Ալան Քուրդիի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Քուրդիի մահը
քրդ.՝ Alan Kurdî‎
Ալան Քուրդի.jpg
Ծնվել է 2013[1]
Ծննդավայր Kobanê, Հալեպի մարզ, Սիրիա
Մահացել է սեպտեմբերի 2, 2015(2015-09-02)
Մահվան վայր Բոդրում, Մուղլայի նահանգ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Syria.svg Սիրիա
Alan Kurdi Վիքիպահեստում

Ալան Քուրդի, սիրիացի 3-ամյա տղա, քուրդ փախստական։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ողբերգական կերպով մահացել է մի քանի հարազատների հետ, փորձելով անցնել Միջերկրական ծովը (տե՛ս նաև Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ‎)։ Նրա մարմինի լուսանկարները արվել են Թուրքիայի Բոդրում քաղաքի ծովափի մոտ, որոնք հրապարակվել են շատ ԶԼՄ-ներում և նա դարձել է փախստականների ողբերգությունների խորհրդանիշ[2]։

Փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Աբդուլ Քուրդիի ընտանիքը, փրկվելով սիրիական քաղաքացիական պատերազմից, փախչել է Դամասկոսից Հալեպ։ Երբ այնտեղ էլ արդեն ապահով չէր, նրանք տեղափոխվեցին Կոբանի, որը կառավարվում էր քրդերի ազգային ինքնապաշտպանության զորքերի կողմից։ Նրանք այնտեղ մնացին այնքան, մինչև ԻԼԻՊ-ները չմոտեցան քաղաքին։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվեց Թուրքիա, որտեղ ապրեց երեք տարի[3]։

Աբդուլ Քուրդիի քույրը երկար տարիներ ապրելով Կանադայում, փորձում էր ընտանիքի անդամներին տալ փախստականների կարգավիճակ, որպեսզի ստանան ապաստանի իրավունք, բայց 2015 թվականի հունիսին նրանք մերժում ստացան։ Ընտանիքը որոշեց Միջերկրարան ծովով հասնել մինչև Եվրոպա։ Առաջին երկու փորձերը արդյունք չտվեցին։ Վերջին փորձին ընտանիքը յուրաքանչյուր անդամի համար պահանջեց 2050 եվրո։ Գիշերը ընտանիքը մի քանի բարեկամների հետ փորձեցին երկու նավակներով անցնել Միջերկրական օվկիանոսը՝ Թուրքիայից նավարկելով մինչև Կոս հունական քաղաքը։ Ողջ մնացած անդամները պատմեցին, որ նվազագույնը 12 հոգու համար այդ ճանապարհորդությունը դարձավ վերջինը։ Մահացավ Այլանը, նրա 5-ամյա եղբայր Գալիպը և մայրը՝ Ռեհանան։ Ողջ մնաց միայն հայրը՝ Աբդուլը[4]։

2015 թվականի սեպտեմբերի 2-ին տղայի մարմինը շպրտվել է թուրքական Բոդրում քաղաքի ծովափին, նրանից ոչ հեռու գտնվել է մոր, իսկ հարյուր մետր այն կողմ՝ եղբորինը։ Սեպտեմբերի 4-ին Այլանին, նրա եղբորը և մորը թաղեցին Կոբանիում։ Նույն օրը փոխադրողներին դատապարտեցին մաքսանենգության և անզգուշության պատճառով մարդկային զոհեր տալու մեջ[5]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափին շպրտված երեխայի մարմնի լուսանկարները հրապարակվել են շատ ԶԼՄ-ներում և մեծ ուշադրություն են գրավել։ Լուսանկարները արվել են առավոտյան ժամը 6-ին, թուրք լրագրող և լուսանկարիչ Նիլյուֆեր Դեմիրի կողմից (թուրք.՝ Nilüfer Demir), ով աշխատում է DHA լրագրողական կազմակերպությունում։ Հետագայում նա ասել է. «Ես ցանկանում էի երեխայի անձայն ճիչը դարձնել լսելի»[6]։

