Ռոբերտ Նոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Նոքս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1791(1791-09-04)[1][2][3]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1862(1862-12-20)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԲրուքվուդ գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան, Փարիզի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունռազմական բժիշկ, վիրաբույժ, անատոմ և կենդանաբան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷդինբուրգի թագավորական ընկերություն և Ազգային բժշկական ակադեմիա
 Robert Knox (anatomist) Վիքիպահեստում

Ռոբերտ Նոքս (անգլ.՝ Robert Knox, սեպտեմբերի 4, 1791(1791-09-04)[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 20, 1862(1862-12-20)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի բժիշկ, վիրաբույժ և բնագետ։ Նոքսը հայտնի է անատոմիական մարդասպաններ Բերկի և Հարեի հետ ունեցած իր համագործակցությամբ, որոնցից նա պարբերաբար մահացած մարդկանց դիակներ է գնել և ուսանողներին անատոմիա դասավանդելու նպատակով դրանք օգտագործել է։ Նա նաև հայտնի է որպես ռասիստ մարդաբան՝ իր «Անգլո-սաքսոնական ցեղի» գերակայությունն ու բացառիկությունը քարոզող հոդվածներով։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Նոքսը ութերորդ երեխան էր Էդինբուրգյան ընտանիքիում՝ Մերի Շերերի և Ռոբերտ Նոքսի (ավագ), որը մաթեմատիկա և բնական փիլիսոփայություն էր դասավանդում Գարեթ հիվանդանոցում (բժշկական դպրոց)[4]։

1810 թվականին Էդինբուրգի Թագավորական միջակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոբերտ Նոքսը ընդունվել է բժշկական դպրոց։ Այս հաստատության փաստաթղթերում նրա մասին միակ հիշատակումն այն է, որ տղան չկարողանալով հաղթահարել անատոմիայի քննություն, այնուամենայնիվ, ընդունվում է ժամանակի ամենահայտնի բրիտանացի բժիշկներից և անատոմիստներից մեկի՝ Ջոն Բարքլեյի անատոմիայի հեռակա դասարանը, հաջողությամբ կարողացել է հանձնել քննությունները։

1814 թվականինին Էդինբուրգի բժշկական համալսարանն ավարտելուց հետո Ռոբերտ Նոքսը դարձել է ռազմական վիրաբույժի օգնական՝ Լոնդոնի Սբ. Բարդուղիմեոսի հիվանդանոցում։ Մեկ տարի անց՝ 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմների վերջին փուլում, Ռոբերտը սկսում է աշխատանքը Բրյուսելի ռազմական հիվանդանոցում, և հենց այդ ժամանակ էլ առաջ է քաշել անատոմիայի համապարփակ ուսումնասիրություն մշակելու գաղափարը՝ վիրաբուժական գործողությունները ավելի հաջող իրականացնելու նպատակով։ Բնութագրվելով որպես եռանդուն և խելացի մարդ՝ միևնույն ժամանակ նա չափազանց դյուրագրգիռ և քննադատական մոտեցում է դրևորում այն ժամանակվա վիրաբույժների մեթոդների հանդեպ, ովքեր վիրահատում էին Վաթեռլոոյի ճակատամարտում վիրավորված զինվորներին։

1817 թվականի ապրիլին Նոքսը միանում է Շոտլանդական լեռնաշխարհի 72-րդ գնդին և անմիջապես նրանց հետ մեկնում Հարավային Աֆրիկա և Լոնդոն է վերադարձել միայն 1820 թվականին՝ Սուրբ Ծննդյան տոներին։ 1821 թվականի հոկտեմբերին մեկնել է Փարիզև անատոմիա ուսումնասիրելու նպատակով և այնտեղ մնացել է մինչև 1822 թվականի վերջը։ Փարիզում նա ծանոթացել է Ժորժ Կյուվիեի և Էթյեն Ժոֆֆրուա Սենտ-Հիլարիի հետ, ովքեր նրա համար ցմահ մնացել են օրինակելի կուռքեր, որոնց էլ նա հետագայում անդրադարձել է իր աշխատություններում։

