Սոֆի Ադլերսպարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆի Ադլերսպարե
Porträtt av friherrinnan Karin Sofie Adlersparre f. Leijonhufvud (Esselde) - Nordiska Museet - NMA.0041102.jpg
Ծնվել էհուլիսի 6, 1823(1823-07-06)[1][2][3][4]
ԾննդավայրQ10718453?, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2]
Մահացել էհունիսի 27, 1895(1895-06-27)[1][3][4] (71 տարեկանում)
Մահվան վայրGrödinge parish, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունգրող, լրագրող, women's rights activist և թերթի խմբագրիչ
ԱշխատավայրDagny?[5] և Tidskrift för hemmet?
ԱմուսինAxel Adlersparre?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Illis Quorum?[1]
Sophie Adlersparre Վիքիպահեստում

Սոֆի Ադլերսպարե (շվեդ.՝ Carin Sophie Adlersparre, հուլիսի 6, 1823(1823-07-06)[1][2][3][4], Q10718453?, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2] - հունիսի 27, 1895(1895-06-27)[1][3][4], Grödinge parish, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]), ֆեմինիստ, լրագրող, Շվեդիայում կանանց իրավունքների պաշտպանության շարժման ռահվիրա: Եղել է սկանդինավյան կանանց «Ամսագիր տան համար» (Tidskrift för hemmet) առաջին ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը: Հիմնադրել է նաև Handarbetets vänner (զբաղվել է տեքստիլ արտադրանքի արտադրությամբ և մշակմամբ) և «Ֆրեդրիկա Բրեմեր ասոցիացիան» (Fredrika-Bremer-förbundet, կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) կազմակերպությունները: Համարվում է նաև Շվեդիայի պետական կոմիտեի անդամ դարձած առաջին երկու կանանցից մեկը: Սոֆի Ադլերսպարեն հայտնի է նաև Էսսելդ կեղծանվամբ:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆին ստացել է տնային կրթություն, այնուհետև երկու տարի անցկացրել է Ստոկհոլմի աղջիկների լավագույն գիշերօթիկ դպրոցներից մեկում: 1868 թվականին ամուսնանում է արիստոկրատ Ալեքս Ադլերսպարի հետ` դառնալով նրա հինգ երեխաների խորթ մայրը: Ամուսինն օժանդակում էր նրան սոցիալական բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքներում:

Սոֆին եղել է շվեդ գրող և ֆեմինիստ Ֆրեդրիկա Բրեմերի ստեղծագործությունների երկրպագուն և ֆեմինիստ Ռոզալի Օլիվեկրունայի ընկերուհին, ինչի շնորհիվ էլ ինքը հետաքրքրվել է ֆեմինիզմի թեմաներով: Այդ ժամանակ Շվեդիայում Ֆրեդրիկա Բրեմերի Hertha վեպի շնորհիվ արդեն սկսվել էր կանանց իրավունքների հասարակական քննարկումներ, ինչը հանգեցրեց չամուսնացած կանանց նկատմամբ խնամակալության վերացմանը և կանանց համար առաջին պետական դպրոցի ստեղծմանը:

Ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին Ադլերսպարեն և Օլիվերկունան ստեղծեցին Սկանդինավիայում կանանց առաջին Tidskrift för hemmet ամսագիրը, որն անմիջապես հայտնի դարձավ: Ամսագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերեց արիստոկրատուհի և սրահի տիրուհի Ֆրեդրիկա Լիմնելը: Ամսագիրը դարձավ Շվեդիայում կանանց իրավունքների, գենդերային դերի և ֆեմինիզմի քննարկման առաջին մշտական հարթակը: Ռոզալին և Սոֆին կիսում էին գլխավոր խմբագրի պաշտոնը ընդհուպ մինչև 1868 թվականը, երբ Ռոզալին որոշեց լքել ամսագիրը: Սոֆին շարունակեց աշխատանքն ամսագրում առանց ընկերուհու, և որպես լրագրող նա հայտնի դարձավ Էսսելդ (Esselde) կեղծանունով: 1886 թվականին Tidskrift för hemmet-ը փակվեց և նրա փոխարեն ստեղծվեց նոր հաջողակ ամսագիր Dagny անվանումով, որտեղ 1886-1888 թվականներին աշխատեց որպես գլխավոր խմբագիր: Այս ամսագիրը հրատարակվում էր «Ֆրեդրիկա Բրեմեր ասոցիացիայի» կողմից, որի հիմնադիրը հանդիսանում էր ինքը` Ադլերսպարեն:

