Բևեռացվելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բևեռացվելիություն, արտաքին էլեկտրամագնիսական դաշտում նյութի էլեկտրական կամ մագնիսական դիպոլային մոմենտ ձեռք բերելու ֆիզիկական հատկություն։

Բևեռացվելիություն տերմինը բնութագրում է նաև ատոմի, մոլեկուլի ինդուցված դիպոլային մոմենտի գծային կախման գործակիցը բևեռայնություն ստեղծած արտաքին դաշտից, իսկ միջավայրի համար այն հանդիսանում է նրա մասնիկների միջին բևեռացվելիություն կամ դիէլեկտրական ընկալունակության հարաբերությունը միավոր ծավալում գտնվող մասնիկների թվին[1]

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական բևեռացվելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջավայրի էլեկտրական բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրական ընկալունակության մեծությամբ, որը դիէլեկտրիկի P բևեռացման և փոքր արտաքին E էլեկտրական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

Ընկալունակությունը կախված է դիէլեկտրիկական թափանցելիությունից (ε) հետևյալ բանաձևով [2]

Մագնիսական բևեռացվելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսական բևեռացվելիությունը բնութագրվում է մագնիսական ընկալունակության մեծությամբ, որը J մագնիսականության և փոքր արտաքին H մագնիսական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

Բևեռացվելիության թենզոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիզոտրոպ բյուրեղներում էլեկտրական (մագնիսական) բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրիկ (մագնիսական) ընկալունակության թենզորով, հետևաբար մագնիսականության վեկտորը և էլեկտրական (մագնիսական) դաշտի լարվածության վեկտորը ընդունում են հետևյալ արժեքները

Էներգիայի պահպանման օրենքից կարելի է դուրս բերել, որ և թենզորները սիմետրիկ են։

Իզոտրոպ բյուրեղներում թենզորի ոչանկյունագծային բաղադրիչները հավասար են զրոյի, իսկ բոլոր անկյունագծայինները իրար հավասար են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Физическая энциклопедия, Гусев А. А., Поляризуемость
  2. Այստեղ օգտագործված է միավորների ՍԳՎ համակարգը, Միավորների միջազգային համակարգում գործակիցը բացակայում է, Сивухин Д.В. Электричество-1977

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сивухин Д.В., Электричество, 1977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 410