Ռենե Գենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռենե Գենոն
René Jean-Marie-Joseph Guénon
Rene-guenon-1925.jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1886(1886-11-15)[1][2] Բլուա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Մահացել էհունվարի 7, 1951(1951-01-07)[1][2] (64 տարեկան) Կահիրե, Եգիպտոսի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Դավանանքիսլամ
ՈւղղությունԱվանդապաշտություն[3]
Մասնագիտությունգրող, մեթաֆիզիկոս, փիլիսոփա և արևելագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և մետաֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր և professor of philosophy?
Ալմա մատերCollège-lycée Jacques-Decour? (1906), Q2974825? (1903) և Փարիզի համալսարան (1917)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg René Guénon Վիքիպահեստում

Ռենե Գենոն (ֆր.՝ René Jean-Marie-Joseph Guénon, նոյեմբերի 15, 1886(1886-11-15)[1][2], Բլուա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն - հունվարի 7, 1951(1951-01-07)[1][2], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն), ֆրանսիացի փիլիսոփա, մետաֆիզիկայի, տրադիզիոնալիզմի, սիմվոլիզմի, ինիցիացիայի և փիլիսոփայության այլ ոլորտներում գրված աշխատությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Գենոնը ծնվել է 1886 թվականին Ֆրանսիայի Բլոիս քաղաքում[4]։ Նա մեծացել էր կաթոլիկ ընտանիքում և սովորել էր ճիզվիտների մոտ։ Երիտասարդ տարիքում Ռենեն տեղափոխվում է Փարիզ՝ Ռոլլին Քոլեջում մաթեմատիկա ուսուցանելու համար։ 1905 թվականին նա թողնում է իր համալսարանական ուսումը։ Ռենեն դառնում է ֆրանսիական օկուլտական շարժման ակտիվ մասնակից, նա անդամակցում է մի շարք գաղտնի թեոսոֆիան, սպիրիտուալիստական և մասոնական խմբակների։ 1909 թվականին Գենոնը հիմնադրում է «Լա Գնոզ»(ֆր.՝ La Gnose) ամսագիրը։ Այն հրատարակվում է ավելի քան երկու տարի և զետեղում է Գենոնի այդ շրջանի բոլոր աշխատությունները։

Հետագայում Գենոնը մերժում է օկուլտական հայացքները և դրանց պատմափիլիսոփայական հիմունքները։ Նա ավելի և ավելի է հակվում «ավանդական էզոտերիզմ» գաղափարին։ Գենոնը մշտապես հանդես է գալիս ժամանակակից Եվրոպական քաղաքակրթության և մշակույթի դեմ։ Ենթադրաբար, այս շրջանում Գենոնն անցնում է իսլամական կամ դաոսական հաղորդակցության ծիսակարգը։ Նույն ժամանակ Գենոնը լրջորեն ուսումնասիրում է տաոսիզմի, հինդուիզմի և իսլամի հիմնարար դրույթները։

Օկուլտական գաղտնի խմբակների աշխարհից Գենոնը վերադառնում է կաթոլիկ միջավայր։ Նրա հայացքների կազմավորման գործընթացում մեծ ազդեցություն են ունենում առաջավոր կաթոլիկ մտավորականներ ՝ Ժակ Մարիտան, Հայր Պեյուբը, Հայր Սերտիյանժը, և Մ. Միյուն, ով Սորբոնի համալսարանում «Գիտության փիլիսոփայությունը» խորագրով դասախոսություններ էր կարդում։ 1912-1930 թվականները Գենոնը վարում է գործունյա և լայն հանրային կյանք։ Նա հաճախում է Սորբոն, բազմաթիվ աշխատություններ է հրապարակում, մտավորականների շրջանում նոր ծանոթություններ է հաստատում։ 1920 թվականին նա հրատարակում է իր առաջին գիրքը, որից հետո մեծ համբավ է ձեռք բերում որպես փիլիսոփայության և մետաֆիզիկայի գիտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. Mark Sedgwick
  4. Ռենե Գենոնի կենսագրությունը