Հին Ակրոպոլիս թանգարան
Հին Ակրոպոլիս թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան, շենք և թանգարան |
Երկիր | Հունաստան[1] |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ[1] |
Վայր | Dionisiou Areopagitou Pedestrian Street? |
Հասցե | Διονυσίου Αρεοπαγίτου 1511742Dionisiou Areopagitou Pedestrian Street? |
Հիմնադրվել է | 2009 |
Մակերես | 23 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 814 565 մարդ (2009)[2], 1 355 890 մարդ (2010)[2], 1 244 702 մարդ (2011)[2], 1 020 462 մարդ (2012)[2], 1 091 139 մարդ (2013)[2], 1 377 409 մարդ (2014)[2], 1 510 615 մարդ (2015)[2], 1 406 096 մարդ (2016)[3], 1 593 362 մարդ (2017)[4], 1 774 304 մարդ (2018)[5], 1 760 315 մարդ (2019)[6] և 547 910 մարդ (2021)[7] |
Տնօրեն | Նիկոս Ստամբոլիդիս[8][9] |
Հավաքածուի չափս | 10 557 ցուցանմուշ[10] |
Կայք | theacropolismuseum.gr(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.) և theacropolismuseum.gr |
Հին Ակրոպոլիս թանգարան (հուն․՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης), եղել է հնագիտական թանգարան Ակրոպոլիսի տարածքում, Աթենք, Հունաստան։ Կառուցվել է ժայռի արևելյան եզրի խորշում։ Համարվել է Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններից մեկը։ Սահմանափակ տարածքի պատճառով հունական կառավարությունը 1980 թվականին նոր թանգարան կառուցելու որոշում կայացրեց։ Նոր Ակրոպոլիս թանգարանը կառուցվել է Ակրոպոլիսի ստորին հատվածում։ 2007 թվականին հին թանգարանը փակվեց և բոլոր հին առարկաները տեղափոխվեցին նոր թանգարան, որը բացվեց 2009 թվականի հունիսի 20-ին[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում են գտնվում աշխարհի հնագույն հունական մասունքները, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ակրոպոլիսի տարածքից։ Կառույցի ճարտարապետն է եղել Պանագիս Կալկոսը։ Շինությունը կառուցվել է 1865-1874 թվականներին։ 1950 թվականին շենքի տարածքն ընդլայնվել է հույն ժամանակակից ճարտարապետ Պատրոկիոս Կարանատինոսի կողմից[12]։
Ակրոպոլիսի թանգարանում են գտնվել Ակրոպոլիսի հուշարձանների քարե արձաններ, բրոնզե գործիքներ, պեղված առարկաներ[13]։ Շինությունը գտնվում է Ակրոպոլիսի հարավարևելյան անկյունում։ 1974 թվականին վարչապետ Կոստանտինոս Կարամանտիսն առաջարկել է կառուցել նոր թանգարան։ 2007 թվականին թանգարանի հին շենքը փակվել է և տեղափոխվել է թանգարանի նոր շենք։
Նոր շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակրոպոլիս թանգարանի նոր շենքը նախագծել են Բերնարդ Չումին և Միխալի Ֆոտիադեսը։ Կառուցվել է 2002-2007 թվականներին Areopagitou փողոցում։ Հանդիսավոր բացումը կատարվել է 2009 թվականի հունիսի 20-ին։ Առաջին տարում մուտքի վճարը եղել է մեկ եվրո, այնուհետև՝ հինգ եվրո։
Վնասներ Ակրոպոլիսին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Ակրոպոլիս թանգարանի դրենաժային խողովակները քայքայել են Ակրոպոլիսը, և Պարթենոնի փլուզման վտանգ կա[14]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում պահվում են իրեր, որոնք հայտնաբերվել են Աթենյան Ակրոպոլիսի տարածքից, հիմնականում Պարթենոնից, Էրեխտեյնոնից, Պրոպիլեյներից, Նիկեի տաճարից, Աթենքի հին տաճարից[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://dspace.lib.ntua.gr/xmlui/bitstream/handle/123456789/44204/ΠΙΝΑΚΑΣ5.1.pdf (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, ΕΜΠ.
- ↑ http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, 2018.
- ↑ http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, 2022.
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ ORGANISATION & MANAGEMENT — Acropolis Museum.
- ↑ Acropolis Museum The year that passed — Acropolis Museum, 2022.
- ↑ https://www.theacropolismuseum.gr/psifiako-mouseio
- ↑ «New Acropolis Museum». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ The Acropolis Museum: A Descriptive Catalogue Brouskari M.S.(1974) Commercial Bank of Greece
- ↑ The Bronze Fragments of the Acropolis Bather A.G. The Journal of Hellenic Studies (13), 1892 - 1893, pp. 124-130
- ↑ Greek Tragedy: Acropolis Is 'Decaying'
- ↑ «Hellenic Ministry of Culture | Acropolis of Athens». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Ակրոպոլիս թանգարան» հոդվածին։ |
|