Կուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուռք (հունարեն՝ είδωλο) նշանակում է չաստուածներու արձան, պաշտամունքի առարկա, նաև այս բառը նշանակում է պատկեր կամ նմանություն կռածո։(Կռածո ածական. կոփածոյ, զարնելով կոկուած (մետաղ))։ Սուրբ Գրքում կուռք բառը գործածվում է ցույց տալու համար որևիցէ դից, այսինքն որևիցէ չաստուծո պատկեր։ Աստված արգելում է որևիցէ արարածի պատկերը կամ նմանությունը կռել (1.դարբնել, պատրաստել,2.կռանալ, ծռվել, գլուխ կռել, գլուխ խոնարհել) և կանգնել պաշտոն կամ երկրպագություն մատուցելու նպատակով.

Aquote1.png Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում,

ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ (ԵԼՔ 20.3,4)

Aquote2.png


Aquote1.png Քարուքանդ կ՚անէք նրանց *բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները,

ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։ (ԵԼՔ 34.13) (Լրացում *բագին-գոյական կուռքի սեղան, զոհարան)

Aquote2.png


Aquote1.png Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,

երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ ... (Բ Օր. 4.16-19)

Aquote2.png
Aquote1.png Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք,

որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է։ (Բ Օր. 7.25,26)

Aquote2.png


Աստված արգելում է նաև որևիցէ տեսանելի բանի նմանեցնել նույն իսկ ճշմարիտ Աստծուն։

Aquote1.png Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։(Բ Օր. 4.15) Aquote2.png
տես նաև ԵԼՔ 32.4,5; ՆԷԵՄՅԱ 9.18

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]