Ալիս Բաբեթ Տոկլաս
Ալիս Բաբեթ Տոկլաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1877[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 7, 1967[2][3] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Գերտրուդ Սթայնի գերեզման |
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր և հիշատակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ալիս Բ. Տոկլասի խոհարարական գիրք[5] |
Համատեղ ապրող | Սթայն Գերտրուդ[5] |
Alice B. Toklas Վիքիպահեստում |
Ալիս Բաբեթ Տոկլաս (անգլ.՝ Alice Babette Toklas, ապրիլի 30, 1877[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 7, 1967[2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ամերիկացի գրող։
Գերտրուդ Սթայնի երկարամյա ընկերուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է լեհա-հրեական բարեկեցիկ ընտանիքից։ Սովորել է երաժշտություն։ 1907 թվականին Փարիզում հանդիպել է Գերտրուդ Սթայնին, որի հետ ապրել է գրեթե քառասուն տարի՝ ներառյալ գերմանական օկուպացիայի տարիները։
Ֆլերյուս փողոցի նրանց ֆրանսիական սալոնում եղել են Շերվուդ Անդերսոնը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Թորնթոն Ուայլդերը, Փոլ Բոուլզը, նկարիչներ Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Ժորժ Բրաքը։ 1933 թվականին Տոկլասը հասարակության առաջ հանդես է եկել Սթայնի «Ալիս Բ. Տոկլասի ինքնակենսագրություն» գրքի պատմողի կերպարում։
Ընկերուհու մահից հետո Տոկլասը հրատարակել է «Ալիս Բ. Տոկլասի խոհարարական գիրքը» (1954), որտեղ համատեղ կյանքի հիշողությունները միախառնվել են խոհարարական բաղադրատոմսերի հետ։ 1963 թվականին նա հրատարակել է հուշերի «Այն, ինչ հիշվել է» գիրքը։ Կյանքի վերջին տարիներին եղել է կաթոլիկության հետևորդ։
Թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ Գերտրուդ Սթայնի կողքին։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիս Տոկլասի դիմանկարը հեղինակել է Դորա Մարը (1952), նրանց բազմիցս լուսանկարել է Կառլ Վան Վեխտենը։ Ալիսի հնարամիտ խոհարարական բաղադրատոմսերից մեկը ձևավորել է «Ես սիրում եմ Ձեզ, Ալիս Տոկլաս» ֆիլմի (1968) սյուժեն[6]։ Որպես կերպար նա հանդես է եկել «Պիկասոյի արկածները» (1978)[7], «Լուսնին սպասելիս» (1987)[8], «Կեսգիշերը Փարիզում» (2011) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wagner-Martin L. Toklas, Alice B. (30 April 1877–07 March 1967), writer, author of cookbooks, and Gertrude Stein's companion // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1601651
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ 5,0 5,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1085.
- ↑ I Love You, Alice B. Toklas!
- ↑ The Adventures of Picasso
- ↑ Waiting for the Moon
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Souhami D. Gertrude and Alice. Hammersmith; London: Pandora, 1991
- Linzie A. The true story of Alice B. Toklas: a study of three autobiographies. Iowa City: University of Iowa Press, 2006
- Malcolm J. Two lives: Gertrude and Alice. New Haven: Yale UP, 2007
- Поваренная книга жизни. М.: Флюид / FreeFly, 2007
- То, что запомнилось. Отрывок из воспоминаний
- Моя жизнь с Гертрудой Стайн. — СПб. : Алетейя, 2016. — 235, [1] с., [9] л. ил. — ISBN 978-5-906823-81-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kirjasto.sci.fi
- Todayinliterature.com
- Answers.com
- Beinecke.library.yale.edu (չաշխատող հղում — պատմություն)
- Портрет Алисы Токлас работы Павла Челищева, 1926—1928
- Рецензия на книгу Дж. Малкольм «Две судьбы: Гертруда и Алиса».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Բաբեթ Տոկլաս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1967 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Հայտնի գրողների մուսաներ
- 20-րդ դարի կանայք
- Գրական կերպարներ
- Ամերիկացի արվեստագետներ
- ԼԳԲՏ պատմություն
- ԼԳԲՏ գրողներ
- Ինքնակենսագիրներ
- Լեսբուհի գրողներ
- Հրեա ֆեմինիստներ