Jump to content

Անանդա Կումարասվամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանդա Կումարասվամի
թամիլերեն՝ ஆனந்த குமாரசுவாமி
Ծնվել էօգոստոսի 22, 1877(1877-08-22)[1][2][3][…]
Կոլոմբո, Շրի Լանկա
Մահացել էսեպտեմբերի 9, 1947(1947-09-09)[1][2][3][…] (70 տարեկան)
Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Բրիտանական Ցեյլոն
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունարվեստագետ, փիլիսոփա, առասպելագիր և գրող
Հաստատություն(ներ)Սմիթսոնյան ինստիտուտ
Գործունեության ոլորտէսթետիկա
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ և Wycliffe College?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Ամուսին(ներ)Ethel Mairet?, Ratan Devi? և Stella Bloch?
Երեխա(ներ)Rama Coomaraswamy?
 Ananda Coomaraswamy Վիքիպահեստում

Անանդա Քենթիշ Կումարասվամի (անգլ.՝ Ananda Kentish Coomaraswamy, թամիլերեն՝ ஆனந்த குமாரசுவாமி, Ānanda Kentiś Muthū Kumāraswāmī; սինգ․՝ ආනන්ද කුමාරස්වාමි Ānanda Kumārasvāmī, օգոստոսի 22, 1877(1877-08-22)[1][2][3][…], Կոլոմբո, Շրի Լանկա - սեպտեմբերի 9, 1947(1947-09-09)[1][2][3][…], Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ծնունդով ցեյլոնցի (շրիլանկացի) էզոթերիկ, մետաֆիզիկ, հնդկական փլիսոփայոթյան ու արվեստի մասնագետ, պատմաբան, գեղագետ-փիլիսոփա։ Առաջիններից մեկն է եղել հնդկական և բուդդայական մշակույթը Արևմտյան աշխարհին ներկայացնելու ասպարեզում և մեծ ավանդ է ներդրել այդ գործում[6]։ Նրան բնորոշել են որպես ականավոր տեսաբանի, ով մեծապես նպաստել է հին հնդկական արվեստը Արևմուտքին ծանոթացնելուն ("the groundbreaking theorist who was largely responsible for introducing ancient Indian art to the West".[7]): Բացի այդ, Կումարասվամին, Ռենե Գենոնի (1886—1951) և Ֆրիտյոֆ Շուոնի (1907—1998) հետ մեկտեղ, համարվում է տրադիցիոնալիզմ (ավանդապաշտություն) անվանումով հայտնի փիլիսոփայական ուսմունքի հիմնադիրներից մեկը։ Նա եղել է ասիական ծագում ունեցող առաջին անձը, ում Վիկտորյա թագուհին ասպետական տիտղոս է շնորհել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրիտանական Ցեյլոնի (ներկայիս Շրի Լանկայի) Կոլոմբո քաղաքում։ Հայրը թամիլ օրենսգետ ու փիլիսոփա Մութու Կումարասվամին էր, մայրը՝ վերջինիս անգլուհի կինը՝ Էլիզաբեթ Բիբին[8][9][10]։ Հայրը մահացել է, երբ Անանդան եղել է երկու տարեկան, և տղան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել արտասահմանում, որտեղ էլ կրթություն է ստացել[11]։

1879 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը։ 26 տարեկանում նշանակվել է Ցեյլոնի ապարագիտական (միներալոգիայի թանգարանի տնօրեն։ 1904 թվականին հայտնաբերել է մի նոր միներալ, որի անվանումը, համեստ անձնավորություն լինելով, չի կապել իր անվան հետ. այն կոչել է թորիանիտ՝ նկատի առնելով, որ դա թորիումի օքսիդն է։

Հետաքրքրված լինելով Ցեյլոնի մշակութային ժառանգությամբ՝ ուսումնասիրել է ձեռքի տակ եղած նմուշները և 1908 թվականին հրատարակել «Սինգալի միջնադարյան արվեստը» մենագրությունը։ Այդ նույն տարում լույս է ընծայել «Հնդկական արվեստի նպատակները» մենագրությունը։

1917 թվականին Անանդան դարձել է Բոստոնի գեղարվեստի թանգարանի հնդկական արվեստի բաժանմունքի առաջին պահապանն ու համակարգողը և այդ պաշտոնը վարել է մինչև իր կյանքի վերջը։ 1922 թվականի նոյեմբերին ամուսնացել է ամերիկացի նկարչուհի Ատելլա Բլոխի հետ, որը նրա երկրորդ կինն էր և նրանից փոքր էր 20 տարով[12]։

