Բենակի թանգարան
Բենակի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ[1] |
Վայր | Kolonaki?[1] |
Կազմված է | Nikos Chatzikyriakos-Gikas Art Gallery?[2], Benaki museum of Islamic art?[3], Delta house?[4], Photograph archives, Benaki museum?[5] և Yannis Pappas Studio?[6] |
Հասցե | Коумбари 1, Атина |
Հիմնադրվել է | 1930 |
Հիմնադիր | Անտոնիս Բենակիս[1] |
Այցելուներ | 41 852 մարդ (2000)[7], 50 149 մարդ (2001)[7], 144 788 մարդ (2002)[7], 175 349 մարդ (2003)[7], 237 896 մարդ (2004)[7], 196 620 մարդ (2005)[7], 238 988 մարդ (2006)[7], 200 998 մարդ (2007)[7], 216 911 մարդ (2008)[7], 243 905 մարդ (2009)[7], 315 693 մարդ (2010)[7], 179 317 մարդ (2011)[7], 135 245 մարդ (2012)[7], 100 378 մարդ (2013)[7], 132 125 մարդ (2014)[7] և 141 810 մարդ (2015)[7] |
Հավաքածուի չափս | 120 000 ցուցանմուշ[8] |
Կայք | benaki.org/index.php?lang=en(անգլ.) |
![]() | |
![]() |
Բենակի թանգարան (հուն․՝ Μουσείο Μπενάκη), թանգարան Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Հիմնադրվել է 1930 թվականին Անտոնիս Բենակիսի կողմից ի հիշատակ իր հոր՝ Էմանուիլ Բենակիսի։ Թանգարանի հավաքածուն ներառում է հունական արվեստի գործեր նախապատմական ժամանակներից մինչև նոր ժամանակներ, ասիական արվեստի ընդարձակ հավաքածու։ Թանգարանում տեղի են ունենում պարբերական ցուցահանդեսներ։ Չնայած թանգարանն ի սկզբանե ունեցել է իսլամական արվեստի նմուշներ, չինական ճենապակի, խաղալիքներ ներառող հավաքածու, 2000 թվականի վերաբացումից հետո ստեղծվել են կից թանգարաններ (satellite museums), որոնք ուշադրությունը կենտրոնացնում են հատուկ հավաքածուների վրա՝ թույլ տալով հիմնական թանգարանին կենտրոնանալ պատմական հունական մշակույթի վրա։
Աթենքի կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հիմնական վայրը Բենակիսի տունն է, որը գտնվում է Աթենքի ազգային այգու դիմաց՝ Վասիլիսիս Սոֆիաս պողոտայում։ 1931 թվականին Բենակիսն Աթենքի իր ընտանիքի տունն ու իսլամական և բյուզանդական ավելի քան 37000 ցուցանմուշներ նվիրաբերել է թանգարանին։ 1970-ական թվականներին հավաքածուն համալրվել է ավելի քան 9000 հնագիտական նմուշներով[9]։ Բենակիսը թանգարանում ակտիվ գործունեություն է ծավալել մինչև իր մահը[10]։ Անգելո Դելիվորիասի տնօրինության օրոք թանգարանի հավաքածուն համալրվել է ավելի քան 60000 ցուցանմուշներով՝ գրքեր, փաստաթղթեր, որոնց մի մասը գնվել է, մյուս մասը նվիրատվություններ են[9][11]։
Թանգարանի հավաքածուի մի մասը ներկայացվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ 2008 թվականին Կանադայում[12], 1959 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ում[13], 2005 թվականին հին հունական ոսկե գավաթն առաջին անգամ հանվել է Հունաստանից և ցուցադրվել Սիդնեյի Էլեկտրակայանի թանգարանում և Մելբուրնի Ներգաղթի թանգարանում[14]։
2000 թվականի վերաբացում[խմբագրել | խմբագրել կոդը]
20 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո երկրաշարժից վնասված Բենակի թանգարանը 2000 թվականին վերաբացվել է[9][11]։
Կից թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիների ընթացքում թանգարանին հանգանակություն են բերել տարբեր նվիրատուներ։ Palaio Phaliro-ում գտնվող ծավափնյա Կուլուրա առանձնատանը տեղավորված է թանգարանի Մանկական խաղալիքների հավաքածուն, Կերամեյկոս շրջանում՝ Իսլամական արվեստի հավաքածուն, Nikos Hadjikyriakos-Ghikas-ի թանգարանը գտնվում է Աթենքի կենտրոնում, Պենելոպե Դելտայի տուն-թանգարանը՝ Կիսֆիսիայում, որտեղ ներառված է նաև պատմական արխիվի հավաքածուն։
Բենակիի իսլամական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ թանգարանի ուշադրության կենտրոնում հունական մշակույթն է, իսլամական արվեստի հավաքածուն 2004 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ տեղափոխվել է նոր շենք։ Նոր թանգարանն ունի նաև ժամանակավոր ճանապարհորդող ցուցանմուշների նոր պատկերասրահ[15]։
Իսլամական արվեստի հավաքածուի թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 27-ին, զբաղեցնում է ավելի քան 1000 քմ տարածք, որտեղ ներկայացված են կերամիկա, խեցեղեն, մետաղական կառուցվածքներ, ոսկի, փայտե փորագրություններ, ապակեգործություն, տեքստիլ նմուշներ, հուղարկավորության իրեր, զենք ու զրահ։ Հավաքածուն նմուշներ է ներառում Հնդկաստանից, Պարսկաստանից, Միջագետքից, Մերձավոր Արևելքից, Արաբիայից, Եգիպտոսից, Հյուսիսային Աֆրիկայից, Սիցիլիայից, Իսպանիայից, Փոքր Ասիայից[16]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մոգերի երկրպագությունը», Էլ Գրեկո
«Պիետա», Էլ Գրեկո, 1566
Սոլոմոս Դիոնիսոս, անհայտ նկարիչ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sabetai, Victoria. (2006) Corpus Vasorum Antiquorum. Greece, Athens, Benaki Museum. Athens։ Research Centre for Antiquity of the Academy of Athens. ISBN 9789604041015.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://dp.iset.gr/en/institution/view.html?id=10953
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=17&Itemid=526&lang=en
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=15&Itemid=136&lang=el&Itemid=525&lang=en
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=25&Itemid=1079&lang=en
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_collections&view=collection&id=49&Itemid=540&lang=en
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=19&Itemid=527&lang=en
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 https://dspace.lib.ntua.gr/xmlui/bitstream/handle/123456789/44204/ΠΙΝΑΚΑΣ5.1.pdf (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, ΕΜΠ.
- ↑ https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=landing&Itemid=487&lang=el
- ↑ 9,0 9,1 9,2 Dina Kyriakidou (2000-07-22)։ «New Museum Celebrates Greece Through the Ages»։ The Globe and Mail։ Վերցված է 2008-05-29
- ↑ «A Museum with a Point of View»։ The New York Times։ 1981-12-27։ Վերցված է 2008-05-29
- ↑ 11,0 11,1 Frederika Randall (2000-05-26)։ «Reopened Benaki Museum Shows Seven Millennia of Greek Art Treasures»։ The Wall Street Journal։ Վերցված է 2008-05-29
- ↑ Paul Gessell (2008-05-24)։ «Greeks Bearing Gifts»։ The Ottawa Citizen։ Վերցված է 2008-05-29
- ↑ «Greek Costumes on Display Here»։ The New York Times։ 1959-10-25։ Վերցված է 2008-05-29
- ↑ «A Cup Commeth»։ The Age։ 2005-09-27։ Վերցված է 2008-05-29
- ↑ Victoria Kyriakopoulous (2004-08-08)։ «Athens Shows off its Olympic Face-lift»։ The San Francisco Chronicle։ Վերցված է 2008-05-29
- ↑ Mona Khazindar (2005-01-08)։ «Islamic Arts in Athens»։ Arab News։ Վերցված է 2008-05-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Benaki Museum
- Benaki Collection Postbyzantine ecclesiastical works
- Benaki Museum - Ebook by Latsis Foundation
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բենակի թանգարան կատեգորիայում։ |