Ադլջևազի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Ադլջևազ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն12 697 մարդ (1890-ականներ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունադլջևազցի
Ժամային գոտիUTC+3

Ադլջևազ, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գավառը տարածվում էր Սիփան լեռան ստորոտներում։ Գավառը բաղկացած էր 3 գավառակներից։

1890-ական թվականներին ուներ 44 գյուղ և 12697 բնակիչ, որից հայեր` 8552, քրդեր` 4000, իսկ մնացածն այլազգիներ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև այգեգործությամբ արհեստներով և առևտրով։

Բնակիչների մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ փոքր մասը կարողացել է գաղթել Արևելյան Հայաստան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 35

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]