Ադամ Քլեյթոն
Ադամ Քլեյթոն | |
---|---|
Քլեյթոնը Վիրջինիայում նվագելիս | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Adam Clayton |
Ի ծնե անուն | Ադամ Չարլզ Քլեյթոն |
Ծնվել է | մարտի 13, 1960[1][2] (64 տարեկան) Chinnor, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, փոսթ-ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգահան |
Գործիքներ | բաս կիթառ և կիթառ |
Գործունեություն | 1976-այժմ |
Լեյբլ | Island, Interscope |
Կրթություն | St Columba's College, Dublin? և Mount Temple Comprehensive School? |
Անդամակցություն | U2 |
Կապված | U2, Automatic Baby, Passengers, Դանիել Լանոիս, Little Steven |
Պարգևներ | |
Կայք | u2.com |
Հայտնի գործիքներ | |
Adam Clayton Վիքիպահեստում |
Ադամ Չարլզ Քլեյթոն (անգլ.՝ Adam Clayton, մարտի 13, 1960[1][2], Chinnor, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), Անգլիայում ծնված իռլանդացի երաժիշտ, հայտնի է որպես իռլանդական U2 ռոք խմբի բաս կիթառահար[5]։ Նա մեծացել է Դուբլին քաղաքում, իսկ 1965 թվականին, երբ հինգ տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Մալահայդ։ Քլեյթոնը հայտնի է այնպիսի երգերի բաս կատարումներով, ինչպիսիք են՝ «Gloria», «New Year's Day», «Bullet the Blue Sky», «With or Without You», «Mysterious Ways», «Get on Your Boots», և «Magnificent»: Նա իր կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր սոլո նախագծերում, Լերի Մյուլենի հետ 1996 թվականին աշխատել են «Անկատար առաքելություն» ֆիլմի երաժշտության վրա[6]։ Քլեյթոնը՝ որպես U2 խմբի անդամ, հաղթել է 22-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունում[7]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամ Չարլզ Քլեյթոնը Բրայան և Ջո Քլեյթոնների ավագ որդին է, ծնվել է 1960 թվականի մարտի 13-ին Չինորում, Օքսֆորդշիր, Անգլիա։ Նրա հայրը եղել է օդաչու Ռոյալ օդային ուժերում, հետագայում տեղափոխվել է աշխատելու քաղաքացիական ավիացիայում, իսկ մայրը եղել է ավիաընկերության ուղեկցորդուհի։ Երբ նա չորս տարեկան էր, նրա հայրը Քենիայում աշխատում էր որպես Արևելաաֆրիկական ավիացիայի օդաչու[8], և ընտանիքը տեղափոխվում է Նայրոբի (Քլեյթոնը կարծում է, որ այն եղել է իր մանկության ամենաերջանիկ շրջանը)[8]։ 1965 թվականին ընտանիքը տեղափոխվում է Իռլանդիայի Դուբլին քաղաք, որտեղ էլ ծնվում է Քլայթոնի եղբայրը՝ Սեբաստիանը[8][9]։ Քլեյթոնի ընտանիքը մտերմանում է Իվանս ընտանիքի հետ. հետագայում Դեյվիդ Իվանսը և Ադամ Քլեյթոնը դառնում են U2 խմբի անդամներ[9]։
Երբ Ադամ Քլեյթոնն ութ տարեկան էր, նրան ուղարկեցին սովորելու Դուբլինի Դոլկի գյուղաքաղաքում մասնավոր կրտսեր գիշերօթիկ դպրոց[8]։ Նա չի սիրել, կամ վատ է արձագանքել իր սպորտի հանդեպ ունեցած սովորություններին, նաև պարզել է, որ այնտեղ այն դժվար է սոցիալապես կարգավորել։ Դպրոցում նա հետաքրքրվում էր երաժշտությամբ, սակայն աշակերտներին չէր թույլատրվում լսել փոփ կամ դիտել հեռուստացույց[8]։ Նա միանում է դպրոցի «Գրամֆոն հասարակությանը», որտեղ էլ սկսում է լսել դասական երաժշտություն։ Նա նաև կարճ ժամանակ այցելում է դաշնամուրի դասերի[8]։ Նա 10 տարեկան էր, երբ առաջին անգամ ներկայացավ աշխարհին լսելով ռոք օպերա ինչպիսիք են Jesus Christ Superstar և Hair, և այն ամենը ինչը ընկած է դասական և հայտնի երաժշտության միջև[8]։
