Դոմենիկինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոմենիկինո
Domenico Zampieri
Dominique zampieri bm 116.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1581
ԾննդավայրԲոլոնյա, Պապական մարզ[1]
Վախճանվել էապրիլի 6, 1641(1641-04-06)[2][3][4] (59 տարեկանում)
Մահվան վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[5][6]
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape with Hercules and Acheloüs, Landscape with Hercules and Cacus և Saint John the Evangelist
ՈւսուցիչԿալվերտ Դենիս
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[7]
Domenichino Վիքիպահեստում

Դոմենիկինո (իտալ.՝ Domenichino, իտալ.՝ Domenico Zampieri հոկտեմբերի 21, 1581, Բոլոնյա, Պապական մարզ[1] - ապրիլի 6, 1641(1641-04-06)[2][3][4], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1], իտալացի նկարիչ, որը պատկանում է բոլոնյան դպրոցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկինոն կոշկակարի որդի է։ Ծնվել է 1581 թվականի հոկտեմբերի 21-ին Բոլոնյայում: Սովորել է Դենիս Կալվերտի մոտ և աշխատել Կարրաչչի եղբայրների մոտ։ 1601 թվականին այցելել է Հռոմ: Նկարազարդել է որմնանկարներ Սենտ Օնաֆրիո ալ Ջանիկոլո եկեղեցում։ Աշխատել է Գվիդո Ռենիի հետ Սուրբ Գրիգոր Մեծի եկեղեցում։ Այստեղ տեսնելով նրա «Սուրբ Անդրեասի խարազանումը» որմնանկարը, Հաննիբալ Կարրաչչին խոստովանել է, որ հետայսու սովորելու է Դոմենիկինոյի արվեստից։

Հետագայում Դոմենիկինոն նկարազարդել է Սան Լուիջի դեի Ֆրանչեզի եկեղեցու որմերը («Սուրբ Անդրեասի խարազանումը» շարքը), Սանտա Մարիա ին Տրաստեվերե և այլ հռոմեական եկեղեցիների, ինչպես նաև Ալդոբրանդինի վիլլայի որմնանկարները։ 1630 թվականից նկարել է Սուրբ Յանուարիայի համալիրի գանձարանի պատերը («Սուրբ Յանուարիայի կյանքը» և այլն)։

Համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը և միաեղջյուրը որմնանկարը Ֆարնեզե պալացցոյում:

Մինչև XIX դարի կեսերը Դոմենիկինոյին դիտում էին որպես Եվրոպայի պատմության հռչակավոր նկարիչներից մեկը, համարում նրան Ռաֆայելի իրական ժառանգորդը։ Նրա վրձնի թեթևության մասին ներբողում էին բանաստեղծություններ, վանականները վիճում էին նրա նկարները ձեռք բերելու համար։ Նույնիսկ ռուս բանաստեղծ և դրամատուրգ Նեստոր Կուկոլնիկը 1838 թվականին ձոնել է «Դոմենիկինո» ստեղծագործությունը ի պատիվ նկարչի։ Միայն Ջոն Ռյոսկինի կողմից նրա նկարները չոր էկլեկտիկ հայտարարելուց հետո նրա համբավը սկսեց մայրամուտ իջնել։ XIX դարի ավարտին նրա անունը արդեն հեռացվել էր «սրբագույն» նկարիչների ցանկից։ XX դարում նրա ստեղծագործությունների միակ ցուցահանդեսը կայացել է 1996 թվականին Վենետիկ պալացցոյում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]