Կումարասվամին ուսումնասիրել է սանսկրիտով գրված ու պալիական կրոնական գրականությունը, ինչպես նաև արևմտյան կրոնական երկերը, երկացանկեր է պատրաստել գեղարվեստի թանգարանի համար, 1927 թվականին էլ լույս է ընծայել «Հնդկական և ինդոնեզիական արվեստի պատմություն» գիրքը։

1930 թվականի նոյեմբերին ամուսնացել է արգենտինացի լուսանկարչուհի Լուիզա Ռունշթայնի հետ, ով նրանից փոքր էր 28 տարով։

Կումարասվամին մասնակցել է ամերիկյան թանգարանների համար պարսկական արվեստի նմուշներ հավաքելու աշխատանքներին։ Համբավվել է որպես ավանդական սրբապատկերագրության առաջատար մասնագետներից մեկը։ Ըստ տարածված լուրերի՝ տիրապետել է 36 լեզվի, որոնցից շատերով ստեղծագործել է (գիտական աշխատությունները հիմնականում գրել է անգլերեն)։

Անանդա Կումարասվամիի ողջ ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք փուլի. 1) հնդկագետ և հասարակական քննադատ (1900–1917), 2) հնդկական արվեստի պատմաբան (1917–1932) և 3) փիլիսոփա-պերենիալիստ (1932–1947)[13]:

Ավանդական արվեստ
  • Elements of Buddhist Iconography, Harvard University Press, 1935.
  • Figures of Speech or Figures of Thought?: The Traditional View of Art, (World Wisdom 2007)
  • Introduction To Indian Art, (Kessinger Publishing, 2007)
  • Buddhist Art, (Kessinger Publishing, 2005)
  • Guardians of the Sundoor: Late Iconographic Essays, (Fons Vitae, 2004)
  • History of Indian and Indonesian Art, (Kessinger Publishing, 2003)
  • Teaching of Drawing in Ceylon (1906, Colombo Apothecaries)
  • The Indian craftsman (1909, Probsthain: London)
  • Voluspa; The Sibyl's Saying (1909, Essex House Press, London)
  • Viśvakarmā; examples of Indian architecture, sculpture, painting, handicraft (1914, London)
  • Vidyāpati: Bangīya padābali; songs of the love of Rādhā and Krishna], (1915, The Old Bourne press: London)
  • The mirror of gesture: being the Abhinaya darpaṇa of Nandikeśvara (with Duggirāla Gōpālakr̥ṣṇa) (1917, Harvard University Press; 1997, South Asia Books,)
  • Indian music (1917, G. Schirmer; 2006, Kessinger Publishing,
  • A catalog of sculptures by John Mowbray-Clarke: shown at the Kevorkian Galleries, New York, from May the seventh to June the seventh, 1919. (1919, New York: Kevorkian Galleries, co-authored with Mowbray-Clarke, John, H. Kevorkian, and Amy Murray)
  • Rajput Painting, (B.R. Publishing Corp., 2003)
  • Early Indian Architecture: Cities and City-Gates, (South Asia Books, 2002) I
  • The Origin of the Buddha Image, (Munshirm Manoharlal Pub Pvt Ltd, 2001)
  • The Transformation of Nature in Art, (Sterling Pub Private Ltd, 1996)
  • Bronzes from Ceylon, chiefly in the Colombo Museum, (Dept. of Govt. Print, 1978)
  • Early Indian Architecture: Palaces, (Munshiram Manoharlal, 1975)
  • The arts & crafts of India & Ceylon, (Farrar, Straus, 1964)
  • Christian and Oriental Philosophy of Art, (Dover Publications, 1956)
  • Archaic Indian Terracottas, (Klinkhardt & Biermann, 1928)
  • Yaksas, (Munshirm Manoharlal Pub Pvt Ltd, 1998) 978-81-215-0230-6
Մետաֆիզիկա
  • Hinduism and Buddhism, (Kessinger Publishing, 2007; Golden Elixir Press, 2011)
  • Myths of the Hindus & Buddhists (with Sister Nivedita) (1914, H. Holt; 2003, Kessinger Publishing)
  • Buddha and the gospel of Buddhism (1916, G. P. Putnam's sons; 2006, Obscure Press,)
  • A New Approach to the Vedas: An Essay in Translation and Exegesis, (South Asia Books, 1994)
  • The Living Thoughts of Gotama the Buddha, (Fons Vitae, 2001)
  • Time and eternity, (Artibus Asiae, 1947)
  • Perception of the Vedas, (Manohar Publishers and Distributors, 2000)
  • Coomaraswamy: Selected Papers, Volume 2, Metaphysics, (Princeton University Press, 1977)
Հասարակական-քննադատական
  • Am I My Brothers Keeper, (Ayer Co, 1947)
  • The Dance of Shiva - Fourteen Indian essays Turn Inc., New York; 2003, Kessinger Publishing,
  • The village community and modern progress (12 pages) (Colombo Apothecaries, 1908)
  • Essays in national idealism (Colombo Apothecaries, 1910)
  • Bugbear of Literacy, (Sophia Perennis, 1979)
  • What is Civilisation?: and Other Essays. Golgonooza Press, (UK),
  • Spiritual Authority and Temporal Power in the Indian Theory of Government, (Oxford University Press, 1994)
Հետմահու հրատարակված ժողովածուներ
  • The Door in the Sky. Coomaraswamy on Myth and Meaning, (Princeton University Press, 1997)
  • Coomaraswamy: Selected Papers, 3 volumes: Traditional Art and Symbolism, Metaphysics, His Life and Work, (Princeton University Press, 1977)
  • The Essential Ananda K. Coomaraswamy, (2003, World Wisdom)
  • Guardians of the Sun-Door, (Fons Vitae, 2004)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Guha-Thakurta T. Coomaraswamy, Ananda Kentish // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T019287
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. CONOR.Sl
  6. Murray Fowler, "In Memoriam: Ananda Kentish Coomaraswamy", Artibus Asiae, Vol. 10, No. 3 (1947), pp. 241-244
  7. MFA: South Asian Art. Archived from the original Արխիվացված 15 Հունիս 2010 Wayback Machine
  8. «The Annual Ananda Coomaraswamy Memorial Oration 1999». Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  9. Kathleen Taylor, Sir John Woodroffe Tantra and Bengal, Routledge (2012), p. 63
  10. Journal of Comparative Literature & Aesthetics, Volume 16 (1993), p. 61
  11. «Seeing the glory of localism that transcends the narrow boundaries of localism». Silumina. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  12. Guide to the Stella Bloch Papers, 1907-1999, The New York Public Library for the Performing Arts (PDF; 211 kB)
  13. Citace monografie | příjmení = Oldmeadow | jméno = Kenneth | příjmení2 = | jméno2 = | titul = Traditionalism: Religion in the light of Perennial Philosophy | vydání = | vydavatel = Sophia Perennis | místo = San Rafael (CA, USA) | rok vydání = 2011 | počet stran = 225 | strany = 28 | isbn = 9781597311311

