Ավգենիա Շվեդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավգենիա Շվեդացի
Princess Eugénie of Sweden.jpg
 
Մասնագիտություն՝ կոմպոզիտոր, նկարչուհի, քանդակագործ, բարեգործ և գրող
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր ապրիլի 24, 1830(1830-04-24)[1][2][3][…]
Ծննդավայր Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1]
Վախճանի օր ապրիլի 23, 1889(1889-04-23)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1]
Գերեզման Ռիդարհոլմենի եկեղեցի[4][5]
Թաղված Ռիդարհոլմենի եկեղեցի[4][5]
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Ի ծնե անուն շվեդերեն՝ Charlotta Eugenia Augusta Amalia Albertina af Sverige
Հայր Oscar I of Sweden?[1][6]
Մայր Josephine of Leuchtenberg?[1][6]

Շառլոտա Ավգենիա Ավգուստա Ամալյա Շվեդացի և Նորվեգացի (շվեդերեն՝ Charlotta Eugenia Augusta Amalia Albertina av Sverige och Norge), (ապրիլի 24, 1830(1830-04-24)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1] - ապրիլի 23, 1889(1889-04-23)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1]), Շվեդիայի և Նորվեգիայի արքայադուստր։ Շվեդիայի արքա Օսկար I-ի և իր կնոջ՝ Ժոզեֆինա Լիխտենբերգցու դուստրը, շվեդ հայտնի գրող, կոմպոզիտոր, նկարիչ, քանդակագործ, բարերար և երաժիշտ, շվեդական թագավորական Բերնադոտներ տան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ավգենիան ծնվել է 1830 թվականի ապրիլի 24-ին Շվեդիայի թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա Շվեդիայի և Նորվեգիայի արքա Օսկար I -ի և Ժոզեֆինա Լիխտենբերգցու չորրորդ երեխան է և միակ դուստրը։ Արքայադուստրն ուներ երեք ավագ՝ Կարլոս, Գուստավ, Օսկար և մեկ կրտսեր եղբայր՝ Ավգուստ։ Վաղ մանկությունում Ավգենիան միայնակ երեխա էր և ասում էր, որ ուզում է տղա ծնված լիներ, ինչպես իր եղբայրները։

Մանկուց նա թույլ երեխա էր և բժիշկները վախենում էին, որ հնարավոր է նա վարակված էր տուբերկուլյոզով։ Սա արքայդստեր չամուսնանալու պատճառներից մեկն էր։ Մեկ այլ պատճառ էլ այն էր, որ Բերնադոտները եվրոպական նոր դինաստիա էր, և նրանց հետ ամուսնությունը Եվրոպայում հանրահայտ չէր։ 1844 թվականին մահացավ նրա պապը՝ Կարլոս XIV արքան և գահն անցավ իր հորը, որը գահակալվեց Օսկար I անվամբ։ Երկու տարի անց նա գնաց ճանապարհորդության իր եղբոր՝ Կարլոսի հետ, հույս ունենալով, որ նա փեսացու կգտնի Եվրոպայում, բայց ոչ մի լուրջ առաջարկություններ չի լինում։

Ավգենիա

1852 թվականին նա ուղեկցում է հորը Բադ Կիսինգեն բուժման համար ճամփորդության ժամանակ։ Ուղևորության ընթացքում նա հիվանդանում է թոքաբորբով, իսկ նրա եղբայրը՝ տիֆով։ Ավգենիային հաջողվում է հաղթահարել հիվանդությունը, իսկ նրա սիրելի եղբայր Գուստավը մի քանի օր անց մահանում է։ Արքայադստեր համար եղբոր մահը ուժեղ հարված է լինում։ Հետագայում նա ասում է, որ «չամուսնացած կյանքը տվել է իրեն ազատություն»։ 1858 թվականին, երբ Շվեդիայում «հասունություն» հասկացությունը ներկայացվեց մեծահասակ կանանց համար (սկզբում միայն սեփական ցանկությամբ), արքայադուստր Ավգենիան առաջինն էր, որ դիմեց այն ստանալու համար։

Ձմռանը արքայադուստրը պալատում զբաղեցնում էր ընդամենը մի քանի սենյակ, որտեղ նրա վատ առողջության պատճառով պահպանվում էր բարձր ջերմաստիճան։ Նրա անձնական բժիշկ Մագնուս Հուսը խորհուրդ է տալիս գնալ Գոթլանդ, որտեղ կլիման մեղմ էր ու տաք։ 1859 թվականին առաջին անգամ այցելում է Գոթլանդ։ Դրանից հետո նա գնում է լողափով ձգվող մի մեծ հատված, որտեղ հաճախ գալիս է բարելավելու իր առողջությունը։ Այնտեղ նա կառուցում է հսկայական, երեք հարկանի փայտե ամառանոց։ Ամբողջ համալիրը ներառում էր լողափնյա տունը, հյուրատունը, տնտեսական տունը և ամբարը։

