Ադելաիդա Ռիստորի
| Ծնվել է | հունվարի 29, 1822[1][2][3] կամ հունվարի 30, 1822[4] |
|---|---|
| Ծննդավայր | Չիվիդալե դել Ֆրիուլի, Ուդինեի տարածաշրջանային ապակենտրոնացման կազմակերպություն, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4] |
| Մահացել է | հոկտեմբերի 9, 1906[4] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[5][6] |
| Գերեզման | Կամպո Վերանո |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
| Ամուսին(ներ) | Giuliano?[7] |
Ադելաիդա Ռիստորի (իտալ.՝ Adelaide Ristori) (հունվարի 29, 1822[1][2][3] կամ հունվարի 30, 1822[4], Չիվիդալե դել Ֆրիուլի, Ուդինեի տարածաշրջանային ապակենտրոնացման կազմակերպություն, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4] - հոկտեմբերի 9, 1906[4], Հռոմ, Իտալիայի թագավորություն[5][6]), իտալացի դերասանուհի։
Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1837 թվականին։ Խաղացել է գլխավորապես կատակերգական դերեր, լավագույններից են՝ Միրանդոլինա, Պամելա (Դոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», «Պամելա»)։ Ռիստորի արվեստի ծաղկումն սկզբնավորվել է Մարիա Ստյուարտի (Շիլլերի «Մարիա Ստյուարտ») դերակատարումով։
Մարմնավորել է ուժեղ, խռովահույզ կանանց կերպարներ՝ Ֆրանչեսկա (Պելլիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Հուդիթ (Ջակոմետտիի «Հուդիթ»), Մեդեա (Լեգուվեի «Մեդեա»), լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ») են։ Ռիստորին Մեդեայի դերում (Լեգուվեի «Մեդեա»)։ Ռիստրոին իտալական բեմում հաստատել է կատարման հերոսական ոճի ավանդույթները, առաջինն է ձգտել իտալական թատրոնը հասցնելու համաշխարհային ճանաչման։ 1856-1885 թվականներիին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի և Եվրոպայի (1860 թվականին և 1861 թվականին՝ Ռուսաստանում) երկրներում։ Հեղինակ է «Էտյուդներ և հիշողություններ» (1887) գրքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Tinterri A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 87.
- 1 2 Antenati (իտալ.)
- ↑ https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/ristori-adelaide-1822-1906
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելաիդա Ռիստորի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 669)։ |