13 տարեկանում Քլեյթոնը ընդունվում է Սբ. Կոլումբայի քոլեջ Ռաթֆարնեմում։ Այստեղ նա ծանոթանում է տարբեր աշակերտների հետ ովքեր հետաքրքրված էին փոփ-ռոքով և լսում էին այդ ժամանակաշրջանի ռոք խմբերին՝ The Who, The Beatles, The Grateful Dead, և Carole King: Նա Դուբլինում գտնվող զամբյուղի խանութից 5 ֆունտով գնում է ակուստիկ կիթառ և սկսում է սովորել էլեմենտար նոտաներ և երգեր[8]։ Ջոն Լեսլայը, ով Քլեյթոնի հետ կիսել էր իր անկողինը Սբ. Կոլումբա քոլեջում, առաջարկում է նրան միանալ դպրոցում գործող խմբին, որտեղ էլ Քլեյթոնն առաջին անգամ նվագում է բաս կիթառ[10]։ Երբ նա 14 տարեկան էր նրա մայրը նրա համար գնում է բաս կիթառ այն պայմանով, որ նա կկարողանա ինքնուրույն նվագել սովորել[11]։
«Ադամը Միսիս Բարնսն էր, որովհետև նա երբեմն հանդես էր գալիս որպես ծեր կին։» - Էդջը այն մասին թե ինչպես է The Virgin Prunes-ը անվանակոչել նրան[8]
|
Հետագայում նա փոխեց դպրոցը, որտեղ էլ հանդիպեց ապագա խմբի անդամներին՝ Փոլ Հյուսոնին (Բոնո) և Լերի Մյուլենին, ովքեր սովորում էին նույն դպրոցում։ 1976 թվականի սեպտեմբերին Մյուլենը դպրոցում հայտարարություն է տարածում խմբի համար անդամներ գտնելու մասին, առաջին հանդիպմանը լինում են Դեյվիդ Էվանսը (Էդջ) իր ավագ եղբոր՝ Ռիչարդի հետ (Դիկ), Փոլ Հյուսոբը, Իվան ՄակՔորմիքը և Փիթեր Մարտինը, ովքեր Մյուլենի ընկերներն էին։ ՄակՔորմիքը և Մարտինը խումբի ստողծումից հետո անմիջապես լքում են այն[12]։
Խումբը կազմված էր հինգ հոգուց (Բոնո, Էդջ, Մյուլեն, Դիք Իվանս, և Քլեյթոն) և հայտնի էր «Feedback» անունով։ Հետագայում անունը փոխվում է «The Hype», և Դիք Իվանսի լքելուց հետո վերջնական անունը փոխվում է «U2»[13]: Քլեյթոնը հասկանում է, որ խումբը ղեկավարման կարիք ունի և խմբի ղեկավարումը 1978 թվականի մայիսին հանձնում է Փոլ ՄակԳանիսին[9]։
U2
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի հոկտեմբերին U2 խմբի երկրորդ ալբոմի թողարկման շրջանում Քլեյթոնի, ՄակԳաինեսի և խմբի այլ երեք անդամների միջև վեճ է բռնկվում։ Բոնոն, Էդջը և Մյուլենը միանում են Քրիստիանի խմբին և կասկածի տակ դնում ռոք երաժշտության և հոգևորի համատեղումը[13] : Սակայն Քլեյթոնի կրոնական ազատ տեսանկյունների պատճառով նա այնքան էլ անհանգստացած չէր և առանձնանում էր մյուսներից մինչ Բոնոյի ամուսնությունը Ալիսոն Հյուսոնի հետ, որտեղ էլ Քլեյթոնը լավագույն հյուրերից էր[14]։
Կյանքը բավականին քաոսային էր։ Ես իրոք չեմ սիրում այդպիսի ինտենսիվություն։ Ես չեմ սիրում այդ տեսակի գործունեություն։ Այսպիսով, մինչդեռ ես ունակ էի գնալ դրա հետ, արդար կլիներ ասել, որ ես վերահսկողությունից դուրս էի։ Ամեն գիշեր երեկույթ էի և ես չեմ կարծում, որ ինձ բավարարված կամ հանգիստ էի զգում։ Ես լավ կլինեի օրվա ընթացքում, ես լավ կլինեի համերգի ժամանակ, սակայն դրանից հետո շատ հեշտ էր դուրս գալ ամբողջ գիշեր կամ պարզապես խմել սենյակում։ Ես սկսում էի հասկանալ, որ ամեն անգամ երբ ես խմած էի, արդյունքում ես չէի կարող համոզված լինել։ Եվ ամեն անգամ հաջորդ օրը ավելի վատ էր։ Այսպիսով ես որոշեցի դադարել խմելը շրջագայության վերջնական մասի ժամանակ։ - Ադամ Քլեյթոնը իր ալկոհոլիսմի մասին[15]