Քարաժայռերի վրա արքայադուստրը կառուցում է էկզոտիկ բույսերով շքեղ զբոսայգի՝ տաղավարներով, սանդղափուլերով, ջրվեժներով։ 1864 թվականից ամառանոց է հաճախել իր հանգուցյալ եղբոր կինը՝ արքայադուստր Թերեզան, որը շատ է մտերմանում միայնակ Ավգենիայի հետ։ Նրա ընկերուհիներից մեկը՝ Լինա Սանդելն էր, որը կարողանում էր սաղմոսներ գրել։ Իր մոտ՝ «Ֆրիդհեմ» ամառանոց, նա հրավիրում էր այն ժամանակվա հայտնի երաժիշտների, գրողների ու բանաստեղծների։

Ֆրիդհեմ ամառանոց

Ավգենիան հետաքրքրվում էր արվեստով։ Նա հորինում էր երաժշտություն, գրում էր բանաստեղծություններ, ծեփակերտում էր քանդակներ, նկարներ էր նկարում արքունի կյանքից։ Արքայադուստրը օգտագործում էր «E *****» մականունը։ Նրա երաժշտական ստեղծագործությունների շարքում էին դաշնամուրի, վալսերի, մազուրկաների, քայլերգերի և երգերի համար գրված պիեսները։ Կվարտետների, երգչախմբերի և դուետների կոմպոզիցիաները, որոնք գրված էին տավիղի համար, դարձան արիաներ։ Արքայադուստրը նաև գրում է «Շվեդիայի արքայադուստրեր» («Les princesses de la Suède») գիրքը, որը հրատարակվել է 1864 թվականին։ Ստոկհոլմում այն ներկայացվում է 1866 թվականին։

Ավգենիան իր աշխատանքներից ստացած գումարը ներդնում էր սոցիալական ծրագրերում։ Արքայական ընտանիքի կանայք պարտավոր էին զբաղվել բարեգործությամբ։ Ավգենիայի համար դա պարտականություն չէր, այլ ոգևորիչ ցանկություն։ Ամառանոցի մոտ, նա մանկապարտեզ է կառուցել տղաների համար, իսկ մի քանի տարի անց՝ աղջիկների համար։ Նա Ստոկհոլմում և Գոթլանդում բնակարաններ է կառուցում տարեցների համար։ Թույլ առողջությունը նրան հետաքրքրություն է առաջացրել դեպի բժշկությունը։ Ավգենիան մի քանի հիվանդանոցներ է կառուցել ծանր հիվանդների համար։

Արքայադուստր Ավգենիան մահանում է ժամը 00:45-ին, 1889 թվականի ապրիլի 23-ին, իր 59-ամյակից մեկ օր առաջ։ Աճյունն ամփոփված է Բերնադոտների դամբարանում, Ռիդարհոլմենի եկեղեցում։ Իր հսկայական ամառանոցը կտակում է իր զարմիկ՝ արքայազն Օսկարին։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8. Անրի Բերնադոտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Կարլոս XIV Յուհան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Ժաննա դե Սեն-Վենսան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Օսկար I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
10. Ֆրանսուա Կլարի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Կլարի Դեզիրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11. Ֆրանսուազա Ռոզա Սոմի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Ավգենիա Շվեդացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Ալեքսանդր դե Բոհարնե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Եվգենիյ դե Բոհարնե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13. Ժոզեֆին դը Բոհարնե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Ժոզեֆինա Լիխտենբերգցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14. Մաքսիմիլիան I (Բավարիայի արքա)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Ավգուստա Ամալյա բավարացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
15. Ավգուստա Վիլհելմինա Հեսսեն-Դարմշտադտացի
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alm, Göran: Prinsessan Eugenie - Bilder från en glömd värld(1987).
  • Press, Barry: Prinsessan Eugenie och Fridhem(1975).
  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. (ISBN 91-87896-03-6)
  • Lars Elgklou (1995) (in Swedish). Familjen Bernadotte, en kunglig släktkrönika. Skogs boktryckeri Trelleborg. ISBN 91-7054-755-6.
  • Lars Elgklou (1978). Bernadotte. Historien - eller historier - om en familj.. Stockholm: Askild & Kärnekull Förlag AB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]