Սիգնե Հեբբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգնե Հեբբե
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1837(1837-07-30)[1]
ԾննդավայրFryele, Värnamo Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա[1]
Մահացել էփետրվարի 14, 1925(1925-02-14)[1] (87 տարեկան)
Մահվան վայրEngelbrekt church parish, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[2][3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի թագավորական օպերա
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և թատերական ուսուցիչ
Ծնողներհայր՝ Clemens Hebbe?[1][4], մայր՝ Wendela Hebbe?[1][4]
Commons-logo.svg Signe Hebbe Վիքիպահեստում

Սիգնե Հեբբե (շվեդերեն՝ Signe Hebbe, հուլիսի 30, 1837(1837-07-30)[1], Fryele, Värnamo Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա[1] - փետրվարի 14, 1925(1925-02-14)[1], Engelbrekt church parish, Շվեդիա[1]), շվեդ օպերային երգչուհի (սոպրանո) և ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգնե Հեբբեն ծնվել է Վենդելա և Կլեմենս Հեբբեների ընտանիքում 1937 թվականին։ Երիտասարդ տարիքում նա մնացել է առանց հոր, որը սնանկանալով լքել է ընտանիքը և մեկնել արտասահման։

11 տարեկանում Սիգնեն ընդունվել է Թագավորական օպերային կից դպրոց։ Նա դերասանություն է սովորել Կարոլինա Բոկի մոտ, իսկ երաժշտություն սովորել է Լինդբլադի դաշնամուրի դպրոցում։ 1852-1854 թվականներին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում։

Սիգնեն առաջին անգամ որպես դերասանուհի հանդես է եկել 1855 թվականին Թագավորական դրամատիկական թատրոնում։ Բայց նրա ձայնը համարվել է ոչ հարմար թատերական դերերի համար, ուստի նա շարունակել է սովորել երգեցողություն։ 1856 թվականին նա ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ նա դարձել է առաջին սկանդինավցի ուսանողը, որը ոսկե մեդալ է ստացել կոնսերվատորիայից։ Փարիզի կոնսերվատորիայում նա որոշ ժամանակ դասավանդել է պլաստիկա, և նրա ուսանողներից մեկը, երբ ժամանակավորապես փոխարինել է մեկ այլ ուսուցչի, Սառա Բեռնարն էր։ Հետագայում Սիգնեն Միլանում երգեցողության վարպետություն է սովորել Ֆրանչեսկո Լամպերտիի մոտ, իսկ թատերական արվեստ` Ադելաիդա Ռիստորիի և Էռնեստո Ռոսսիի մոտ։

Նրա դեբյուտը որպես օպերային երգչուհի տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում, 1861-1862 թվականներին նա հանդես է եկել Մանհեյմի ազգային թատրոնում։ 1864 թվականից մինչև 1879 թվականը Սինգեն ճամփորդել է Եվրոպայում, ելույթներ ունեցել Ստոկհոլմում, Կոպենհագենում, Փարիզում, Վարշավայում, Ժնևում, Միլանում, Հելսինկիում և Օսլոյում։ Նրա ներկայացումները քննադատվել են, քանի որ նա իր հերոսուհիներին տվել է ավելի մեծ անկախություն, քան թույլատրվում էր օպերային ավանդույթներով։

Սիգնե Հեբբեն նաև մանկավարժական գործունեություն է ծավալել։ 1871-1925 թվականներին նա ուսուցանել է երգեցողություն, 1877 թվականին նա բացել է իր սեփական դպրոցը, որտեղ դասավանդել է խոսքի, երգի, պլաստիկայի տեխնիկան։ 1883 թվականից աշխատել է Dramatens elevskola-ում (Թագավորական դրամատիկական թատրոնի դպրոց), 1886-1888 թվականներին դասավանդել է Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում, իսկ մոտ 1900 թվականին՝ Թագավորական դրամատիկական թատրոնում։ Նրա ուսանողների թվում եղել են Ջոն Ֆորսելը, Մատիլդա Յունգսեթդը և Կարոլինա Էստբերգը։

Սինգե Հեբբեն մահացել է Ստոկհոլմում, 1925 թվականին, 87 տարեկանում։ Նա թաղված է Նոռա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare (Swedish women: Predecessors, pioneers). Lund: Signum 1990. (91-87896-03-6) (Շվեդերեն)
  • Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Andra delen, 1842—1918, Bonnier, Stockholm, 1918 ['Swedish theatre and Swedish actors from Gustav III to our days. Second Book 1822—1918'] (Շվեդերեն)