Սոֆյա Ադլերսպեր
Սոֆյա Ադլերսպեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Ottenby kungsgård, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[2][3] |
Վախճանվել է | մարտի 23, 1862[2][4][5][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | St. Eugenia's Church, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր[2] |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե, Carl Gustaf Qvarnström?, Johan Gustaf Sandberg? և Olof Johan Södermark? |
Աշակերտներ | Ամալիա Լինդեգրեն |
Հայր | Axel Adlersparre?[3] |
Sofia Adlersparre Վիքիպահեստում |
Սոֆյա Ադոլֆինա Ադլերսպեր (շվեդ.՝ Sophie Adlersparre, մարտի 6, 1808[1][2][3][…], Ottenby kungsgård, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[2][3] - մարտի 23, 1862[2][4][5][…], St. Eugenia's Church, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]), շվեդ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Ադլերսպերը ծնվել է 1808 թվականի մարտի 6-ին շվեդական Մյորբուլոնգ կոմունայում։ Սոֆյայի հայրը` Աքսել Ադլերսպերը (1763—1838), լյութերական պալատական էր, Էլանդ կղզու նահանգապետը, մայրը` Կարոլինա ֆոն Արբինն էր։ Կերպարվեստի հանդեպ հետաքրքրությունը նրանց դստեր մոտ դրրսևորել էր մանկուց։ Նախ աղջիկը գեղանկարչություն է սովորել նկարիչ Կ. Ֆ. Պեդերսենի մոտ, ով Էլանդ կղզի էր ընկել նավաբեկությունից հետո։ 1830 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Սոֆիան նկարչական կրթություն է ստացել նկարիչներ Կառլ Գուստավ Կվարնստրեմի (1810—1867), Յոհան Գուստավ Սանդբերգի և Օլաֆ Յոհան Սեդերմարի (1790—1848) մոտ։ 1836 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես նկարիչ, երբ Շվեդիայի ապագա թագուհին` ժառանգական արքայադուստր Ժոզեֆինա Լեյխտենբերգացին, պատվիրել է նրան իր դիմանկարը։
Գեղանկարչության արվեստն ուսումնասիրելու համար Սոֆյան մի քանի ճանապարհորդություն է կատարել Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1829-1840-ական թվականներին նա սովորել է Փարիզում` Լեոն Կոնյեի մոտ, ծանոթացել է նկարիչներ Կառլ Վալբոմի և Պեր Վիկենբերգի հետ։ Շվեդիա վերադառնալուց հետո բացել է նկարչական դպրոց, որտեղ նրա աշակերտներից է եղել նաև շվեդ նկարչուհի Ամալյա Լինդեգրենը։
1845 թվականին Շվեդիայի թագուհին վճարել է Փարիզում Սոֆյայի հետագա ուսման համար, 1845-1846 թվականներին նա սովորել է Դրեզդենում գերմանացի նկարիչներ Յուհան Քրիստիանի, Կլաուսեն Դալյայի և Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հետ` կրկնօրինակելով հին վարպետների նկարներ։ 1851-1855 թվականներին սովորել է Մյունխենում, Բոլոնյաում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Հռոմում նա եղել է նկարիչների շվեդական և գերմանական համայնքների անդամ, մասնակցել է Նազարեթյան շարժմանը, որը ղեկավարել է նկարիչ Ֆրիդրիխ Օվերբեկը։ Հռոմում Սոֆյա Ադլերսպերը ընդունել է կաթոլիկություն (ինքը լյութերական ընտանիքից էր)։ Այդ տարիներին նրա աշխատանքներում նկատվում էր ռոմանտիզմի և նկարիչ Ռաֆայել Սանտիի աշխատանքների ազդեցությունը։ Սոֆյան կրկնօրինակել է հայտնի գեղանկարիչների աշխատանքներ։ 1855 թվականին Ադլերսպերն այցելել է Շվեդիա, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Թագավորական պալատում։
1862 թվականին Ադլերսպերը վերադառնում է Շվեդիա` մշտական բնակության։ Այնտեղ նրան կենսաթոշակ է տրամադրվում Litteratörernas och Artisternas pensionsförening-ի կողմից։ Առաջին վճարն ստանալուց շատ չանցած նկարիչը մահանում է։
Ներկայումս Սոֆյա Ադոլֆինա Ադլերսպերի նկարները պահվում են Ստոկհոլմի քաղաքային գրադարանում և Շվեդիայի ազգային թանգարանում («Արքայադուստր Ժոզեֆինա», 1841, «Օսկար առաջինի դիմանկարը», 1846, «Ասկել ֆոն Արբին և Հենրիետա» և այլ նկարներ), Կրագեհոլմ ամրոցում և մասնավոր հավաքածուներում։ Թագավորական ընտանիքի անդամների մի շարք դիմանկարներ գտնվում են թագավորական հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սոֆյա Ադլերսպեր. Կրկնակի դիմանկար
-
Կնոջ դիմանկար
-
Կնոջ դիմանկար
-
Տղամարդու դիմանկար
-
Հենրիտետա Ֆրեդերիկա ֆոն Արբին (1852-1880) և Աքսել Օտտո Ֆրեդերիկ ֆոն Արբին(1853-1906)
-
Ժոզեֆինա (1807-1876), Լայխտենբերգի արքայադուստրը, Շվեդիայի թագուհին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. (91-87896-03-6)(շվեդ.)(швед.)
- Stålberg, Wilhelmina & P. G. Berg. Anteckningar om svenska qvinnor 1864—1866(շվեդ.)(швед.)
- Källor: Dagbok, i sammandrag meddelad av Sofie Leijonhufvud i Tidskr. för hemmet, Årg. 5—6, 1863—64;
- Kvinnornas egen konstutställning (Idun, 1911, s. 146); J. Roosval, Svenskt konstgalleri (1912);
- Ida Trotzig, Sophie Adlersparre (Idun, 1911, s. 406);
- Svenska konstnärinnors utställning 1—30 mars 1911. Kataloe.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Sophie Adolphine Adlersparre (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ås (Kalmar län) kyrkoarkiv, Husförhörslängder, SE/VALA/00464/A I/1 (1806-1822), bildid: C0029441_00198
- ↑ 4,0 4,1 4,2 Sofia Adolfina Adlersparre — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 S:ta Eugenia katolska församlings kyrkoarkiv, Död- och begravningsböcker, latinska, SE/SSA/0108/F I/1 (1801-1868), bildid: 00067712_00171
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ադլերսպեր» հոդվածին։ |
|