Լեյա Ալբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյա Ալբորն
Ծնվել էփետրվարի 18, 1826(1826-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 13, 1897(1897-11-13)[1][2][5] (71 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[2][5]
Քաղաքացիություն Շվեդիա[6]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտությունmedal engraver
ԱշակերտներTheodor Lundberg?
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ[7] և Իլլիս Քվորում[7]
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրLudvig Lundgren?[1]
ՄայրRebecca Johanna Salmson?[1]
ԱմուսինCarl Ahlborn?[1]
ԶավակներԿառլ Գուստաֆ Ահլբորն, Elin Marta Lovisa Ahlborn?[8] և Elin Martha Lovisa Ahlborn?
 Lea Ahlborn Վիքիպահեստում

Լեյա Ֆրիդերիկա Ալբորն (շվեդ.՝ Lea Fredrika Ahlborn, փետրվարի 18, 1826(1826-02-18)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - նոյեմբերի 13, 1897(1897-11-13)[1][2][5], Կունգսհոլմ, Շվեդիա[2][5]), շվեդացի մեդալագործ մետաղադրամներ փորագրող։

Մեդալագործ Լյուդվիգ Պերսոն Լունդգրենի դուստրն ու աշակերտուհին։ Համարվել է Շվեդիայի մեդալագործներից մեկը մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի կից դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1851 թվականին շարունակել է ուսումը Փարիզում։

1853 թվականին հոր մահից հետո ստանձնել է իր պաշտոնը Ստոկհոլմի դրամահատարանում, իսկ պաշտոնապես իր պաշտոնում հաստատվել է 1855 թվականին։

Ստեղծել է դրոշմակնիք շվեդական, նորվեգական և ֆիննական մետաղադրամների համար։

Իր կողմից ստեղծված ամենահայտնի մեդալներից են են՝ Շվեդիայի թագավորների Կառլ XIV Յուհանի, Կարլ XV ի և Օսկար II-ի, շվեդիայի թագուհիներ Ժոզեֆինա Լեյխտենբերգցու և Լուիզա Նիդեռլանդցու, շվեդացի պատմաբան Հանս Յերտայի, Ուփսալայի համալսարանի 400-ամյակի, ԱՄՆ անկախության հռչակագիրի 100-ամյակին, Կոլոմբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման 400 ամյակին նվիրված մեդալները։ 1881 թվականին նա մեդալների վրա դիմանկարներ է դիմանկարներ է պատրաստել ապագա թագավոր Գուստավ V-ի և Վիկտորիա թագուհու հարսանիքի պատվին[9].

Վերջին աշխատանքը (ինքնադիմանկար մեդալ) հետագայում փորագրվել է նրա աշակերտ Ի.-Ա. Լինդբերգի կողմից և հատվել է 1901 թվականին Շվեդիայի դրամագիտական ընկերության պատվերով։

Իր աշխատանքների վրա փորագրել է «L.A.» կամ «LEA AHLBORN»[10]։

Պարգևատրվել է Իլլիս Քվորում (1883) ոսկե մեդալով՝ շվեդական մշակույթում առանձնակի կատարած աշխատանքների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lea F Ahlborn (f. Lundgren) (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kungsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0011/F I/11 (1895-1899), bildid: 00026748_00183, sida 179
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն)Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  8. Carl S Friesen, von
  9. «56185, 1898-04-15, ESSEN (H.G.A.F.W. Graf von), Ofverhofstall-mästar ; AHLBORN (Lea) ; EGRON LUNDGREN». Art Sales Catalogues Online. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. СН, 1993, статья «Альборн Лея», էջ 10

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / пер. с нем. В.Г. Арсельевой / отв. ред. В.М. Потин. — 2-е, перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — 408 с. — ISBN 5-256-00317-8
  • Brita Olsén Lea Ahlborn. En svensk medaljkonstnär under 1800-talet. — Stockholm: Svenska Bokförlaget, 1962.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյա Ալբորն» հոդվածին։