Բագավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բագավան (բառացիորեն՝ «դիցավան»), պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից մեկը, ուր կառուցված էին բազմաթիվ վանքեր։ Հայտնի է եղել որպես պաշտամունքի վայր հեթանոսության, այնուհետև՝ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Գտնվում է Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։ Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Հայ պատմիչների կողմից Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։ Ագաթանգեղոսը Բագավանում հիշատակվում է Ամանորի և Վանատուրի մեհյանների գոյությունը։

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակումից հետո Բագավանի վանքերի տեղում կառուցվում են եկեղեցիներ, այդ թվում՝ Ս. Հովհաննես տաճարը։ Այն հիմնվել է 301 թվականին, հասակակից է Էջմիածնին։

Մինչև 1915 թ Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափվելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի հավաքածու, որը 1877-78 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ոչնչացվել է։