Ֆրեդրիկա Բրեմեր
Ֆրեդրիկա Բրեմեր շվեդերեն՝ Fredrika Bremer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Piikkiö, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Շվեդիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1865[2][4][5][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Årsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4] |
Գերեզման | Österhaninge kyrka |
Գրական անուն | F. B., F. B—r., Fr. B. և Fr. Br. |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | շվեդերեն |
Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Hertha? |
Fredrika Bremer Վիքիպահեստում |
Ֆրեդրիկա Բրեմեր (շվեդերեն՝ Fredrika Bremer, օգոստոսի 17, 1801[1][2][3][…], Piikkiö, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Շվեդիա[2] - դեկտեմբերի 31, 1865[2][4][5][…], Årsta Castle, Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5][4]), շվեդ բանաստեղծուհի, ճանապարհորդ, ազդեցիկ ֆեմինիստուհի, մանկավարժ- լուսավորիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդրիկա Բրեմերը ծնվել է 1801 թվականի օգոստոսի 17-ին, շվեդական Աբո քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում: 1804 թվականին` երեք տարեկան հասակում, ընտանիքի հետ տեղափոխվում է Ստոկհոլմից 20 մղոն հեռավորության վրա գտնվող կալվածք, որը գնել էր նրա հայրը: Ֆրեդրիկան այստեղ ապրել է մինչև 1820 թվականը: Նրա և քույրերի դաստիարակությունը չափազանց մռայլ է եղել, ծնողները, հատկապես հայրը, շատ խիստ և կոպիտ են եղել և ուշադրություն չեն դարձրել իրենց երեխաների խառնվածքին և հակումներին: Մշտական ճնշվածությունը և միապաղաղ մռայլ իրավիճակը իրենց բացասական տպավորությունն էին թողնում խանդավառ և աշխույժ Ֆրեդրիկայի վրա, նա զգում էր, որ իր մեջ թաքնված են ուժեր, որոնք անօգուտ կորչում են, դրանից նա ճնշվում և ազդվում էր, ինչի հետևանքով էլ սկսեց հիվանդանալ: 1821 թվականին ողջ ընտանիքը մեկնեց Ֆրանսիայի հարավ: Այդ ընթացքում Ֆրեդրիկան ծանոթացավ Շիլլերի ստեղծագործություններին, որոնք ուժեղ տպավորություն թողեցին նրա վրա:
Արտերկրից վերադառնալուց հետո նրա ընտանեկան կյանքը անցնում էր նախկինի պես, և նրա միակ զբաղմունքը գրական ստեղծագործություններն էին[7]: Հակառակ ընտանիքի ճնշմանը, նա երբեք չամուսնացավ, և իր կյանքը կապեց գրականության հետ: 1820-1830-ական թվականներին Բրեմերն անանուն կերպով հրատարակեց պատմվածքների ժողովածու` Առօրյա կյանքի պատկերներ, ընտանեկան վեպեր «Հարևանները», «Հայրենի տուն», որոնց համար Շվեդական ակադեմիան նրան պարգևատրեց փոքր ոսկե մեդալով[7]: 1840-ական թվականներին նա հանդես եկավ Մեծ Բրիտանիայում բանվորական շարժման աջակցությամբ:
1849-1851 թվականներին ուղևորություններ է կատարել Կուբա և ԱՄՆ հանդիպել Ռալֆ Էմերսոնին, Հենրի Լոնգֆելլոյին, Նաթանիել Գոտորնոմին: Հետագայում նա ճամփորդել է Շվեյցարիայում, Իտալիայում, Պաղեստինում, Հունաստանում և գրել ճամփորդական նոթեր այդ եկրներ ուղևորությունների մասին:
Ֆրեդրիկա Բրեմերը մահացել է 1865 թվականի դեկտեմբերի 31-ին, Ստոկհոլմի մոտակայքում գտնվող Էրստա ընտանեկան ամրոցում:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել նշանակալի արձագանք ստացավ նրա ֆեմինիստական «Գերտա» վեպը կամ «Մեկ հոգու պատմությունը» (1856):
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ժամանակին հայտնի Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ կանայք» վեպի հերոսուհիները կարդում էին Ֆրեդրիկ Բրեմերի արձակը: Ֆրեդրիկ Բրեմերի կուբայական ուղևորության մասին Ֆրեդրիկը դրախտում (1999) կենսագրական վեպը գրվել է Շվեդիայում բնակվող կուբացի գրող Ռենե Վասկես Դիասի կողմից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Fredrika Bremer (швед.) — 1917.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Österhaninge kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/1595/C I/7 (1862-1876), bildid: 00025447_00180
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Österhaninge kyrkoarkiv, Husförhörslängder, SE/SSA/1595/A I/18 (1861-1865), bildid: 00025345_00065 — P. 60.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ 7,0 7,1 «Бремер, Фредерика»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stendahl, Brita K. The Education of a Self-Made Woman, Fredrika Bremer, 1801–1865 (Edwin Mellen Press. 1994) 978-0-7734-9098-7
- Wieselgren, Greta Fredrika Bremer och verkligheten: Romanen Herthas tillblivelse (Kvinnohistoriskt arkiv. Norstedt. 1978) 978-91-1-783041-0
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1801 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1865 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆեմինիստ գրողներ
- Շվեդ ֆեմինիստներ
- 19-րդ դարի շվեդ գրողներ
- 19-րդ դարի շվեդ կին գրողներ
- Շվեդ բարեգործներ
- Շվեդ բանաստեղծուհիներ
- Շվեդ ճանապարհորդներ
- Շվեդ մանկավարժներ