Ամալյա Լինդեգրեն
Ամալյա Լինդեգրեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1814[1][2][3] |
Ծննդավայր | Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1891[1][4][5][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][5][…] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Drawing School?[6] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1850)[6] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Sunday Evening in a Farmhouse in Dalarna?, Lovisa (1828-1871), prinsessa av Nederländerna, drottning av Sverige och Norge, g.m. Karl XV, kung av Sverige och Norge? և Lovisa (1828-1871), princess of the Netherlands, queen of Sweden and Norway, married to Karl XV, king of Sweden and Norway? |
Ուսուցիչ | Սոֆյա Ադլերսպեր[6] և Carl Gustaf Qvarnström?[6] |
Աշակերտներ | Hilda Lindgren? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[1][3] և Կին նկարիչների միություն[3] |
Հայր | Benjamin Sandels? |
Amalia Lindegren Վիքիպահեստում |
Ամալյա Եֆրոսինե Լինդեգրեն (շվեդ.՝ Amalia Euphrosyne Lindegren, մայիսի 23, 1814[1][2][3], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][3] - դեկտեմբերի 27, 1891[1][4][5][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4][5][…]), շվեդ նկարչուհի և արվեստաբան։ Եղել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1856)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալյա Լինդգրենը ծնվել է Ստոկհոլմում՝ Աննա Կատարինա Լինդգրենի (մահացել է 1817), որն ամուսնացած էր կրտսեր Անդերս Լինդգրենի հետ։ Մոր մահից հետո նրան որդեգրել են ենթադրյալ կենսաբանական հոր՝ ազնվական Բենջամին Սանդելսի այրին։ Երեխայի դիրքը փոքր-ինչ նվաստացուցիչ էր, քանի որ նրան վերաբերվում էին որպես վերնախավի բարեգործության օբյեկտ, և նրա իր հետագա աշխատանքներում տխուր փոքր աղջնակների նկարները, ենթադրաբար, ոգեշնչված են իր մանկությունից։
Լինդգրենի տաղանդը վաղ տարիքում դրսևորվեց, երբ նա նկարում էր Մարիա Ռյոհլի (շվեդ.՝ Maria Röhl) ոճով և դրանք վաճառում։ 1839 թվականին նա սկսեց յուղաներկով նկարել, 1842 թվականին դարձավ Սոֆյա Ադլեսպարի ուսանողը և հաջորդ տարի մասնակցեց նրա առաջին ցուցահանդեսին[7]։
1846 թվականին Լինդգրենի նկարների մասին արտահայտվել է նկարիչ և արվեստի ուսուցիչ Գուստաֆ Քվարնստրոմը (շվեդ.՝ Carl Gustaf Qvarnström, 1810-1867), որը այնքան տպավորված էր, որ իր կապերի միջոցով նրան դարձրեց այն չորս կանանցից մեկը, որոնք 1849 թվականին դարձան Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսանողներ[7]։ Մյուս երեքն էին` Լիա Ահլբորնը (շվեդ.՝ Lea Ahlborn), Ագնես Բորժեսոնը (շվեդ.՝ Agnes Börjesson) և Ժանետ Մյուլերը (շվեդ.՝ Jeanette Möller)[8]։ Այն ժամանակ կանայք կարող էին սովորել Ակադեմիայում միայն հատուկ թույլտվությամբ, քանի որ մինչև 1864 թվականը իգական սեռի ուսանողներին պաշտոնապես չէր թույլատրվում Ակադեմիայում սովորել նույն պայմաններով, ինչ արական սեռի ուսանողներին[9]։ 1850 թվականին նա դարձավ առաջին կին ուսանողը, որը Ակադեմիայի կողմից ստացավ կրթաթոշակ, ով նկարչություն էր ուսանում Փարիզում[7]։ Փարիզում նա ուսանել է Լեոն Կոնիեի (ֆր.՝ Léon Cogniet) և ապա Անժ Թիսեի (ֆր.՝ Jean-Baptiste-Ange Tissier) մոտ։ 1854 թվականին սովորել է Մյունխենի Պինակոտեկում, 1854-1855 թվականներին՝ Հռոմում, և 1856 թվականին մասնակցել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին՝ նախքան 1856 թվականին Շվեդիա վերադառնալը[7]։ Նա կրկին այցելել է Փարիզ 1859 թվականին։
Ամալյա Լինդեգրենը շփվում էր այդ դարաշրջանի մշակույթի այնպիսի հայտնի անհատականությունների հետ, ինչպիսիք են Ֆրեդրիկա Բրեմերը, Օլոֆ Էներոթը (շվեդ.՝ Olof Eneroth), Վենդելա Հեբբեն (շվեդ.՝ Wendela Hebbe) և Սոֆի Ադլերսպարեն, բայց նրան նկարագրում էին որպես լուռ և համեստ ու խոնարհ ինտրովերտ, որը երբեք չէր ամուսնացել, չէր ունեցել որևէ սիրեկան կամ շատ ելույթներ չէր ունենում սոցիալական առիթներով, ով. «ապրում էր թոշակառուի կյանքով՝ առանց իր մասին առանձնապես հոգ տանելու, քրտնաջան աշխատու էր և հազվադեպ էր գոհ կամ երբեք գոհ չէր իր ստեղծածից»[7]։
Ամալիա Լինդեբերգը մահացավ Ստոկհոլմում, 1891 թվականին։