Գրականություն Կումարասվամիի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ananda Coomaraswamy: remembering and remembering again and again, by S. Durai Raja Singam. Publisher: Raja Singam, 1974.
  • Ananda K. Coomaraswamy, by P. S. Sastri. Arnold-Heinemann Publishers, India, 1974.
  • Ananda Kentish Coomaraswamy: a handbook, by S. Durai Raja Singam. Publisher s.n., 1979.
  • Ananda Coomaraswamy: a study, by Moni Bagchee. Publisher: Bharata Manisha, 1977.
  • Ananda K. Coomaraswamy, by Vishwanath S. Naravane. Twayne Publishers, 1977. 0-8057-7722-9.
  • Selected letters of Ananda Coomaraswamy, Edited by Alvin Moore, Jr; and Rama P. Coomaraswamy (1988)
  • Coomaraswamy: Volume I: Selected Papers, Traditional Art and Symbolism, Princeton University Press (1977)
  • Coomaraswamy: Volume II: Selected Papers, Metaphysics, Edited by Roger Lipsey, Princeton University Press (1977)
  • Coomaraswamy: Volume III: His Life and Work, by Roger Lipsey, Princeton University Press (1977)
  • Жак Томас Об Ананде Кумарасвами // Волшебная Гора: Традиция, Культура, Религия, № XI, — М.: Волшебная Гора, — 2005, с. 156—159. — ISSN 1813-6028
  • Коротчикова П. В. Ананда К. Кумарасвами (1877-1947) как историк и теоретик искусства. Дисс. ... канд. искусствоведения. М., 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանդա Կումարասվամի» հոդվածին։