|
1989 թվականի օգոստոսին Քլեյթոնը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացրեց իր վրա, երբ նա ձերբակալվեց Դուբլին քաղաքում իր մոտ մարիխուանայի փոքր չափաբաժին պահելու համար։ Այնուամենայնիվ, նա խուսափեց համոզմունքներից՝ կատարելով մեծ նվիրատվություն որպես բարեգործություն, իսկ հետագայում զղջալով ասել է. «Դա իմ սեփական սխալն էր։ Եվ ես համոզված եմ որ ինքնակառավարումից դուրս եմ եղել կամ էմոցիոնալ որևէ այլ բան։ Բայց դա լուրջ է, քանի որ դա անօրինական է»[14]։ Քլեյթոնն ունեցել է նաև ալկոհոլի հետ կապված խնդիրներ, որը ի հայտ է եկել 1993 թվականի նոյեմբերի 26-ին երբ նա հարբած ի վիճակի չէր նվագել Սիդնեյի հագուստի ցուցադրության շոույի ժամանակ։ Բասի հետ կապված պարտասխանատու Stuart Morgan-ը այդ երեկո նվագեց բաս-կիթառը։ Այս դեպքից հետո նա սկսեց այլևս չօգտագործել ալկոհո[16]։
1995 թվականին Zoo TV Tour-ից և Zooropa ալմոբի թողարկումից հետո Քլեյթոնը գլխավորում է խմբի անդամներից Մյուլենի բաս կիթառի պարապմունքները Նյու Յորքում, մինչ այդ Քլեյթոնը եղել է ամբողջովին ինքնուս[16]։ Այդ ժամանակ նա աշխատում էր U2-ի փորձնական ալբոմի վրա, որը թողարկվեց «Passengers» գրական անվամբ, բայց հայտնի է Original Soundtracks 1 անունով։ Այդ ալբոմը առանձնահատուկ դեպքերից էր, երբ Քլեյթոնը հանդես է գալիս որպես վոկալիստ և վերջին հատվածում խոսում է ալմոբի երկրորդ սինգլի՝ «Your Blue Room»-ի մասին։ Մինչ այդ Քլեյթոնը «Out of Control», «I Will Follow», «Twilight» և «Bullet the Blue Sky» երգերում հանդես է եկել միայն որպես բեք վոկալ։ 1997 թվականից PopMart տուրից հետո Քլեյթոնը ոչ մի համերգներում այլևս չերգեց։ 1996 թվականին, երբ նա դեռ Նյու Յորքում էր համագործակցեց Մյուլլենի հետ և միասին ստեղծեցին «Անկատար առաքելություն» հեռուստասերիալի նախնական տարբերակը[6]։
Քլեյթոնը մինչ իր 2013 թվականին կայացած ամուսնությունը մի քանի տասնամյակ սովորել է բակալավրիատ։ 1990 թվականի սկզբին նա հանդիպում էր Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելլի հետ։ Նա նաև ունեցել է երկար հարաբերություններ Սյուզան Սմիթի՝ Փոլ ՄակԳանեսի նախկին օգնականի հետ, նրանք ամուսնացել են 2006 թվականին, սակայն հարաբերությունները խզել են 2007 թվականին[17]։ 2010 թվականին Անկախության կիրակիի ժամանակ նա առաջին անգամ հայր է դառնում։ Այս մասին հաստատել է խմբի համանդամ Բոնոն իրենց 360-րդ տուրի ժամանակ[18]։ 2013 թվականի հոկտեմբերի 4-ին Քլեյթոնը ամուսնանում է բրազիլացի մարդու իրավունքների պաշտպան Մարիանա Թեիղերիա դե Կարվալհոյի հետ, նրանց ամուսնությունը տեղի է ունենում Դուբլին քաղաքում[19] : Մարիանան հիմա աշխատում է Նյու Յորքի, Միշել Ուերների ժամանակակից արվեստի պատկերասրահում որպես տնօրեն[20]։
