центризм и IV Интернационал
- ↑ 3,0 3,1 3,2 Andrew Durgan, BOC 1930-1936: El Bloque Obrero y Campesino (BOC 1930-1936: The Workers' and Peasants' Bloc). Barcelona: Laertes S.A. de Ediciones, 1996.
- ↑ Alexander Orlov. The Secret History of Stalin’s Crimes. Random House, 1953
- ↑ Нил Никандров. Григулевич. — М.: Молодая гвардия, 2005. , (ЖЗЛ) — ISBN 5-235-02825-2 — С. 57, 63, 69—71.
Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нин А. Фашизм и профсоюзы. М., Красная новь, 1923.
- Наталия Харитонова. О личности переводчика: случай Андреу Нина // «Вопросы литературы», № 2 (март-апрель), 2009.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сталинизм в Испании. Убийство Андреу Нина
- Andrés Nin Archive Интернет-архив марксизма
- Краткая биография А. Нина(անգլ.)
- Fundación Andreu Nin(իսպ.)(չաշխատող հղում) Сайт на испанском языке, посвящённый POUM и А. Нину
- Andrés Nin: El crimen que remató la República(իսպ.).