Աբրահամ Աբրահամյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը գիտնականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբրահամ Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրահամ Աբրահամյան
Ծնվել էմարտի 9, 1912(1912-03-09)[1][2]
Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 11, 1988(1988-11-11) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Գործունեության ոլորտռադիոտեխնիկա[1][2]
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1936)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1964)
Ինչով է հայտնիԽՍՀՄ-ում՝ առաջին գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյան (մարտի 9, 1912(1912-03-09)[1][2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 11, 1988(1988-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, ռադիոէլեկտրոնիկ, ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։

Հայտնի է որպես ԽՍՀՄ-ում առաջին՝ Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Աբրահամյանը ծնվել է 1912 թվականի մարտի 9-ին, Կարսում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Երկար տարիներ ապրել է Խարկովում։ 1947-1967 թվականներին Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում (ХНУВС) զբաղվել է ինժեներական, գիտա-մանկավարժական աշխատանքով։ 1964 թվականին պաշտպանել է դոկտորականը։

1967-1969 թվականներին Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր է եղել։ Զբաղվել է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։

Նորարարական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամյան Աբրահամյանի գլխավորությամբ նախագծվել և շահագործման է հանձնվել Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրը (ԽՍՀՄ-ում՝ առաջինը)[4]։ Այդ համալիրի գործող մոդելը ցուցադրվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա) Հայկական ԽՍՀ ազգային ցուցահանդեսի տաղավարում։ Մոդելի լամպերը պատրաստվել են հայկական Արզնիի բյուրեղապակուց։ Շատրվաններն արժանացել են արտասահմանյան մամուլի բարձր գնահատականին։

1978 թվականին Աբրահամյանի թիմը պարգևատրվել է ՀԽՍՀ-ի պետական մրցանակով՝ գիտության և տեխնիկայի բնագավառում[5]։ Աբրահամյանը հետագայում մշակել է Երևանի «Երրորդ մասի» հրապարակի շատրվանների նախագիծը։ Բացի դրանից, մշակել է ձայնագունային երգեհոնի նախագիծը՝ Կամերային երաժշտության տան համար։

«Երգող շատրվանների» բացումից հետո Աբրահամյանի թիմը հայտեր է ստացել՝ ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից։ Հայ ինժեներների անմիջական մասնակցության շնորհիվ մի քանի տարվա ընթացքում «երգող» և «պարող» շատրվաններ են բացվել նաև Բաթումիում (Ծովափնյա զբոսայգի), Մոսկվայում, Սոչիում, Խարկովում (Շևչենկոյի անվան քաղաքային զբոսայգում, 1977)[5][6] և այլուր։

Գիտնականը հետազոտել է տեսողության խանգարման խնդիրները և մշակել է աչքի հարմրվողական մկանների մարմնամարզություն (Երևանի բժշկական ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնում)։ Նա զբաղվել է բևեռացված ջրի (այսպես կոչված «կենդանի ջուր»[7]) մարմնի վրա օգտակար ազդեցության ուսումնասիրությամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асинхронное детектирование и прием импульсных радиосигналов, М., 1966[8][9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Поющие фонтаны Еревана». triak.narod.ru. "Деловой Экспресс" - Экономический еженедельник Армении. 6 - 12 мая 2004 №16 (574). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Աբրահամ Աբրահամյան». Վերցված է 2014 Հունվարի 27-ին.
  5. 5,0 5,1 «Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն - Mediamax.am». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  6. Музыкальный фонтан в парке Шевченко. Харьков!, Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին
  7. «Как пить живую и мертвую воду?». ru.siberianhealth.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  8. Абрамян Абрам Александрович (1966). «Асинхронное детектирование и прием импульсных радиосигналов |». Москва: Сов. радио. էջ 295.
  9. «Ա. Աբրահամյանի աշխտությունը ТУСУР գրադարանում». lib.tusur.ru. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Աբրահամյան (գիտնական)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42