2009 թվականին Իռլանդիայի գերագույն դատարանը հրամայեց սառեցնել Քլեյթոնի նախկին տնտեսուհւ հաշվեհամարը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա 1, 8 միլիոն դրամական միջոցներ սեփականացրել է[21]։ Սակայն հետագա դատավարության ժամանակ հայտարարվեց, որ գումարը կազմէլ է՝ 2, 8 միլիոն։ Անձնական օգնատակնը հերքեց մեղադրանքները, բայց 2012 թվականին նա մեղավոր ճանաչվեց ժյուրիի կողմից գողության 181-րդ հոդվածով և դատապարտվեց 7 տարի ազատազրկման[22]։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բաս կիթառահար Ադամ Քլոյթոնն ավելի հայտնի է դարձել «New Year's Day» ստեղծագործությամբ, որը դուրս է եկել Visage խմբի «Fade to Grey», և «With or Without You» երգերից[9][23]։ Նրա ոճը ներառում է մոտաուն և ռեգգի ժանրերը[24], նա նաև մեջբերում է Փոլ Սիմոնոնի և The Clash փանկ ռոք խմբի ազդեցությունը իր երաժշտական ոճի վրա[23]։ Երբ Քլեյթոնը առաջինը միացավ U2-ին, նո բաս կիթառի ֆորմալ վերապատրաստում չուներ[9]։ Խմբի վաղ տարիներին նա նվագում էր կիթառի 4/4 պարզ մասերը[23]։ Բոնոն ասում՝ «Ադամը սովորություն ուներ ձևացնելու, որ նա բաս նվագելու կարողություն ունի։ Նա սթափվեց և սկսեց օգտագործել այնպիսի բառեր ինչպիսիք են «գործունեություն» ու «զայրույթ» և մեզ գցեց մոլորության մեջ։ Նա ուներ միակ ուժեղարարը այդ պատճառով մենք երբեք չէինք վիճում նրա հետ։ Մենք մտածում էինք, որ այս տղան երաժիշտ է. նա գիտեր ինչի մասին է խոսում։ Սակայն մի օր մենք պարզեցինք, որ նա չի նվագում ճիշտ նոտաները։ Ահա, թե ինչ էր պատահել[25]»:
Քլեյթոնը երգել է մի քանի անգամ, ներառյալ «Endless Deep» երգը և 1983 թվականի «Two Hearts Beat As One» սինգլի B կողմը։ 1983-1984 թվականներին Քլեյթոնը «I Will Follow» կենդանի կատարումների ժամանակ հանդես է եկել որպես բեք վոկալիստ։ Նա նաև ասել է «Your Blue Room» վերջին խոսքը։ Քլեյթոնին խոսելուց կարելի է լսել 1981 թվականի հոկտեմբեր U2-ի "«Tomorrow ('96 Version)» երգում (իր գործիքավորած «Tomorrow» ձայնագրությունը )[26]։ Նա մի քանի առիթներով է նվագում կիթառ, հատկապես «40» երգում, որում նա և Edge-ն անջատում են գործիքները։ Նա նաև ստեղնաշարային գործիքներ է նվագում «City of Blinding Lights» և «Iris (Hold Me Close)» երգերում։
Երաժշտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ողջ կարիերայի ընթացքում Քլեյթոնը օգտագործել է Fender Precision և Jazz բաս կիթառները։ Սակայն նրա առաջին բաս-կիթառը եղել է մուգ շագանակագույն Ibanez[9]: Երկու տարի անց՝ 16 տարեկանում, Քլեյթոնը ձեռք բերեց Precision, որովհետև նա զգաց, որ նրան արդեն անհրաժեշտ է ավելի լավ կիթառ և դիմեց հորը՝ իրեն Precision գնելու համար, քանի որ նա պետք է ճանապարհորդեր Նյու Յորք[11]։ Նա նախկինում օգտագործել է Ashdown ուժեղարարները, իսկ հետագայում դրանք փոփոխել Aguilar Amplifiers-ով։ Քլեյթոնի Precision բաս-կիթառները հետագայում փոխվեցին Fender Jazz-ի, հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ նախընտրում է Jazz բաս-կիթառները, որովհետև դրանք ավելի «կնոջ նման» են և ավելի հարմար են տեղավորվում իր ձախ ձեռքին[23]։
«Այսպիսով ես 15 տարեկան էի, մուգ շագանակագույն Ibanez բաս կիթառի կեղծ պատճենով և առանց ուժեղարարի։ Ես գաղափար անգամ չունեի ինչ է պետք անել դրանով։ Բացարձակ ոչ մի գրամ։ Դա միայն լավ էր հնչում ինձ համար։ Խորը և գրավիչ։» - Ադամ Քլեյթոն[8])
|
- Fender Precision Bass
- Fender Jazz Bass
- Ibanez Musician Bass
- Warwick Adam Clayton Reverso Signature Bass[27][28]
- Warwick Streamer Bass[29]
- Warwick Star Bass II[30]
- Gibson Guitar Corporation|Gibson Thunderbird Bass
- Gibson Les Paul Triumph Bass