Ծառայություն Էդինբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1822 թվականին Սուրբ Ծննդյան տոներին Նոքսը վերադառնում է Էդինբուրգ, իսկ 1823 թվականին դառնում Էդինբուրգի Թագավորական ընկերության անդամ։ Այս ընթացքում նա բրիտանական մի քանի գիտական ընկերությունների համար կենդանաբանական թեմաներով մի շարք հոդվածներ է գրում։

Արքայական հասարակության գիտաշխատող ընտրվելուց անմիջապես հետո նա ներկայացնում է Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջի Համեմատական անատոմիայի թանգարանի ծրագիր, որն ընդունվում է, և ութ ամիս անց Նոքսը նշանակվում է թանգարանի նոր տնօրեն։

1826-1840 թվականներին նա դասավանդում էր Էդինբուրգի Բարքլեյի անատոմիայի դպրոցում, որը աչքի էր ընկնում մեծ թվով ուսանողների ընդգրկմաամբ և գերազանց դասավանդման իր որակով։ Ի տարբերություն Նոքսի, շատ ուսուցիչներ քաղաքի խորհրդի կողմից միայն չնչին վարձատրություն էին ստանում իրենց աշխատանքի համար, դասերը դասավանդում էին ձանձրալի և կոշտ վերաբերվում ունկնդիրներին։ Նոքսի դասախոսությունները, ըստ ականատեսների վերապրած նկարագրությունների, բոլորովին այլ կերպ էին անցնում, որի արդյունքում ստեղծվում է մասնավոր պարապմունքներ իրականացնելու ավելի շատ պահանջ, քան մյուս ուսուցիչների պարապմունքները միասին վերցրած։

Կոնտինենտալ համարվող իր դասախոսություններով Նոքսը հաճախ ցնցում է ուսանողներին անատոմիական մանրամասն նկարագրություններով, իսկ վարքով՝ հաճախ ծաղրում կրոնն ու հոգևորականությանը։ Ջոն Ջեյմս Օդյուբոն, ով այդ ժամանակ Էդինբուրգում իր «Ամերիկայի թռչունների» պատկերազարդ ալբոմի համար գնորդներ է փնտրում, ներկա է գտնվում է Նոքսի դասախոսություններից մեկին և նկարագրում է նրան որպես՝

Մատներն արյունոտ խալաթով մարդու, ով ցուցադրաբար ներկայացնում է դիահերձման սարսափելի մանրամասները, որոնք ցնցող էին ավելի, քան կարելի է պատկերացնել։ Ուրախ էի թողնել այս ծպտյալ տարածքը և շնչել փողոցի բուժիչ օդը։

Դիակների առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին Մեծ Բրիտանիայում անատոմիան շատ ավելի մեծ և ավելի լուրջ մասշտաբով ընդգրկվեց բժշկական հաստատությունների ծրագրերում, քան նախկինում էր։ Սակայն մինչ 1832 թվականը՝ Անատոմիական ակտի ընդունումը, բժշկական հաստատությունների համար դիակների ձեռք բերման միակ և օրինական աղբյուրը մահապատժի ենթարկված հանցագործների մարմինների տեղափոխումն էր։ Հաշվի առնելով այն փաստը, որ 19-րդ դարի սկզբին, «Արյունոտ օրենսգրքի» վերացման հետևանքով, մահապատիժների թիվը նվազեց, դա հանգեցրեց դիակների ձեռք բերման կտրուկ նվազման և բժշկական բուհերի ուսանողության նորմալ վերապատրաստման անհնարինության։

Այդ ժամանակաշրջանում բժիշկների կողմից դիակների ապօրինի ձեռք բերումը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ փողոցում մահացած մարդիկ էին հայտնաբերվում կամ արդեն թաղված թափառաշրջիկների դիակներ արտաշիրիմում, որը սակայն չէր բավարարում Նոքսի դպրոցի կարիքները։

Նոքսը սովոր էր դասավանդել այսպես կոչված «ֆրանսիական մոդելով», ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր ուսանողի համար դրամադրվում է մեկ դիակ։

1827-ի նոյեմբերին Վիլյամ Հարե անունով մարդու վարձակալներից մեկը հանկարծամահ է լինում և Նոքսը նրա մարմինը գնում է 7 ֆունտ 10 շիլլինգով։ Այս դեպքից հետո Հարեն և նրա հանցակից Բերկը, ովքեր հայտնի էին որպես Արևմտյան քիլլեր-հանցագործներ, գայթակղելով իրենց տներ, սկսեցին պարբերբար սպանել թափառաշրջիկներին և հարբեցողներին, հետագայում նրանց մարմինները Նոքսին վաճառելու նպատակով։ Նրանք առնվազն 16 սպանություն կատարեցին նախքան 1828 թվականի նոյեմբերի 2-ին ձերբակալվելը։