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալիա Լինդեգրենը կապված էր Դյուսելդորֆի գեղանկարվեստի դպրոցի հետ։ Նա նկարել է դիմանկարներ և ժանրային նկարներ և ոգեշնչվել է Ադոլֆ Թիդեմանդի (շվեդ.՝ Adolph Tidemand), Հանս Գուդեի և Բենգ Նորդենբերգի (շվեդ.՝ Bengt Nordenberg) ստեղծագործություններով և գերմանական ժամանակակից ոճով։
Նկարը, որը նա ուղարկել էր տուն՝ Փարիզում իր ուսումն ավարտելուց հետո, ալկոհոլ խմելու տեսարան էր, որը, ըստ Ակադեմիայի, «կնոջ համար անսպասելի մոտիվ էր [ . . ]։ Այս խմելու տեսարանը ոչ մի աղերս չուներ այն մասին, որ նկարը չամուսնացած կնոջ ձեռքի գործ է»[10]։
1857 թվականին Լինդեգրենն ուսումնական ճամփորդություն կատարեց Դալարնա, իսկ Դալարնայի գյուղացու առօրյա կյանքի մասին նրա սենտիմենտալ ոճով նկարները, հաճախ` տխուր փոքրիկ աղջնակներով (ենթադրաբար՝ ոգեշնչված իր մանկությունից), նրան պետք է դարձնեին «իր ժամանակի ամենահայտնի շվեդ կին նկարիչը»[7]։
Նրա թերևս ամենահայտնի նկարը՝ Lillans sista bädd («Փոքրիկի վերջնական հանգիստը»), ցուցադրվել է Փարիզում 1867 թվականին, Ֆիլադելֆիայում՝ 1876 թվականին և Չիկագոյում՝ 1893 թվականին։
Որպես դիմանկարիչ, Լինդեգրենը գնահատվել է դիտողականության և առարկայի նմանության տաղանդի համար, և շվեդ դիմանկարիչ Ունո Տրոիլիի (շվեդ.՝ Uno Troili) հետ միասին համարվել է երկու ամենաոճային դիմանկարիչներից մեկը։ Նա նաև մի անգամ նկարել է Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Կառլոս XV-ի կնոջը՝ թագուհի Լուիզա Նիդեռլանդացուն[7]։
Ճանաչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալիա Լինդեգրենը 1856 թվականին դարձել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Նա եղել է Լոնդոնում բրիտանական կին նկարիչների ընկերության պատվավոր անդամ և պարգևատրել Շվեդիայի Գրականության և արվեստի մեդալով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքական հագուստով մարդու էտյուդ, 1854
-
Կիրակի երեկոյան փայտյա տնակում, 1860
-
Նախաճաշ, 1866
-
Երիտասաևդ կնոջ դիմանկարի էտյուդ
-
Լուիզա (Վիլհելմ Ֆրեդերիկ Ալեքսանդրա Աննա Լուիզա), 1828-1871, 1859
-
Լուիզա Շվեդացի, 1873
-
Սիգնե Հեբբե, մոտ 1890
-
Փոքրիկի վերջին մահիճը
-
Կին մոդելի էտյուդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Amalia E Lindegren (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Klara kyrkoarkiv, Dopböcker över oäkta barn, SE/SSA/0010/C I c/1 (1755-1817), bildid: C0056126_00249
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Amalia Euphrosyne Lindegren 1814-05-22 — 1891-12-27 Konstnär, porträttmålare
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Adolf Fredriks kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0001/F I/13 (1889-1892), bildid: 00028440_00165 — P. 163.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք — 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Amalia E Lindegren, urn:sbl:10503, Svenskt biografiskt lexikon (art av Boo von Malmborg), hämtad 2017-09-19.
- ↑ Carin Österberg: Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women: Predecessors, pioneers) Lund: Signum 1990. (91-87896-03-6) (շվեդ.)
- ↑ Bengtsson, Eva-Lena ”Konstakademien och Mejan”, i Kungl. Konsthögskolan Vårutställning 2005 (Utställningskatalog), 2005
- ↑ Carin Österberg: Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women: Predecessors, pioneers) Lund: Signum 1990. (շվեդ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carin Österberg Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women: Predecessors, pioneers) Lund: Signum 1990: (91-87896-03-6) (շվեդ.)
- Ամալիա Լինդեգրեն, կենսագրություն
- Amalia E Lindegren, urn: sbl: 10503, Svenskt biografiskt lexikon (art av Boo von Malmborg), hämtad 2017-09-19.
- Göteborgs konstmuseum
- Kalmar konstmuseum․ Nationalmuseum, Stockholm Արխիվացված 2021-05-09 Wayback Machine
- "Amalia Lindegren" in Pioneers: Trailblazing women in the arts, sciences and society, 2019 exhibition by Europeana (CC By-SA)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալյա Լինդեգրեն» հոդվածին։ |
|
- Մայիսի 23 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1891 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Դիմանկարիչներ
- Շվեդ կին արվեստագետներ
- Շվեդ նկարչուհիներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