Ժորժ Կյուվիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Կյուվեի

Ժորժ Կյուվեի ( օգոստոսի 23, 1769, Մոնբելյար, Էլզաս - մայիսի 13, 1832, Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, համեմատական անատոմիայի, հնէաբանության, կենդանիների կարգաբանության ռեֆորմատորներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1795) և անընդմեջ քարտուղար (1803), Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1818)։

1788-ին ավարտել է Շտուտգարտի Կարոլինյան ակադեմիան։ Փարիզի համալսարանում ստեղծել է բնական գիտությունների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասավանդումը։ Կ. Բերիի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ տվել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասերը. կաթնասուններ, թռչուններ, սողուններ (երկկենցաղները նույնպես) և ձկներ։ Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որոշել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը։ Կյուվեին իր հետազոտություններում օգտագործել և զարգացրել է համեմատական անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսությունը։ Կյուվեին լրիվ հերքում էր Ժ. Լամարկի և Ժոֆրուա ՍենաԻչերի կենդանի բնության փոփոխականության, կենդանիների միասնականության մասին ուսմունքը։ Կյուվեիի հավաքած փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսացան կենդանաբանության և հնէաբանության հետագա զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png