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆին իր ուշադրությունը չէր կենտրոնացնում միայն կանանց ընտրական իրավունքների համար պայքարի վրա, չնայած այն բանին, որ Շվեդիայում կանայք չէին կարող քվեարկել ընդհուպ մինչև 1862 թվականը: Ադլերսպարեն գերակայությունը տալիս էր կրթությանը և աշխատանքին, ինչը հնարավորություն էր տալիս կանանց լինել ֆինանսապես անկախ: Նա ասում էր. «Կանանց պետք է աշխատանքը, իսկ աշխատանքին անհրաժեշտ են կանայք»:

1862 թվականին նա կանանց համար կազմակերպեց երեկոյան դասընթացներ, որպեսզի նրանք մասնագիտական կրթություն ստանան: 1863 թվականին նա բացեց քարտուղարության բյուրո, որը դարձավ հաջողակ կադրային գործակալություն: Հաջորդ տարի, ոգեշնչվելով իր ապագա հարսի` նկարչուհի Սոֆյա Ադլերսպերի կողմից, նա հանրագիր ուղարկեց խորհրդարան` պահանջելով կանանց իրավունք տալ սովորելու Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում տղամարդկանց հավասար պայմաններով: Այդ ժամանակ կանայք Թագավորական ակադեմիայում կարող էին սովորել միայն հատուկ առարկաներ և, չնայած Սոֆին հաջողակ նկարչուհի էր, նրան չընդունեցին ակադեմիա: Նրա ներկայացրած հանրագրի հիման վրա խորհրդարանում քննարկումներ սկսվեցին և ընդունվեցին 1864 թվականի բարեփոխումները, ինչը հնարավորություն տվեց կանանց սովորելու ակադեմիայում տղամարդկանց հավասար պայմաններով:

1866 թվականին Սոֆին հիմնադրեց «Ստոկհոլմյան ընթերցանության սենյակը» (Stockholms läsesalong), որը դարձավ անվճար գրադարան կանանց համար և հնարավորություն տվեց բարձրացնելու կանանց կրթվածության և մասնագիտական մակարդակը: Սոֆիի կարծիքով անվճար գրադարանը հնարավորություն էր տալիս կանանց «շարունակել ինքնակրթությունը և ընդլայնել իրենց մտահորիզոնը»:

Սոֆին ակտիվորեն նպաստում էր կանանց կրթության առաջխաղացմանը, ոչ միայն այն պատճառով, որ նա ցանկանում էր շատ կանանց տեսնել մասնագիտական ոլորտում, այլ այն պատճառով, որ կանայք ավելի ակտիվ լինեն հասարակության մեջ, որպես ամբողջություն: «Որքան շատ ենք ցանկանում և ակնկալում կանաց մասնակցությունը հասարակության բարեփոխումներին, այնքան կարևոր է որ նրանք լավ պատրաստված լինեն», ասում էր նա: Այս ժամանակահատվածում բավականին բարեփոխումներ են իրականացվել կանանց կրթության բնագավառում: 1865 թվականին Սոֆին դառնում է կանանց դպրոցների կոմիտեի անդամ, նա նշանակվում է կառավարության կողմից հետազոտություններ իրականացնելու և կանանց կրթության համակարգի բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Սա առաջին պետական կոմիտեն էր, որի անդամները դարձան կանայք`Սոֆի Ադլերսպարեն և Հիլդա Կասելին:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Սոֆին Հաննա Վինգեի հետ համատեղ հիմնում է «Ձեռագործության ընկերուհիներ» (Handarbetets vänner) կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև 1887 թվականը: Կազմակերպությունը զբաղվում էր կանանց հագուստի դիզայնի, տեքստիլի հետ աշխատանքների դասավանդմամբ, ինչպես նաև առաջատար տեքստիլ արտադրանքի արտագրությամբ և մշակմամբ: «Ձեռագործության ընկերուհիները» կազմակերպվել էին կանանց ձեռագործ աշխատանքների կարգավիճակի բարելավման և որակի բարձրացման նպատակով, քանի որ այդ ժամանակ այն համարվում էր կանանց եկամտի կարևորագույն աղբյուր և նրանք ստիպված էին ինքնուրույն աշխատել ու ապահովել իրենց կենսամակարդակը:

