Ցիստարակիս մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիստարակիս մզկիթ
հուն․՝ Τζαμί Τζισταράκη
Tzistarakis Mosque on March 7, 2020.jpg
Տեսակմզկիթ և պատկերասրահ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՎարչատարածքԱթենքի մունիցիպալիտետ
ՏեղագրությունMonastiraki? և Plaka?
Մասն էMuseum of Greek Folk Art?
Հիմնվել է1759
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ

Ցիստարակիս մզկիթ (հուն․՝ Τζαμί Τζισταράκη, թուրքերեն՝ Cizderiye Camii), օսմանյան մզկիթ, որը կառուցվել է 1759 թվականին՝ Աթենքի կենտրոնում գտնվող Մոնաստիրակի հրապարակում։

Ներկայումս մզկիթի ներսում գտնվում է հունական ավանդական արվեստի թանգարանը, որը ստեղծվել է Հունաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիստարակիս մզկիթը կառուցվել է 1759 թվականին Աթենքի մարզպան Մուստաֆա աղա Ցիստարակիսի կողմից։ Ըստ ավանդության, մզկիթի կառուցման ժամանակ, որպես հիմք օգտագործվել է Զևսի օլիմպիական տաճարի սյուներից մեկը։

Սակայն առավել հավանական է, որ կրոնական կառույցի հիմքում ընկած է մոտակայքում գտնվող Հադրիանոսի գրադարանի սյունքերից մեկը[1]։ Այս քայլը սրբապղծություն էր թուրքերի կողմից։

Ցիստարակիսի մզկիթը նաև հայտնի է «ստորին շատրվանի մզկիթ» (հուն․՝ ζαμί του Κάτω Σιντριβανιού) կամ «ստորին շուկայի մզկիթ» (հուն․՝ Τζαμί του Κάτω Παζαριού) անվանումներով[2]։ Հունաստանի ազգային ազատագրական պայքարի տարիներին այն օգտագործվել է, որպես զինանոց։

Հունաստանի դրածո թագավոր Օտտոյի հրամանով այստեղ է կենտրոնացվել Աթենքի գլխավոր զինակայաններից մեկը։ Դրան հաջորդած ժամանակահատվածներում այն օգտագործվել է որպես բանտ և պահեստ։

1915 թվականին կառույցը մասամբ վերակառուցվել է և օգտագործվել է, որպես հունական ձեռագրերի պահոց-թանգարան։ 1923 թվականին այն վերանվանվելով դարձել է Աթենքի ազգային դեկորատիվ արվեստի թանգարան (այդ անվանումը պահպանվել է մինչև 1973 թվականը։

1966 թվականին այն պայմանականորեն վերանորոգվել է, որի արդյունքում որոշակի տեղ է հատկացվել Հունաստանի իսլամադավաններին և այն ծառայել է, որպես փոքրիկ աղոթատեղի։

1973 թվականին թանգարանը տեղափոխվել է այլ հասցե, իսկ մզկիթի շենքը մնացել է, որպես դրա հավելվածք։ Այնուամենայնիվ թանգարանի խեցեղենի հավաքածում շարունակվել է մնալ նույն տեղում։ 1981 թվականին այս կառույցը վնասվել է երկրաշարժի հետևանքով։ Այն վերստին բացվել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Τζαμί Τζισταράκη։ Archaeology of the City of Athens (Greek)։ National Research Foundation։ Վերցված է հունիսի 22, 2014 
  2. «The Mosque»։ Museum of Greek Folk Art։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 24, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 16, 2016