Մի քանի հրատարակարությունները լուսանկարը համեմատել են մերկ վիետնամցի աղջկա՝ Ֆան Տի Կիմ Ֆուկի լուսանկարի հետ, որը հրատարարկվել է 1972 թվականին, Վիետնամի պատերազմի ընթացքում։ Լուսանկարը հնարավոր է անվանակարգվի World Press Photo of the Year մրցույթին, իսկ հեղինակը կստանա Պուլիցերյան մրցանակ[7]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իր ելույթի ժամանակ քննադատել է Եվրոպական Միության քաղաքականությունը փախստականների հանդեպ։ Նա հայտարարել է, որ ԵՄ-ն Միջերկրական ծովը վերածել է «փախստականների գերեզմանի» և պատասխանատվություն է կրում բազմաթիվ մարդկանց մահվան համար։ Բացի այդ նա ասել է. «Միջերկրական ծովում խեղդվում են ոչ միայն փախստականներ։ Նրանց հետ խեղդվել է նաև մեր մարդասիրությունը»[8]։
  • Սեպտեմբերի 3-ին Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով զբաղվող նախարար Քրիս Ալեքսանդրը դադարացրել է իր նախընտրական գործողությունները, որպեսզի Օտտվայում քննարկի փախստականների հետ կապված խնդիրները[9][10]։
  • Սեպտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և բրիտանական ընդիմության ճնշող կառավարությունը իրենց պատրաստակամությունը հայտնեցին հաջորդ հինգ տարվա ընթացքում ընդունել 20 000 փախստական Սիրիայից։ Այդ քանակը փախստականների ընդդիմությունը շատ քիչ համարեց, սակայն սկզբում պլանավորվել էր ընդունել 4000 հոգու[11][12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://nationalpost.com/news/the-sad-odyssey-of-alan-kurdi-and-his-family
  2. Хачатрян, Кнарик (2015-09-03)։ «Трагедия у курорта Бодрум: тела утонувших детей-беженцев на пляже»։ «Euronews»։ Վերցված է 2015-09-12 
  3. Smith, Helena (2015-09-03)։ «Aylan Kurdi: friends and family fill in gaps behind harrowing images»։ «The Guardian»։ Վերցված է 2015-09-12 
  4. «Айлан Курди как символ трагедии беженцев»։ «Euronews»։ 2015-09-03։ Վերցված է 2015-09-12 
  5. «Гибель трехлетнего беженца из Сирии потрясла Европу»։ «Euronews»։ 2015-09-03։ Վերցված է 2015-09-12 
  6. Guillot, Claire (2015-09-03)։ «J’aimerais vraiment que ma photo puisse aider à changer le cours des choses»։ «Le Monde»։ Վերցված է 2015-09-12 
  7. Joe Parkinson, David George-Cosh (2015-09-03)։ «Image of Drowned Syrian Boy Echoes Around World»։ «The Wall Street Journal»։ Վերցված է 2015-09-12 
  8. «Türkei: Polizei fasst mutmaßliche Schleuser des ertrunkenen Jungen»։ Spiegel։ 2015-09-03։ Վերցված է 2015-09-27 
  9. «Canada says it never denied a refugee application for Alan Kurdi and his family»։ «National Post»։ 2015-09-03։ Վերցված է 2015-09-27 
  10. «Aylan Kurdi: Syrian boy's family took deadly voyage after Canada refused refugee application»։ «Independent»։ 2015-09-03։ Վերցված է 2015-09-27 
  11. Wintour, Patrick (2015-09-07)։ «UK to take up to 20,000 Syrian refugees over five years, David Cameron confirms»։ «The Guardian»։ Վերցված է 2015-09-27 
  12. «Cameron will 4.000 Syrer direkt aus Flüchtlingscamps holen»։ «Zeit»։ 2015-09-04։ Վերցված է 2015-09-27