- Gibson Les Paul 70's Recording Bass, անհայտ մոդել
- Gibson Les Paul Signature Bass
- Lakland Joe Osborn Signature Bass
- Lakland Darryl Jones Signature Bass
- Auerswald Custom Bass
- Epiphone Rivoli bass ("Get On Your Boots" երգի տեսահոլովակում)
- Rickenbacker 4001 Bass, օգտագործվել է խմբի վաղ կազմավորման 1978 թվականի շրջանում։
- Status John Entwistle Buzzard Bass
- Gibson RD Bass
- Aguilar DB 751 bass amp
- Aguilar DB 410 & 115 cabs
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ընթացքում Քլեյթոնը աշխատել է մի շարք կողմնակի նախագծերի վրա։ U2-ի մյուս անդամների հետ նա նվագել է 1987 թվականի Ռոբի Րոբերթսոնի ինքնավերնագիր ալբոմում և նաև հանդես եկել Մարիա ՄաքՔիի հետ[31][32]։ Քլեյթոնը նաև նվագել է 1991 թվականի հոկտեմբերին լույս տեսած Շերըն Շենոնի ինքնավերնագիր դեբյուտային ալբոմի «The Marguerita Suite» երգում[33]։ Նա միացավ U2-ի պրոդյուսեր Դենիել Լենոյսի և Լերի Մյուլենի Acadie ալբոմին՝ նվագելով բաս կիթառ «Still Water» և «Jolie Louise» երգերում[34]։ 1994 թվականին Քլեյթոնը իր խմբակից Լերի Մյուլենի հետ բաս կիթառ նվագեց Նենսի Գրիֆթսի «Flyer» ալբոմի «These Days in an Open Book», «Don't Forget About Me», «On Grafton Street» և «This Heart» երգերում[35]։ Քլեյթոնը և Մյուլերը վերաձայնագրեցին «Անկատար առաքելություն» հեռուստասերիալի սաունդթրեքը։ Միացյալ Նահանգներում երգը դարձավ լավագույն տասնյակի հիթ և հասավ the Billboard Hot 100-ի յոթերորդ համարին[36]։ Քլեյթոնն ու Մյուլերը ձայնագրեցին սաունդթրեքը, երբ երկուսն էլ Նյու Յորքում էին երաժշտական ուսուցում ստանալու համար[9]։ «Անկատար առաքելություն»-ը 1997 թվականին Գրեմմիում առաջադրվել է լավագույն փոփ գործիքային կատարում անվանակարգում ՝ նաև հասնելով ԱՄՆ-ի Billboard աղյուսակի 7-րդ համարին[6][37][38]։ Այն նաև ցուցադրվել է 1999 թվականի Սթիվեն Վան Զանդթի «Born Again Savage» ալբոմում։
Բարեգործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Քլեյթոնը դառնում է դեսպան Դուբլինի գործող Սբ. Պատրիկ հիվանդանոցի հոգեկան առողջության «Քայլիր իմ կոշիկների վրա» ծառայությունում[39]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլեյթոնը և U2 խումբը իրենց կարիերայի ընթացքում արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև 22-րդ Գրեմմին, Լավագույն ռոք դուետ կամ խումբ մրցանակը որին նրանք արժանացել են յոթ անգամ, տարվա ալբոմ մրցանակաբաշխությանը երկու անգամ, տարվա ձայնագրությանը երկու անգամ, տարվա երգ երկու անգամ, և լավագույն ռոք ալբոմ երկու անգամ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Taylor, Philip. «Adam Clayton biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «U2: Biography». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Past Winners: U2». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 U2 (2006). McCormick, Neil (ed.). U2 by U2. London: HarperCollins. ISBN 0-00-719668-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 McCormick, Neil; Adam Clayton; Bono; The Edge; Larry Mullen, Jr. (2005). U2 by U2. New York: HarperEntertainment. ISBN 0-06-077675-7.