Նոքսի կապը հանցագործների հետ անմիջապես պարզվեց, չնայած նրանք երդվեցին, որ Նոքսը, գնելով դիակները, չգիտեր, որ մարդկանց դիտավորյալ են սպանում։ Այս պատմության պատճառով քաղաքը գրավել էր սարսափը, ինչը միայն ավելի ավելացավ երբ իրադարձությունների մասին թերթերը սկսեցին բազմաթիվ հրապարակումներ անել[5]։

Չնայած այն հանգամանքին, որ Նոքսին մեղադրանք չառաջադրվեց, այնուհանդերձ նրա հեղինակությունը խիստ ընկավ։ Մարդիկ սկսեցին վախենալ նրանից, նրա տունը հարձակման ենթարկվեց, և Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջի աշխատակիցները, որտեղ այն ժամանակ աշխատում էր Նոքսը, սկսեցին մեծ ջանքեր գործադրել նրան հեռացնելու համար։ Ի վերջո, նա ստիպված էր հրաժարական տալ 1831 թվականի հունիսին՝ որպես իր հիմնադրած Համեմատական անատոմիայի թանգարանի համադրող։ Այնուամենայնիվ, Նոքսը շարունակում էր անօրինական կերպով դիակներ գնել և մասնավոր դասեր տալ, սակայն դրանք այլևս ունկնդիրներին այդքան էլ չէին գրավում։

1832 թվականին երբ Անատոմիական ակտի ընդունումից հետո, անատոմիայի գործնական դասընթացները պարտադիր են դառնում բոլոր բժշկական համալսարաններում, որն ավելի շատ իրավական հնարավորություններ է տալիս նրանց դիակներ ձեռք բերելու համար, Նոքսի հեղինակությունն ամբողջությամբ փլուզվեց[6][7]։

1841 թվականին մահացավ Նոքսի կինը՝ Մերի Ռասելը, որի հետ նա ամուսնացել էր 1823 թվականին, և նրանց երեխաներից մեկը։ Սա, ինչպես նաև քաղաքային իշխանությունների կողմից հետապնդումները, ստիպեցին նրան 1842 թվականին տեղափոխվել Լոնդոն (երեխաների մնացած մասը մնալով եղբորորդու մոտ)։ Սակայն Լոնդոնում ևս նրա անցյալը լավ հայտնի էր, ուստի նա չկարողացավ վիրաբույժի աշխատանք գտնել։ Մինչև 1856 թվականը նա իր ապրուստը վաստակում էր բժշկական լրագրության մեջ՝ գրելով գրքեր և հոդվածներ այդ թեմայով, երբեմն էլ հանրային դասախոսություններ կարդալով անատոմիայի վերաբերյալ[8][9].:

Նոքսի բոլոր հիմնական գործերը գրվել են մինչև 1857 թվականը, և ամենաշատ վաճառվածները ձկնորսության մասին նրա հոդվածներն էին, որոնք նա սիրում էր ամբողջ կյանքում։ 1856թվականին Նոքսին հաջողվել է աշխատանքի անցնել Լոնդոնի քաղցկեղի հիվանդանոցում՝ որպես պաթոլոգ, աշխատելով մինչ իր մահը։ Նոքսը մահացել է1862 թվականի դեկտեմբերի 20-ին և թաղվել է Բրուքվուդի գերեզմանատանը՝ Ուոկինգի մոտակայքում[10].:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Նոքսը բժշկական համալսարանում

Իր գրվածքներում Նոքսը ժամանակի երեք ամենաազդեցիկ բնագետներից սինթեզել է բնության մասին նրանց ունեցած տեսակետները։ Կյուվիեի աշխատություններից նա գաղափարներ է վերցրել բնական պատմության մեծ դարաշրջանների, նրանց ոչնչացման ոչնչացման և աստվածաշնչյան պատմությունների անբավարարության վերաբերյալ։

