Անդրեա Ապիանի
| Ծնվել է | մայիսի 23, 1754[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն[4] |
| Վախճանվել է | նոյեմբերի 8, 1817[2][5][3][…] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Միլան, Ավստրիական կայսրություն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
| Ոճ | նեոդասականություն |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Q18522997? |
| Պաշտոն | պալատական նկարիչ |
| Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Ազգականներ | Andrea Appiani il Giovane? |
| ստորագրություն | |
Անդրեա Ապիանի (իտալ.՝ Andrea Appiani, մայիսի 23, 1754[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - նոյեմբերի 8, 1817[2][5][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[4]), իտալացի նեոդասական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բժշկի ընտանիքում իտալական Միլան քաղաքում։ Անդրեայի հայրը հույս ուներ, որ որդին կգնա իր ուղով, բայց նա ընդունվեց նկարիչ Կարլ Մարիա Ջուդիչի մասնավոր ակադեմիան, որտեղ 2 տարի (1783-1784) սովորեց նկարչություն և փորագրանկարների պատճենում։ Հետո Ապիանին շարունակեց ուսումը ֆրեսկո գեղանկարչության գծով Ամբրոզիանայի միլանյան ակադեմիայում Ջորջո Անտոնիո դե Մեդիչիի գլխավորությամբ։ Ֆլորենցիա կատարած ուղևորության ժամանակ ծանոթացավ Ջուլիանո Տրաբալեզի և Մարտին Կնոլերայի աշխատանքներին, իսկ Բոլոնիայում հիմնական ուշադրությունը դարձրեց Դոմենիկինոյի գործերին։ Այնուհետև սովորեց անտիկ քանդակագործություն և Ռաֆայելի ու Մենգսի գեղանկարչությունը Հռոմում և Նեապոլում։ Պարմ այցելել է 1795 թվականին, այնտեղ ծանոթացել Կորեջիոյի գեղանկարչությանը։ Մշտական աշխատել է Միլանում 1792 թ.։
1796 թվականին Անդրեա Ապիանին Ցիզալպինյան հանրապետությունում նշանակվել է գեղարվեստի գործերով տեսուչ։ Այդ պաշտոնում նա ղեկավարել է Միլանի գեղարվեստի ակադեմիան և Բրերի պատկերասրահը։ Կատարել է Նապոլեոնի պատվերները՝ դիմանկարներ և այլաբանական պատկերներ՝ նվիրված կայսերը և նրա գեներալներին։ Նրա գործերն են զարդարում Սենթ Մերի Սելսուի գմբեթը Միլանում (1796 թ.) և նահանգապետ էրցհերցոգ Ֆերդինանդի ամրոցի պատերն ու առաստաղը։
Ապիանիի գործերից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Andrea (I) Appiani (նիդերլ.)
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119060558 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Andrea Appiani The Elder — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арган Дж. К. История итальянского искусства. М., 1890. Т. 1.
- Fernando Caruso. Andrea Appiani։ (1754-1817). Paris 1990.
- Erwin Redlinger. Andrea Appiani։ ein Maler des italienischen Empire. Dissertation an der Universität Würzburg, 1922.
- Alessandra Zanchi. Andrea Appiani. CLUEB, Bologna 1995. (arte contemporanea; 8) ISBN 88-8091-162-7.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ապիանի» հոդվածին։ |
| ||||||||||||||||