Ալեքսանդր Ագասիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ագասիս
անգլ.՝ Alexander Emanuel Agassiz
Alexander Agassiz pers0118 (cropped).jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1835(1835-12-17)[1][2][3][…]
Նևշատել[4]
Մահացել էմարտի 27, 1910(1910-03-27)[1][2][5] (74 տարեկան)
RMS Adriatic
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն46 Star US Flag.svg ԱՄՆ[7] և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունճարտարագետ, բնագետ, կենդանաբան, կենսաբան, համալսարանի դասախոս, ֆոնդապահ, Ձկնաբան, գրող և school superintendent
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[4], United States Coast Survey?[4], Calumet and Hecla Mining Company?[4] և Anderson School of Natural History?[4]
Գործունեության ոլորտկենդանաբանություն, երկրաբանություն և անատոմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Պատվավոր Լեգեոնի շքանշան[4]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1855)[4] և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][8]
Պարգևներ
Երեխա(ներ)Rodolphe Louis Agassiz?
ՀայրԼուի Ագասիզ[4]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Alexander Emanuel Agassiz Վիքիպահեստում

Ալեքսանդր Ագասիս (անգլ.՝ Alexander Emanuel Agassiz, դեկտեմբերի 17, 1835(1835-12-17)[1][2][3][…], Նևշատել[4] - մարտի 27, 1910(1910-03-27)[1][2][5], RMS Adriatic), ծնունդով Շվեյցարիայից ամերիկացի գիտնական և լեռնային ինժեներ, ծովի կենդանաբանության մասնագետ, Շվեյցարիայի բնագետ Լուի Ագասիսի և Էլիզաբեթ Կաբոտ Ագասիսի խորթ որդին։

Այն զգալի ազդեցություն է ունեցել ժամանակակից կենդանաբանական համակարգի զարգացման վրա։ Եղել է նշանավոր երկրաբան և լեռնային ինժեներ, զգալի հարստություն է կուտակել Հյուսիսային Ամերիկայում օգտակար հանածոների հետազոտման և զարգացման գործում, ինչպես նաև կատարել է օվկիանոսի հատակի կարևոր ուսումնասիրություններ։

Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1866) և նախագահ (1901-1907), Լոնդոնի թագավորական ընկերության (1891), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1904, 1887 թվականից՝ թղթակից) օտարերկրյա անդամ[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականին հոր՝ Լուի Ագասիզի հետ գաղթել է ԱՄՆ[11]։ Այնտեղ սկսել է սովորել ճարտարագիտություն և քիմիա՝ ավարտելով բակալավրի աստիճանը։ Այնուհետև մինչև 1859 թվականը աշխատել է որպես ասիստենտ Ազգային գեոդեզիայի ծառայությունում, 1865-1869 թվականներին Հարվարդի համալսարանում սովորել է կենսաբանություն։

Նրա հայրը՝ Լուի Ագասիսը, հիմնել է Հարվարդի Համեմատական կենդանաբանության թանգարանը։ 1873 թվականին նրա որդին փոխարինեց նրան թանգարանի կուրատորի պաշտոնում։ Ի տարբերություն իր հոր՝ Ալեքսանդր Ագասիսը աշխարհի Դարվինյան համակարգի կողմնակից էր։ Նա իր աշխատանքի մեծ մասը նվիրել է էվոլյուցիայի ուսումնասիրությանը։

Ալեքսանդր Ագասիսը ոչ միայն ձկնաբան էր, այլ որպես տեսուչ և երկրաբան նա նաև պատասխանատու էր պղնձի հանքերի համար։ Նա գլխավորել է ամերիկյան խոշոր արշավախմբեր[12], ինչպես նաև 1875 թվականին Պերուի և Չիլիի պղնձի հանքերը։ Նա կատարել է ծովային արշավներ, այդ թվում՝ դեպի Կարիբյան ավազան, Ֆիջի, Պանամա, Գալապագոսյան կղզիներ, Ավստրալիա և Մեծ արգելախութ։

Եղել է Լեոպոլդինայի անդամ (1882), Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից (1886)[13], Լոնդոնի կենդանաբանական ընկերության արտասահմանյան անդամ (1874)։

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին նա ստացել է Pour le Mérite շքանշան՝ գիտությանը և արվեստին մատուցած ծառայությունների համար[14]։

1913 թվականին ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիան սահմանել է Ալեքսանդր Ագասիսի մեդալը, որը շնորհվում է օվկիանոսագիտության զարգացման գործում ունեցած ինքնատիպ ավանդի համար։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A. Agassiz։ Selections from embryological monographs։ Crustacea. Band 3։ Acalephs and polyps, Cambridge, 1884.
  • A. Agassiz, E. C. Agassiz։ Seaside Studies in Natural History., Boston J.R. Osgood & Co., 1865
  • A. Agassiz, E. C. Agassiz։ North american Acephalae., Boston Harvard College, 1865
  • A. Agassiz։ On the embryology of echinoderms. In։ Mem. Ann. Acad. Arts and Sci. Vol.9, 1864

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. L. Goodale։ Biographical memoir of Alexander Agassiz 1835—1910. In։ Nat. Acad. Sciences Biographical memoirs, Part of Vol. 7
  • A. H. Duppen։ Alexander Agassiz. In։ Dictionary of Scientific Biography, Charles Scribner’s Son, New York, 1970, Part 1, S. 71-72.
  • R. R. Agassiz։ Alexander Agassiz. Letters and Recollections of Alexander Agassiz։ With a Sketch of his Life and Work, Mifflin Comp., 1913

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 The Biographical Dictionary of America / R. JohnsonBoston: 1906. — Vol. 1. — P. 59—60.
  5. 5,0 5,1 5,2 Annuaire prosopographique : la France savante
  6. Find A Grave — 1995.
  7. The Biographical Dictionary of America / R. JohnsonBoston: 1906. — Vol. 1. — P. 59.
  8. Czech National Authority Database
  9. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 7.
  10. Les membres du passé dont le nom commence par A(ֆր.)
  11. A. von Humboldt, I. Schwarz: Alexander von Humboldt und die Vereinigten Staaten von Amerika: Briefwechsel. Akademie Verlag, 2004, S. 394. ISBN 3-05-002776-2
  12. Agassiz, Alexander Archived 2012-01-22 at the Wayback Machine., Pädagogische Hochschule Heidelberg
  13. Alexandre Emanuel Agassiz(գերմ.)(անգլ.)
  14. Swiss Hall of Fame: Schweizer Prominenz aus über 2000 Jahren

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]