Օմրան Դաքնիշ
Օմրան Դաքնիշ عمران دقنيش | |
---|---|
Ծնվել է | 2011 |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Օմրան Դաքնիշ (արաբ․՝ عمران دقنيش, Omran Daqneesh, 2011, Հալեպ, Սիրիա), սիրիացի տղա, որը հայտնվել է ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվեց համացանցում[1][2]։ Երեխայի պատմությունը դարձավ Հալեպի բնակիչների տանջանքների խորհրդանիշը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև Սիրիական ճգնաժամ և Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում
Օմրանը վիավորվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին, Հալեպի Ալ Քաթերջի (Al-Qaterji) թաղամասում տեղի ունեցած օդային հարձակման պատճառով[4][Ն 1][Ն 2]։ Նա ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց, ապա դուրս է գրվել։
Օմրանը իր ծնողների, եղբայրների ու քույրերի հետ փրկվել է ռմբակոծված բարձրահարկ շենքից։ Նրա 10-ամյա ավագ եղբայր Ալին երեք օրից մահացել է ստացված վնասվածքներից[5]։ Երբ ընտանիքը կարողացել է դուրս գալ շենքից, այն փլվել է։ Ռմբակոծումից մահացել է յոթ մարդ, այդ թվում հինգ երեխա։
Լրագրող Մուստաֆա Ալ-Սարուտը և լուսանկարիչ Մահմուդ Ռասլանը համացանցում հրապարակել են փոշով և արյունով պատված երեխայի նկարը, ով նստած էր շտապ օգնության մեքենայում այն բանից հետո, երբ նրան հանել են փլատակների տակից[6][7]։ Կադրերը աշխարհի բոլոր մարդկանց մոտ հուզմունք են առաջացրել։ Համացանցում Օմրանի լուսանկարը համեմատում էին Ալան Քուրդիի նկարների հետ. վերջինս սիրիացի փախստականների երեխան էր, ով խեղդվել էր Եվրոպա նավարկելու ժամանակ[6]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2016 թվականի սկզբից Սիրայի բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ավելի են ուժեղացրել հարձակումները Հալեպում, ինչի պատճառով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ (ԲիԲիՍի, 21.08.2016):
- ↑ Ըստ Հալեպի քաղաքացիական ակտիվիստների տվյալների, ռուսական ռմաբակոծիչները Ալ Քաթերջիի գնդակահարման համար օգտագործել են «վակումային ռումբեր» (ԲիԲիՍի, 21.08.2016): Երկու օրից համացանցում լուսանկարների հրապարակումից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, որ Ալ Քաթերջիում իրենց ուժերը ռմբակոծություններ են կատարել ([1] Archived 2016-09-23 at the Wayback Machine.):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Boy in the ambulance: shocking image emerges of Syrian child pulled from Aleppo rubble»։ Վերցված է օգոստոսի 18, 2016
- ↑ «How Omran Daqneesh, 5, Became a Symbol of Aleppo’s Suffering»։ The New York Times։ օգոստոսի 19, 2016։ Վերցված է օգոստոսի 20, 2016
- ↑ «Кадры с окровавленным мальчиком из Алеппо потрясли мир»
- ↑ «Battle for Aleppo: Photo of shocked and bloodied Syrian five-year-old sparks outrage»
- ↑ Reilly Katie։ «Brother of Aleppo Boy in Ambulance Dies»։ time.com։ Վերցված է օգոստոսի 21, 2016
- ↑ 6,0 6,1 «How Omran Daqneesh, 5, Became a Symbol of Aleppo’s Suffering»։ The New York Times։ օգոստոսի 19, 2016։ Վերցված է օգոստոսի 21, 2016
- ↑ «'I filmed the Syrian boy pulled from the rubble - his wasn't a rare case'»։ Վերցված է օգոստոսի 18, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Omran Daqneesh's brother Ali 'has died in Aleppo'» — BBC News-ի հոդվածը, նվիրված Օմրան Դաքնիշին (անգլ.)
- «White Helmets, Omran and fading hope in Syria» — BBC_News, 26.08.2016 (անգլ.)
- «Արյունոտված սիրացի երեխան. հերթական վիրուսային լուսանկա՞ր» — ԲիԲիՍի, օգոստոսի 22, 2016։
- «Սարսափ Հալեպյում. բժշկի պատմությունը» — ԲիԲիՍի, օգոստոսի 4, 2016։
- «Հալեպ. հինգ տարի կրակում» — ԲիԲիՍի, մարտի 30, 2016 (անգլ.)