Էթյեն Ժոֆֆրուա Սենտ-Հիլարի և Անրի Բլենվիլի աշխատություններից Նոքսը տարածական և թեմատիկ պատկերացում է ստանում կենդանի էակների մասին։ Նա հավատում էր, որ պատշաճ ջանասիրությամբ բոլոր կենդանի արարածները կարող են ճիշտ դասակարգվել և ճիշտ բաշխվել պայմանական աղյուսակում, և դրանց օրգանների անատոմիական ներքին և արտաքին փոփոխությունները կարող ենք տեսնել կապի, կազմի միասնության և փոխհատուցման սկզբունքներին համապատասխան։

Գյոթեի տեսակետները Նոքսի բնության վերաբերյալ տեսակետների մեկ այլ կարևոր լրացում էին։ Գյոթեն հավատում էր, որ աշխարհում գոյություն ունեն կենդանի բնության որոշ տրանսցենդենտալ հնագետներ, որոնք կարող են ստեղծվել ավելի բարձր ուժի կողմից։ Նրա կարծիքով, եթե բնագետը բավականաչափ խորաթափանց է, որպեսզի արարածների զարգացման պատմությունը դիտի այս ճիշտ կարգով, ապա նա կկարողանա գեղագիտորեն ընկալել այն ամենը, որն իմմանտիկ էր զարգացման ճյուղի ամբողջության մեջ։

Նոքսը գրել է, որ իր համար շատ կարևոր է ապացուցել «համընդհանուր կենդանիների» գոյությունը, «կամ, այլ կերպ ասած, ապացուցել, որ ժառանգական ծագումը կապված է հիմնականում որոշակի սեռի կամ ընտանիքի հետ»։

Այսպիսով, նա կարող էր հավակնել սեռի մակարդակում կենդանի բնության դասակարգման սխեմայի հայտնաբերմանը, բայց նրա մեջ կար շատ անորոշ տեսակետ։ Նրա կարծիքով մարդ նույնպես սեռ էր, ոչ թե տեսակ։ Նրա համար տեսակները ցեղեր էին, քանի որ տեսակների սահմանումը նրա համար գոյություն չուներ։

Նոքսն իր աշխատանքը դիտում էր որպես հիմնական ռասայական օրենքների ձևավորման հիմք։ Ցեղերը որպես տեսակներ դասակարգելուց բացի, Նոքսը հավատում էր, որ ցեղերի մեջ կան տարբերություններ՝ կախված որոշակի ազգի ծագման տեսակներից։ Նա հավատում էր, որ անգլո-սաքսոնական անգլիացիները գերազանցում են բոլոր մյուսներին[11]։

Հանրաճանաչ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Դիակներ հափշտակողը» պատմվածքը հիմնված է Հարեի և Բերկի կողմից կատարված սպանությունների վրա, որի մեջ համալսարանի անատոմիստ պրոֆեսորը հիշատակվում է (англ. K) ազգանվամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richardson, Ruth (1987), Death, Dissection and the Destitute, London: Routledge & Kegan Paul, ISBN 0-7102-0919-3, Վերցված է 16 July 2010-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base biographique (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biographical Database of Southern African Science — 2002.
  4. Waterston, Charles D; Macmillan Shearer, A. Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783-2002: Biographical Index. — Edinburgh: Royal Society of Edinburgh, 2006. — Т. II. — ISBN 978-0-902198-84-5 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «The Resurrectionists». The Resurrectionists. New York Academy of Medicine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  6. Richardson R. 1987. Death, dissection and the destitute. Routledge, London. [includes a reassessment of Knox’s culpability in the Burke and Hare case]
  7. Richards E. 1988. The 'moral anatomy' of Robert Knox: a case study of the interplay between biological and social thought in the context of Victorian scientific naturalism. J. Hist. Biol.
  8. «The Anatomy Murders Corpse of the Day—Dr. Robert Knox». Penn Press Log, October 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. Rosner, Lisa All That Remains // The Anatomy Murders: Being the True and Spectacular History of Edinburgh's Notorious Burke and Hare and of the Man of Science Who Abetted Them in the Commission of Their Most Heinous Crimes. — University of Pennsylvania Press[en], 2009. — ISBN 978-0-8122-4191-4
  10. «Dr Robert Knox». Necropolis Notables. The Brookwood Cemetery Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 23-ին.
  11. Knox R. 1850. The races of man. Renshaw, London.