Աթենաս Նիկե աստվածուհու տաճար
| Աթենաս Նիկե աստվածուհու տաճար Ναός Αθηνάς Νίκης | |
|---|---|
Նիկե աստվածուհու տաճարը 2011 թվականին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | հեթանոսական տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Աթենք, Հունաստան |
| Դավանանք | Հին հունական դիցաբանություն |
| Հիմնական ամսաթվերը | -430 |
| Ներկա վիճակ | վերակառուցված |
| Մասն է | Աթենյան Ակրոպոլիս |
| Ժառանգության կարգավիճակ | |
| Նվիրված | Աթենաս |
| Ճարտարապետ | Կալիկրատես |
| Ճարտարապետական ոճ | Դասական ճարտարապետական ոճ |
| Կառուցման սկիզբ | մ․թ․ա․ 427 թվական |
| Կառուցման ավարտ | մ․թ․ա․ 424 թվական |
| Հիմնադրված | -430 |
| Շինանյութ | պենտելիկոնյան սպիտակ մարմար |
![]() | |
![]() | |
| 37°58′17″N 23°43′30″E / 37.9715°N 23.7249°E | |
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար (հին հունարեն՝ Ναός Αθηνάς Νίκης ), հին հունական Աթենաս աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճար, որը գտնվում է Աթենքի Ակրոպոլիսում։ Համարվում է Ակրոպոլիսում գտնվող ամենահին տաճարը, որը կառուցված է հոնիական օրդերով։ Որպես Աթենական Ակրոպոլիսի մաս կազմող շինություն՝ Աթենաս Նիկե աստվածուհու տաճարը ներառվել է Հունաստանի Հանրապետությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տաճարը նվիրված է հին հունական դիցարանի դպրության աստվածուհի Աթենասին։ Կցագրված «Նիկե»-ն հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է «հաղթանակած»։ Այս կերպ հեթանոս հույները փորձել են փառաբանել քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ վերջինիս համարելով Պելոպոնեսյան պատերազմում սպարտացիներին նկատմամբ տարած հաղթանակի գրավական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենաս աստվածուհու պաշտամունքը Հին Հունաստանում տարածվել է մ․թ․ա․ 6-րդ դարում։ Սկզբնական շրջանում Աթենասի պատվին պոլիսում կառուցվել է փոքրիկ տաճար, որը սակայն ավերվում է հույն-պարսկական պատերազմների հետևանքով։ Հունաստանից պարսիկների դուրս մղումից հետո մնացորդների տեղում կառուցվում է Աթենաս Նիկե աստվածուհու՝ «հաղթանակած Աթենաս»-ի տաճարը։ Շինարարական աշխատանքները սկսվում են մ․թ․ա․ 427 թվականին և ավարտվում երեք տարի անց՝ 424-ին։
Տաճարի ճարտարապետական նախագծի հեղինակը Կալիկրատեսն է, ով համարվում է ժամանակաշրջանի լավագույն արվեստագետներից մեկը։ Այն կառուցված է հոնիական օրդերով՝ դասական շրջանի ճարտարապետական ոճով։ Տաճարի ֆրիզները պատկերազարդ են։ Այստեղ պատկերված են տեսարաններ Հերակլեսի սխրագործություններից, հույն-պարսկական արյունարբու պատերազմներից, ինչպես նաև աթենացիների աշխատավորական գործունեությունից։ Բացի այդ, պատկերված են նաև մի շարք աստվածների դիմաքանդակներ՝ ի դեմս Զևսի, Պոսեյդոնի և քաղաքի հովանավոր Աթենասի[1]։
Աթենաս Նիկե աստվածուհու տաճարը երկար տարիներ եղել է անառիկ։ 1686 թվականին այն ավերվել է Հունաստան ներխուժած վայրագ թուրքերի կողմից, իսկ վերջինիս քարերն օգտագործվել է պաշտպանական նկատառումներով։ Հունաստանի անկախացումից հետո՝ 1834 թվականին, տաճարը վերակառուցվում է։ 1998 թվականին այն ապամոնտաժվում և վերանորոգվում է, իսկ ֆրիզերի մի մասը տեղափոխվում է Ակրոպոլիսի թանգարան, որը բացվում է 2009 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սակուլաս, Թոմաս. «Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի ֆրիզներ, ամեն ինչ Հին Հունաստանի արվեստի մասին». www.ancient-greece.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենաս Նիկե աստվածուհու տաճար» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

