Պիես (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիես կամ թատերախաղ (ֆրանսերեն՝ Pièceստեղծագործություն, հատված, մաս բառից) — դասական ոճի դրամատիկական ստեղծագործություն` սովորաբար թատրոնում բեմադրվելու նպատակով ստեղծված:

Թատերախաղի կառուցվածքն իր մեջ ներառում է գործող անձանց տեքստերը (մենախոսությունների և երկխոսությունների տեսքով) և հեղինակի ֆունկցիոնալ նշագրումները (նշումներ գործողության տեղի, ինտերիերի, գործող անձանց արտաքին տեսքի, հագուստի, նրանց վարքի առանձնահատկությունների մասին և այլն): Որպես կանոն պիեսի սկզբում դրվում է գործող անձանց ցանկը, երբեմն նրանց տարիքի, մասնագիտության, տիտղոսների, այլ գործող անձանց հետ բարեկամական կապերի և նրանց այլ հատկանիշների նշումներով:

Թատերախաղի առանձին ավարտուն իմաստային մասը կոչվում է «գործողություն» կամ «արար», որն իր մեջ կարող է ներառել ավելի մանր բաղադրիչներ` տեսարաններ, քպիզոդներ, պատկերներ և այլն:

Թատերախաղի հիմնական տեսակներն են ողբերգությունը, դրաման և կատակերգությունը: Թատերախաղը կարող է ըստ հայեցողության յուրահատուկ հեղինակային բնորոշում ունենալ (օրինակ` «երկխոսություններ», «հաճելի պիես», «պիես-այլաբանություն» և այլն):

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով