Կերամիկայի հնագիտական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կերամիկայի հնագիտական թանգարան հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Κεραμεικού | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ և Ատիկա |
Հասցե | 148 Ermou street |
Հիմնադրվել է | 1937 |
Կայք | odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3443 |
Կերամիկայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Κεραμεικού), հնագիտական թանգարան Աթենքում։
Կերամիկայի թանգարանը կառուցվել է 1937 թվականին՝ Ի. Իոաննիսայի ծրագրի և Գուստավա Օբերլենդերի նվիրատվության շնորհիվ։ Թանգարանը գտնվում է Էրմուի 148 հասցեում՝ Պիրեյա փողոցից ոչ հեռու։
Դա բավականին պարզ ճարտարապետական շինություն է՝ քառանկյուն հատակագծով։ Ներսում կան 4 ցուցահանդեսներ՝ շրջապատելով բակը։ Բակը կանաչապատ է՝ ձիթապտղի ծառերով ու դափնու թփերով։ Առաջին սենյակում ցուցադրված են քանդակագործական ցուցանմուշներ։ Մյուս երեք սենյակներում պարունակվում են հունական հնագույն կերամիկաներ, ոսկերչական իրեր՝ գտնված Կերամիկայի գերեզմանատնից։ Կերամիկայի թանգարանի ցուցանմուշները՝ հուղարկավորության ատրիբուտները հայտնաբերվել են գերմանական հնէաբանական ինստիտուտի հետազոտողների կողմից։
Կերամիկական հետազոտությունները դեռ շարունակվում են։
Առավել հայտնի իրեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հռչակ ունեցող իրեր՝
- Կենտրոնական մուտքի քանդակը- Դիոնիսիա ցուլ, Ալֆինի որդի
- Վաղ երկրաչափական ոճի տարրա՝ ստեղծված մ.թ.ա. 860 - 840 թվականներին
- Սև-մարմնային լեկիֆ՝ ստեղծված մոտավորապես մ.թ.ա. 550 թվականին
- Մարմարյա Սֆինքս՝ ստեղծված մ.թ.ա. 550-540 թվականներին
- Այսպես կոչված Ամֆիտրիտայի Նաիսկ՝ մարմարյա ռելիեֆով և Ամֆիտրիտայի պատկերով, ստեղծված մ.թ.ա. 30-420 թվականներին
- Կարմիր Գիդրիա ստեղծված մ.թ.ա. 430 թվականին
- Դեկսիլեյի մարմարյա Նաիսկ ստեղծված մ.թ.ա. 394-393 թվականներին