Էռնեստո Ռոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստո Ռոսսի
Ernesto Rossi.jpg
Ծնվել էմարտի 27, 1827(1827-03-27)[1]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2]
Մահացել էհունիսի 4, 1896(1896-06-04)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՊեսկարա, Իտալիայի թագավորություն[2]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան

Ռոսսի Էռնեստո (մարտի 27, 1827(1827-03-27)[1], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2] - հունիսի 4, 1896(1896-06-04)[1], Պեսկարա, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստո Ռոսսի (նկարը՝ Ս. Սողոմոնյան, «Տարազ», 1890, 6)

Բեմական գործունեությունն սկսել է 1846 թվականին, թափառաշրջիկ թատերախմբում (Լիվոռնո)։ Ռոսսի գեղարվեստական զարգացմանը մեծապես նպաստել է Գ․ Մողենան։ Ռոսսին կերպարներ է ստեղծել ռոմանտիկ դրամատուրգների ստեղծագործություններում, որոնք տոգորված էին հայրենասիրական և ազատագրական պայքարի գաղափարներով։ Լավագույն դերերից են՝ Պաոլո (Պելլիկոյի Է․ Ռոսսի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Անտոնիո Ֆոսկարինի և Ջովաննի դա Պրոչիդա (Նիկոլինիի «Ջովաննի դա Պրոչիդա»)։ Շեքսպիրյան դերակատարումներով է սկսվել Ռոսսի ստեղծագործության ծաղկումը, անձնավորել է Համլետ (խաղացել է 1856 թվականից մինչև մահ), Օթելլո, Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ») և այլն։ Ռոսսի արվեստին բնորոշ, էր պարզությունը, արտահայտչականությունը, ապրումների ճշմարտացիությունը։ 1855 թվակից մշտական հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ինչպես և Եգիպտոսում ու Թուրքիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (нем.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Росси Эрнесто // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png