- ↑ Chatterton, Mark (2001). U2: The Complete Encyclopedia. London: Firefly Publishing. էջ 29. ISBN 0-946719-41-1.
- ↑ 11,0 11,1 In the name of the son and the father
- ↑ McCormick (2006), p.40-46
- ↑ 13,0 13,1 McGee, Matt. «U2 Biography from @U2». Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 17, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 14,0 14,1 Lineage, David. «Adam Clayton Biography from @U2». Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 27, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ McCormick (2006), pp.255-6
- ↑ 16,0 16,1 Flanagan, Bill (1996). U2 : at the End of the World. New York: Delta. ISBN 0-385-31157-5.
- ↑ Egan, Barry. «U2's Adam splits up with fiancee Susie (U2France)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Achtung baby, Adam is the proud father of a little boy». Independent.ie. 2011 թ․ հունվարի 16. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «U2's Adam Clayton ties the knot with Brazilian girlfriend - BelfastTelegraph.co.uk». belfasttelegraph.co.uk. 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Adam is the new George with his Mariana - Independent.ie». independent.ie. 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «U2's Clayton secures order against former PA». RTE.ie. 2009 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Adam Clayton's former PA Carol Hawkins sentenced to seven years for stealing almost €3m». RTÉ News, Ireland. 2012 թ․ հուլիսի 6. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Isola, Gregory (2000 թ․ նոյեմբերի 11). «Reluctant Rock Star: How U2's Adam Clayton Learned to Play – and Conquer the World Onstage». Bass Player. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Bass Soup. «Adam Clayton's Bass Sound and Technique». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Kings of the Celtic Fringe». NME. 1981 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ U2 Online. «Adam Clayton Biography». Արխիվացված օրիգինալից օգոստոսի 8, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Warwick Announces Adam Clayton Reverso Signature Bass». Premier Guitar. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Adam Clayton Signature Bass». Warwick. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Warwick Custom Shop Basses: Streamer CV for Adam Clayton». Warwick. 2013 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Adam Clayton Custom Shop Star Bass». U2: Stage And Studio. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ theband.hiof.no. «Robbie Robertson:Robbie Robertson». theband.hiof.no. Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 5, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ u2boy.n. «U2 Biography: Adam Clayton». u2boy.n. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ McGee, Matt (2008). U2:A Diary. Omnibus Press. էջ 138. ISBN 978-1-84772-108-2.
- ↑ U2wanderer.com. «Acadie Album (Daniel Lanois)». U2wanderer.com. Արխիվացված օրիգինալից օգոստոսի 4, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Galvin, Peter. «Flyer review from Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Karger, Dave (1996 թ․ հունիսի 7). , 292863, 00.html «They Shot, He Scored». Entertainment Weekly. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Amazon.com. «Amazon product overview and reviews of "Theme from Mission: Impossible"». Amazon.com. Արխիվացված օրիգինալից օգոստոսի 25, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ U2wanderer.com. «Adam Clayton solo discography». U2wanderer.com. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 4, 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Ambassadors for Walk In My Shoes - Mental Health Awareness Charity». Walk in my shoes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Քլեյթոն» հոդվածին։ |
|