Նիլյուֆեր Դեմիր
Նիլյուֆեր Դեմիր | |
---|---|
Ծնվել է | 1986[1] |
Ծննդավայր | Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Երկեր | Ալան Քուրդիի լուսանկար |
Մասնագիտություն | լուսանկարիչ և լրագրող |
Աշխատավայր | Doğan լրատվական գործակալություն[2] |
![]() |
Նիլյուֆեր Դեմիր (թուրքերեն՝ Nilüfer Demir, 1986[1], Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք ֆոտոլրագրող, լուսանկարիչ։ Ապրում և ստեղծագործում է Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Պատանի հասակից աշխատել է Doğan լրատվական գործակալության հետ[3][4]։ 2015 թվականի ամռանն անդրադարձել է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին, և նրա ստեղծած Ալան Քուրդիի մահը պատկերող լուսանկարները 2015 թվականի սեպտեմբերի 2-ին դարձել են համաշխարհային նորություն։ Նիլյուֆերը տղայի մարմինը տեսել է ծովափին և լուսանկարել այն[4]։
Ալան Քուրդիի լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլյուֆերը պատմել է, որ ինքն ապշել է տեսնելով փոքրիկի դիակը։ Զգացումները փոխանցելու համար նա լուսանկարել է անշունչ մարմինը՝ կատարելով լրագրողի իր պարտականությունը[5][6]։
![]() |
Միակ բանը, որ կարող էի անել, նրա ճիչը լսելի դարձնելն էր։ | ![]() |
Դեմիրի ստեղծած լուսանկարները համեմատել են այն սրբապատկերների հետ, որոնք փոխել են աշխարհը[7]։ Լուսանկարները ուղեկցվել են «KiyiyaVuranInsanlik» հեշթեգով (հայերեն՝ մարդկությունը ափ է դուրս գալիս), որը դարձել է Twitterի հրատապ թեմաներից[8]։ 2016 թվականի մարտին լուսանկարը դարձել է սրբապատկեր լուսանկարների մասին պատմող հոլանդական վավերագրության թեմա, մասնավորապես, թե ինչու այս լուսանկարը չի ընտրվել որպես «World Press Photo», չնայած այն ամբողջ Եվրոպայում հանգեցրել է տարբեր ռեակցիաների, որորոնք փոխել են շատ մարդկանց վերաբերմունքը եվրոպական միգրանտների ճգնաժամի վերաբերյալ[9]։ 2015 թվականի World Press Photo-ի հաղթող լուսանկարում միգրանտ երեխան հաջողությամբ անցել է Եվրոպա, այդպիսով, ավելի շատ բերելով հույս, այլ ոչ թե հուսահատություն[9][10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Քուրդիի մահը լուսանկարի համար Դեմիրը Թուրքիայի ֆոտոլրագրողների ընկերության կողմից արժանացել է 2016 թվականի տարվա մրցանակի[11]։ 2016 թվականին արժանացել է ոսկե մեդալի՝ որպես Էլիզաբեթ Նյոֆերի հիշատակի մրցանակի մաս ՄԱկ-ի թղթակից ընկերության կողմից[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://edition.cnn.com/2015/09/03/world/dead-migrant-boy-beach-photographer-nilufer-demir/
- ↑ https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2015/09/03/photographer-who-found-syrian-toddler-dead-on-turkish-beach-i-was-petrified/
- ↑ van Ast, Maarten (2015 թ․ սեպտեմբերի 3). «Fotografe over peuter Aylan: Ik versteende helemaal» (Dutch). Ad.nl. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Giggs, Brandon (2015 թ․ սեպտեմբերի 3). «Photographer describes 'scream' of migrant boy's 'silent body'». CNN. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ "Photographer of the world-shaking picture of drowned Syrian toddler: 'I was petrified at that moment'". Hürriyet Daily News. 3 September 2015.
- ↑ Andrew Katz (3 September 2015). "Photographer who found Syrian toddler dead on Turkish beach: ‘I was petrified’". Washington Post.
- ↑ McMah, Lauren (2015 թ․ սեպտեմբերի 14). «Stories behind iconic photos that changed the world». news.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Troubling image of drowned boy captivates, horrifies on Reuters, 2 September 2015
- ↑ 9,0 9,1 Een Zee van Beelden (English: A Sea of Images), 09 maart 2016 Argos TV - Medialogica
- ↑ «Լսելի դարձնել Այլանի ճիչը, պատմում է խեղդված սիրիացի տղայի նկարի հեղինակը». www.civilnet.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Doğan News Agency nets two photo awards». Hürriyet Daily News. 2016 թ․ մարտի 28. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Cankligil, Razi (2016 թ․ նոյեմբերի 9). «Turkish photojournalist of world-shaking picture of drowned Syrian toddler to receive UNCA award». Hürriyet Daily News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ismail Küpeli: "We Spoke to the Photographer Behind the Picture of the Drowned Syrian Boy". Vice (magazine) 4 September 2015
- Analysis of the viral impact of the photo of Aylan Kurdi on Social Media Արխիվացված 2020-11-10 Wayback Machine by researchers led by Dr Farida Vis of University of Sheffield’s Visual Social Media Lab, 14 December 2015 (retrieved 13 March 2016)