Սոֆին մասնակցում էր նաև Շվեդիայի գրական կյանքին, ինչպես նաև ֆինանսապես աջակցում էր Սելմա Լագերլյոֆին: Իր կյանքի վերջին տարիներին Սոֆին աշխատում էր Ֆրեդրիկա Բրեմերի կենսագրության վրա, սակայն չկարողացավ այն ավարտել:

Ֆրեդրիկա Բրեմեր ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերևս, Սոֆին առավելապես հայտնի է նրանով, որ Շվեդիայում հիմնեց կանանց իրավունքների պաշտպանության առաջին կազմակերպությունը` Ֆրեդրիկա Բրեմեր ասոցիացիան (Fredrika-Bremer-Förbundet): Ասոցիացիան հիմնադրվել է 1884 թվականին և ի պատիվ գրող Բրեմերի կոչվել նրա անունով, որի երկրպագուն էր համարվում ինքը՝ Ադլերսպարեն: Ասոցիացիայի նախագահը պաշտոնապես համարվում էր Հանս Հիլդեբրանդը, քանի որ Սոֆին հավատում էր, որ կազմակերպությանը ավելի լուրջ կվերաբերվեն, եթե այն ղեկավարի տղամարդ: Սակայն իրականում նախագահի պարտականությունները կատարում էր Սոֆին և այդ պաշտոնում մնաց մինչև իր մահը` 1895 թվականը:

Ադլերսպարեն համարում էր, որ տղամարդկանց մասնակցությունը հավասարության համար մղվող պայքարում շատ կարևոր է: Կազմակերպության նպատակն էր «աշխատել առողջ և հանգիստ առաջընթացի ուղղությամբ, բարձրացնել կանանց բարոյական, մտավոր և սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lilla Focus Uppslagsbok [Little Focus Encyclopedia] (in Swedish). Focus Uppslagsböcker AB. 1979
  • «Sophie Adlersparre». Göteborgs universitetsbibliotek (in Swedish). 2012-09-01
  • Sigrid Leijonhufvud (1910). Victoria Benedictsson, Ernst Ahlgren och Esselde : en brefväxling (in Swedish). Stockholm
  • Sigrid Leijonhufvud (1922-23). Sophie Adlersparre 1-2
  • U. Manns, Den sanna frigörelsen: Fredrika-Bremer-förbundet 1884—1921 (1997)
  • Anna Nordenstam (2001). Begynnelser: Litteraturforskningens pionjärkvinnor 1850—1930
  • Barbro Hedwall (2011). Susanna Eriksson Lundqvist, ed. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt [Our Rightful Place. About women’s struggle for suffrage] (in Swedish). Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8
  • Österberg, Carin (1990). Svenska kvinnor; Föregångare Nyskapare[Swedish women; Predecessors, pioneers] (in Swedish).
  • Sigrid Leijonhufvud. «K Sophie Adlersparre (f. Leijonhuvud)». Svenskt biografiskt lexikon. Retrieved 2015-06-16