Ֆրեդրիկա Լիմնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկա Լիմնել
Ծնվել էհուլիսի 16, 1816(1816-07-16)[1]
ԾննդավայրHärnösands domkyrkoförsamling, Շվեդիա[1]
Մահացել էսեպտեմբերի 12, 1892(1892-09-12)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունգրական սալոնի տեր, կանանց իրավունքների պաշտպան և բարեգործ
ԱշխատավայրQ26253063?
ԱմուսինCarl Limnell?[1] և Per Erik Svedbom?[1]
 Fredrika Limnell Վիքիպահեստում

Ֆրեդրիկա Լիմնել (շվեդ.՝ Fredrika Limnell, հուլիսի 16, 1816(1816-07-16)[1], Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[1] - սեպտեմբերի 12, 1892(1892-09-12)[1], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]), շվեդ ֆեմինիստուհի, մարդասեր, բարեգործ և գրական սալոնի տիրուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկան ծնվել է Հերնոսանդ քաղաքում, դասախոս Օլոֆ Բրեդրիկ Ֆորսսբերգի և Կատրինա Մարգարետ Շվեդբայի ընտանիքում։ Նա ունեցել է երկու քույր, բայց երկուսն էլ մահացել են վաղ տարիքում։ Ֆրեդրիկան մեծացել է գրական ընտանիքում, նա հնարավորություն է ունեցել զարգացնել իր գրական և երաժշտական տաղանդները։ Ամուսնությունից որոշ ժամանակ առաջ Ֆրեդրիկան նշանվել էր շվեդ բանաստեղծ Անդերս Գրաֆստրոմի հետ, բայց նրա նախաձեռնությամբ այդ կապը խզվեց։ 1842 թվականին նա ամուսնացավ։ Լիմնելի հետ ամուսնությունից ունեցել է երկու որդի։ Առաջին ամուսնու մահից հետո Ֆրեդրիկան կրկին ամուսնացավ։ Իր նոր ամուսնու հետ միասին նրանք կառուցեցին բացառիկ ամառանոցային առանձնատուն Villa Lyran, որը գոյություն ունի մինչև մեր օրերը։

Գործունեություն մշակույթի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս իր առաջին ամուսնության ընթացքում Ֆրեդրիկան տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ նա դարձավ գրական սալոնի տիրուհի։ Նա արվեստի գործիչների բարերար էր։ Այսպես, օրինակ, նա մասամբ վճարում էր Ֆրեդրիկա Բրեմերի Պաղեստին կատարած ուղևորությունների համար և ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Սելմա Լագերլյոֆին, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նրա սրահը բաց էր արվեստի վերնախավի ներկայացուցիչների համար հետագայում, նա իր հյուրերին հավաքում էր Villa Lyran-ում։ Նրա սրահի հյուրերի թվում էին Սոֆի Ադլերսպարեն, Ջեննի Լինդը, Վիկտորյա Բենեդիկտսոնը, Ամանդա Կերֆշտեդտը, Կարլ Դավիդ աֆ Վիրսենը, Էմիլ Շյոգրենը, Քրիստինա Նելսոնը և Հենրիկ Յուհան Իբսենը։ Ժամանակ առ ժամանակ սրահ էր այցելում նաև Օսկար II[3]։

Limnellska salongen-ը, այսինքն՝ Լիմնել սրահը, հայտնի էր 1870-1880-ական թվականներին և ճանաչում էր ձեռք բերել որպես շվեդական մշակութային վերնախավի հյուրընկալ կենտրոն։ Նրա որդին՝ կոմպոզիտոր Ուիլյամ Շվեդբոմը, սրահում կազմակերպում էր ընթրիք-երեկույթներ, և հայտնի դասախոս Պոնտուս Վիկները այնտեղ փիլիսոփայության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։ Ինքը՝ Ֆրեդրիկան, հրավիրում էր սկսնակ հեղինակների կարդալու իրենց ստեղծագործությունները սալոնում կամ էլ դերասաններին խնդրում էր կարդալ նրանց ստեղծագործությունները այցելուների համար։ Մասնավորապես, Սելմա Լագերլյոֆը հատվածներ էր կարդում Ֆրեդրիկայի սրահում իր «Իոստե Բերլինգի մասին սագաներ»-ից մինչև դրանց հրապարակումը։ Երբեմն տիրուհին բարձրաձայն կարդում էր սկսնակ բանաստեղծների ստեղծագործությունները։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկայի ընտանիքը շահութաբեր բիզնես էր իրականացնում, ինչը նրան հնարավորություն էր տալիս ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոչ միայն գրողներին, այլև Շվեդիայում գործող ֆեմինիստական շարժմանը, ինչպես նաև ֆինանսավորել մի շարք այլ սոցիալական նախագծեր, ներառյալ սոցիալական աշխատանքը և բարեգործությունը։

Արդեն 1850-ականներին Լիմնելը շահագրգռված էր կանանց քաղաքական, տնտեսական և իրավական կարգավիճակի բարելավմամբ, ուստի շատ կանանց կազմակերպություններ նրանց սրահում իրենց հանդիպումներն էին անցկացնում։ 1853 թվականին Լիմնելը Բրեմերի հետ միասին ստեղծեց Ստոկհոլմի կանանց և երեխաների խնամքի հիմնադրամը (Stockholms fruntimmersförening för barnavård): Որպես մի քանի բարեգործական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ՝ նա նախաձեռնել էր մի շարք կրթաթոշակներ ուսանողների համար։

Ֆրեդրիկան Ստոկհոլմի բարձր հասարակության կենտրոնական գործիչներից էր և մասնակցում էր ֆեմինիստական և սոցիալական ուղղվածության մի շարք տարբեր կազմակերպությունների աշխատանքներին։ Նրա հասարակական գործունեությունը կարևոր դեր խաղաց այդ ժամանակաշրջանի Շվեդիայի մշակութային կյանքի և սոցիալական զարգացման գործում։ 1853 թվականին նա «Ստոկհոլմի կանանց երեխաների խնամքի ֆոնդի» քարտուղարն էր, 1873 թվականին նա ընդգրկվել էր Ասոցիացված «Ամուսնացած կանանց սեփականության իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» (Föreningen för gift kvinnas äganderätt) տնօրենների խորհրդի կազմում, 1884 թվականին նա «Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիայի» (Fredrika-Bremer-Förbundet ) տնօրենների խորհրդի անդամ էր, ինչպես նաև եղել է այնպիսի կազմակերպությունների տնօրենների խորհուրդների կազմում, ինչպիսիք են «Աշխատավորների ասոցիացիան» (Klara skydds-och arbetarförening), «Կանանց երեկոյան դասընթացները» (Aftonkursen för fruntimmer) և Ավգենիա Շվեդացու կողմից հիմնադրված Eugeniahemmet հիվանդ երեխաների հոսպիտալը։ Լիմնելը ֆինանսավորել է նաև Շվեդիայի կանանց առաջին ամսագիրը՝ Tidskrift för Hemmet, որը հրատարակվում էր ֆեմինիստներ Սոֆի Ադլերսպարեի և Ռոզալի Օլիվեկունայի կողմից։ Իր լայն կապերի և ազդեցության շնորհիվ նա կարողացավ օգնել այդ ոլորտի շատ ակտիվիստների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկա Լիմնել» հոդվածին։